Մինչեւ հունվարի 21-ը մենք դեռ գործողություններ ունենք ձեռնարկելու. Գրիգորյանը ԶՊՄԿ-ի ստուգումների մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումների ավարտման վերջնաժամկետը հունվարի 21-ն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ այս պահին իրավասու չէ ասելու՝ խախտումներ բացահայտվել է, թե՝ ոչ, քանի որ դեռ ստուգումները ամբողջական չեն ավարտվել:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այսքան երկար են տեւում ԶՊՄԿ-ի ստուգումները, Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետեւ շատ բարդ եւ համալիր ձեռնարկություն է: Ունի առանձին կառույցներ, պոչամբարը գտնվում է մոտ 30 կիլոմետր հեռու, առանձին ֆաբրիկա, առանձին հանքավայր ու հսկայածավալ շրջանառություն, որի պայմաններում օրենքը մեզ թույլ է տալիս երկարացնել մինչեւ 75 օրով:

Ասեմ, որ այդ ժամանակահատվածը լիարժեք օգտագործվել է եւ դեռ մինչեւ ամսի 21-ը մենք գործողություններ ունենք ձեռնարկելու: Այդ ձեռնարկության համար դա երկար չէր: Հաշվի առնենք, որ դա Հայաստանի ամբողջ հանքարդյունաբերության շուրջ 90 տոկոսն է»:

Մեր հարցին, թե մինչ այժմ ակտեր կազմվե՞լ են, թե՝ ոչ, Գրիգորյանը պատասխանեց. «Անպայման կազմվելու են, ինչի՞ մասին է խոսքը: Պարզապես մենք պետք է ավարտենք պրոցեսը, որից հետո արդեն անցնենք այդ հանձնարարականներին, ակտերին, վնասի հաշվարկին եւ այլն: Ստուգումը պետք է վերջնական ավարտվի, որ հետո մնացածը արդեն սկսենք»:

Նշենք, որ ստուգումները ԶՊՄԿ-ում սկսվել են դեռեւս 2018 թվականի սեպտեմբեր ամսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 22-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել՝ ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հետո նախատեսված է ստուգումներ իրականացնել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում:

Տպել
2481 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին