Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը. վարչապետն այդ կազմում չկա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին հաստատել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում եւ հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների իրականացումը եւ այլն:

Անցյալ ամիս՝ դեկտեմբերին, «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ չնայած իշխանափոխությունից անցել է 8 ամիս, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը դեռ չի փոխվել, իսկ խորհրդի անդամներ են Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը եւ այլք։ Այս կազմը հաստատվել է 2015 թվականին։

Վարչապետի հաստատած կազմում, ինչպես կարգն է, ընդգրկված են բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների ներկայացուցիչներ, լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի եւ տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ու ԵՊՀ գործընկեր գործատուներ՝ 25-ական տոկոս համամասնությամբ։

Ըստ այդմ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր անդամներն են․

Կառավարության կողմից առաջադրված

Հ․ Հովհաննիսյան – ՀՀ ԿԳՆ տեղակալ

Հ․ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Ս․ Գոգյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Ա․ Իսրայելյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ

Դ․ Գյուրջինյան – ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ

Ա․ Շագաֆյան – ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար

Տ․ Վիրաբյան – Երեւանի քաղաքապետի տեղակալ

Ռ․ Սուքիասյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

ԿԳՆ-ի կողմից առաջադրված

Ռ․ Յիրիկյան – «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն

Ռ․ Կարապետյան – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Հ․ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն

Վ․ Յակուբյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ

Գ․ Մուրադյան – «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր

Հ․ Դանիելյան – «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ

Ա․ Թորոսյան – Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված

Ն․ Հարությունյան – ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Մ․ Ապրեսյան – ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պրոֆեսոր

Է․ Հարությունյան – ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․դ, պրոֆեսոր

Գ․ Հաջյան – ԵՊՀ ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ․գ․դ․

Ռ․ Հարությունյան – ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Վաղարշյան – ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Աթանեսյան – ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ․ գ․ դ․, պրոֆեսոր

Ս․ Շուքուրյան – ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզ․ գ․ դ․, պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված

Ա․ Սողոմոնյան – ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

Ռ․ Խաչատրյան – ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի

Դ․ Ափոյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող

Բ․ Հովհաննիսյան – ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Գ․ Մանուկյան – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող

Ս․ Ղազարյան – ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող

Ա․ Գարեգինյան – ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող

Ա․ Մնացականյան – ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի

Ի տարբերություն նախորդ կառավարության՝ այս անգամ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում չկա պետության առաջին դեմքի՝ այս դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ Այնինչ, Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ եղել է այս խորհրդի նախագահը։ Ամենայն հավանականությամբ այս անգամ խորհրդի նախագահը կլինի ՀՀ ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

Հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստն էլ կկայանա այս ամսվա վերջին։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ ԵՊՀ-ն կրթության եւ գիտության նախարարությանն առաջարկել է առաջիկա նիստն անցկացնել հունվարի 22-ին։ ԿԳՆ-ից դեռ չեն պատասխանել։ Նշենք, որ առանց հոգաբարձուների խորհդրի նիստի համալսարանը ֆինանսական որեւէ գործարք չի կարողանա կատարել։ 

Տպել
4076 դիտում

Էրդողանն իր պանթյուրքական շքեղ երեւակայության մեջ հույս ունի իրականություն դարձնել նոր օսմանյան կայսրության երազանքը

Թուրքական Bayraktar TB-2 մարտական ԱԹՍ-ն այս պահին պտտվում է Գյումրիի Շիրակ օդանավակայանի մերձակայքում. Razminfo

Ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը կենդանի վահան են դարձնում իրենց իսկ քաղաքացիներին. ՊՆ (տեսանյութ)

«Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր. Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում

Ամուր ենք կանգնած մեր հողին ոչ միայն մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաեւ մեր խորը հավատքի շնորհիվ. ԱՀ նախագահ

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից. ապաստանի կամ այլ առաջարկի դեպքում համագործակցել

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից կամավորներ են մեկնել առաջնագիծ. ովքեր են եւ քանիսն են նրանք

Համարժեք պատասխան կլինի տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի փորձերին. վարչապետ

Թուրքիային հետաքրքիր չի Արցախը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Անհրաժեշտ են կամավորներ. Արցախում աշխատուժի կարիք կա

Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊՆ

Հայկական կողմի համար պահի հրամայականը. Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում. Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ (տեսանյութ)

Ավիառումբով փորձել են հարվածել երկաթգծին. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. Շուշան Ստեփանյան (տեսանյութ)

Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈՒ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է. ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանական ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

ՀՀ վարչապետի որոշմամբ Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը ուժը կորցրած է ճանաչվել

«Թուրքիան չլինի, ով ուզում է լինի, գնալու ենք մինչեւ վերջ». կամավորներն ու աշխարհազորայինները մեկնեցին ռազմաճակատ