ՄԻԵԴ-ը Լապշինի գործով Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել

10/01/2019 schedule13:42

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հայտնում է, որ իր կողմից ներկայացրած ապացույցները բավարար են՝ Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար:

Նա մինչ այդ Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած հայց էր ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Լապշինի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով իմ կողմից ներկայացված ապացույցները բավարար են՝ Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- գրել է Լապշինը:

Լապշինը գրառման մեջ նշել է նաև, որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել:

Տպել
994 դիտում

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Քիչ էր մնում անկնկնալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

5 անշարժ գույք, ավտոմեքենա, 10 հազար եվրո. ԱԱԾ փոխտնօրենի հայտարարագիրը

ԱԺ-ում Հետազոտական-վերլուծական կենտրոն է բացվել

Կքննարկվեն Սարի թաղի, Տավուշի Վազաշեն և Ն. Ծաղկավան համայնքերի տների փոխհատուցման հարցը. միջգերատեսչական նիստ ԱԻՆ-ում

Աղմկահարույց հետաքննությունից բացի «Դոսյե»-ում չհրապարակված տեղեկատվություն կա

Ֆուտբոլիստի ազգությունը կապ չունի, կապ ունի նրա ցույց տված խաղը. Դավիդ Կամպանյա