Երևան
4 °C
Գյումրիում այսօր, հունվարի 12-ին՝ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարին լրանալու կապակցությամբ բողոքի պիկետ է անցկացվել: Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանն ու ԺԱԱ խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն, ինչպես նաեւ բոլոր ներկաները դատապարտել են Գյումրիում ռուս զինվորականների սանձարձակ վարքն ու սթափության կոչ արել ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ իշխանություններին: Լեւոն Բարսեղյանը ներկայացրել է հետեւյալ նախագիծը.
ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
1. Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերակային եւ գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում եւ այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման եւ վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել:
2. Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն եւ զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման եւ ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական եւ խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչեւ բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը:
3. ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում (Զին ավան՝ «8-րդ» թաղամաս, Գյումրի, եւ այլն) հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):
4. Բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ, բազայից եկող վտանգների վերացման այլեւայլ մեխանիզմների մասին եւ վերամշակել այս եւ այլ մեխանիզմները այն հաշվով, որ ռիսկերը վերացվեն: Անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավել անկախ փորձագետների:
ՌԴ իշխանություններից պահանջում ենք
1. Հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական եւ առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները եւ լուծել դրանք:
2. Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել եւ ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը, իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչեւ զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին:
3. Ուսուցողական ջանքեր ներդնել զինծառայողներին ծանոթացնելու համար այն ժողովրդին եւ երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են:
4. Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու եւ հնարավոր վնասները կանխելու համար:
«Տեր եղեք, ում եք բաց թողնում, ում եք ներս առնում, ազատակն ստացող, իրենց լեզվով ուվալնեննի ստացողներին առաջարկում ենք բժշկահոգեբանական քննություն անցնել, որքան էլ դա բարդ է, ծախսատար է, բայց կարեւոր է, որ էդ մարդ ստուգում անցնի, հասկանան, էդ մարդը ողջամիտ է, մեղսունակ է, կարող է մի բան է տեղի ունեցել, դուրս գա, մեիյ վնաս տա, իրենց ներսում խնդիրը պիտի կարգավորեն: Եթե նկատում են, որ իրենց զինվորականը չկա, լքել է զորամասն, անհապաղ պիտի տեղեկացնեն: Էս հանգամանքները պարբերաբար խախտվել են, եմնք չենք էլ իմացել, թե էնտեղից մարդ փախել է, թե չէ, կարող է 100 հոգի փախել են, բռնել տարել են, չի հասցրել հանցագործություն անել: Եթե ինչ-որ տարօրինակ բան են տեսնում, արագ տեղյակ պահել, ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել օրինական զենք, օրենքով սահմանված կարգով զինվել, տների, կացարանների, գրասենյակների ելումուտերն ամրացնել, դռերը հնարավորության դեպքում դարձնել երկաթից, անցկացնել ճաղավանդակներ, լուսավորել շքամուտքերը, հնարավորության դեպքում տեղադրել հսկող տեսախցիկներ»,-առաջարկեց Լեւոն Բարսեղյանը:
Հայաստանում Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանն ասաց, սա քաղաքական ակցիա չէ եւ այս պիկետը զուտ մարդկային պարզ ցանկություն էր: Ըստ նրա,
օկուպանտները չեն կարող լինել հայոց երկրի պաշտպանը: Հայոց պետականությունը կարող է երաշխավորել միայն հայոց բանակը, միայն հայ զինվորն է մեր անվտանգության, անկախության, ազատության երաշխիքը, եկեք իրար չխաբենք, երկիրը զավթված է, գաղութացված է եւ մենք կանգնած ենք այդ գաղութային ուժի ֆոր պոստի կողքին:
«Մեզ համար յուրաքանչյուր կյանք թանկ է, 50.000-անոց բանակի պատմության ընթացքում չենք հիշում դեպք, որ որեւէ զինվորական դուրս գա եւ մարդ սպանի, կին ու երեխա սպանի: Բայց մենք վերջին տարիներին 12 զոհ ունենք Գյումրիում: 12 մարդ է սպանվել ռուս զինվորականների կողմից: Նրանք այստեղ ոչ թե մեզ պաշտպանելու, այլ իրենց շահերի պաշտպանության համար են այստեղ: Եվ որքան շուտ այս ամենը հասկանա հայ ժողովուրդը, այնքան լավ: Օտար զորքը տեղ չունի Հայաստանում, ռուսական զորքը պետք է դուրս գա Հայաստանից: Հայ-ռուսական հարաբերությունները կարող են բարելավվել միայն իրավահավասարության պայմաններում, եւ ոչ թե ներկայիս գաղութատիրության պայմաններում»,-ասաց Խզմալյանը:
Ի դեպ, ամբողջ ակցիայի ընթացքում ռուսական զորամասից որեւէ մեկը դուրս չեկավ, զորամասի մուտքը հսկում էին հայ իրավապահները: Փոխարենը տեսանկարահունմ էին իրականացնում սկզբում զորամասի լուսամուտից տեսախցիկով, ավելի ուշ նախամուտքի ցանցապատ պատուհանից՝ հեռախոսով :Պիկետի մասնակիցները Շիրակացի փողոցի զորամասից այնուհետ ուղեւորվեցին դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող այլ զորամաս, այնտեղ, որտեղից 4 տրի առաջ փախուստի էր դիմել Վալերի Պերմյակովը:
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Մահվան ելքով վրաերթ` Երևանում, փախուստի դիմած վարորդին որոնում են
15-ամյա Համլետ Մանուկյանը Թուրքիայում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել
«Wildberries»-ն ուժեղացնում է հսկողությունը կայքում որոշ ապրանքների շրջանառության վրա
Արևմուտքին Ուկրաինայում զսպեց միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշումը․ CNN
Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին մեղավոր ճանաչելու կամ կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ
ՀՀ գրեթե բոլոր տարածաշրջաններում տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Օդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանա
Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. դեպքի վայր է այցելել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը
Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա
Մեկ զինծառայողի սպանության և ևս մեկի սպանության փորձի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
Սևքարեցի Դավիթն այսօր կդառնար 23 տարեկան. Աննա Հակոբյանը մասնակցել է հիշատակի միջոցառմանը
Պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար. Բյորն Սյոդեր
Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը
Խուզարկում են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը. մանրամասներ
Լաչինի միջանքի բաց լինելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ՆԳՆ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է (լուսանկարներ)
ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ»-ում
31-ամյա երևանցին իր աշխատավայրին պատկանող մեքենայից 740 հազար դրամ է գողացել
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը
«Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին
Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում
Զոհված զինծառայող Հրաչյա Սարուխանյանի լուսանկարները
Մարդու առևանգման մեջ մեղադրվող 41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է
Խոյ համայնքում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դի
Ուշադրություն. Սուրենյանը հայտնել է ամենացածր ջերմաստիճանի օրը
Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը
Թրամփին քրեական մեղադրանք է առաջադրվել
Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ու ևս երկու անձ
Մասիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ
12 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ
Թեհրանը Բաքվին ևս մեկ անգամ կոչ է արել հստակեցնել Իսրայելի մտադրությունները
Երևանում ձերբակալվել են Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը
© 2023 Հայկական ժամանակ