Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի. պաշտպանն ակնհայտ իրավունքի խախտում է նկատել

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այս գործով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանը «ՀԺ»-ից է տեղեկացել, որ իր պաշտպանյալին կալանավորելու որոշում է կայացվել:

Այսօր գրել էինք, որ դեկտեմբերի 30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան եւ Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այսպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Մեր զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը դատարանից որեւէ ծանուցում չի ստացել ակնկալվող դատական նիստի մասին, ըստ նրա՝ նույնիսկ փորձ չի կատարվել իր հետ կապ հաստատելու: «Ես այդ ամենի մասին ծանոթացել եմ այսօր՝ ձեր կայքում հրապարակված տեղեկություններից: Քանի որ նախորդ տարվա վերջում տեղեկություններ հրապարակվեցին իմ պաշտպանյալի մեղադրանքը լրացնելու վերաբերյալ, մենք այսօր առավոտյան որպես առաջին աշխատանքային օր, կապվել ենք քննիչի հետ, որպեսզի մեզ հասանելիք փաստաթղթերը տրամադրվի մեզ եւ մենք պատրաստվենք դատական նիստին: Ամբողջ օրը չստացվեց քննիչի զբաղվածության պատճառով տվյալ փաստաթղթերը մեզ տրամադրել: Այսօր երեկոյան տեղեկացա, որ դեկտեմբերի 30-ին արդեն իսկ միջնորդության քննությունը տեղի է ունեցել եւ որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այսինքն՝ այս պահի դրությամբ մենք ոչ միայն չունենք այդ դատարանի որոշումը, այլ նաեւ չունենք այն նյութերը, թե ինչի հիման վրա է նման որոշում դատարանը կայացրել: Այս պարագայում կրկին գործ ունենք այն արատավոր պրակտիկայի հետ, երբ ՀՀ դատարանները որոշակի հասարակական հնչեղություն պարունակող քրեական գործերով առանց պաշտպանական կողմի իրավունքի կամ այլ անձանց իրավունքի իրացման հնարավորություն ընձեռնելու ուղղակի կնիքում են վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունները»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով՝ սա պաշտապանական իրավունքի ակնառու եւ կոպիտ խախտում է, քանի որ, ըստ նրա, Քրեական դատավարության օրենսգրքով, երբ քննության է առնվում հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ապա դրա քննարկումը իրականացվում է պաշտպանի պարտադիր մասնակցությամբ: Մեր հարցին ի պատասխան Միհրան Պողոսյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի այս որոշումը, քանի որ պաշտպանական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտում է տեղի ունեցել: «Այս պահին արձանագրում ենք, որ մենք դատարանի գործողությունների պատճառով զրկվել ենք արդյունավետ պաշտպանվելու իրավունքից»,- ասաց Վահագն Հարությունյանի պաշտպանը:

Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով: Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:

Տպել
1518 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն