Ֆուտբոլիստներն ավտոբուսում են փոխվում, մտնում դաշտ, մարզվելու տեղ չունենք. «Գանձասարի» մարզիչ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը շնորհակալ է իր ֆուտբոլիստներին, որ դժվար պայմաններում կարողանում են արդյունքներ գրանցել: 2018-19 մրցաշրջանի առաջին հատվածը թիմի համար լավ չի դասավորվել: ՀՀ Գավաթի խաղարկությունից դուրս է մնացել, Բարձրագույն խմբի առաջնությունում 17 խաղից հետո 22 միավորով 7-րդն է, սակայն աշնանային հատվածի վերջնամասում կարողացավ հաղթանակներ տանել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիչը նշեց, որ նման պայմաններում եղած արդյունքներն էլ լավ են:

«Ֆուտբոլում մանրուքներ չկան: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պայմաններում է «Գանձասարը» մարզվում: Ես բոլոր տղաներին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս պայմաններում այս թիմը մարզվում է: Մենք մարզվելու տեղ չունենք: Մեր ֆուտբոլիստները մեքենաների մեջ են փոխվում, մտնում դաշտ: Մի տեղ պարապում են, մի տեղ գնում են՝ լողանալու: Վերջերս ենք խնդրել «Փյունիկն», որ հանդերձարան տան, որ գնան այնտեղ փոխվեն, լողանան: Մարզվում ենք «Փյունիկի» կողքի դաշտում, որը բաց է, որտեղ ոչ մի պայման չկա, այդտեղ մարդիկ գալիս գումար են վճարում, սիրողական խաղում: Եթե այս պայմաններում «Գանձասարը» կարողանում է խաղալ ու հաղթել, արդեն մեծ առաջընթաց է»,- ասաց նա:

Մասնագետը նշում է, որ իրենք շատ կցանկանային, ինչպես նախկինում, տնային հանդիպումներն անցկացնել Կապանի մարզադաշտում: Այդ մարզադաշտը չի համապատասխանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ստանդարտներին ու չի կարող խաղեր հյուրընկալել: Սեփականատեր Գագիկ Օհանջանյանի հետ էլ համաձայնության գալ չի հաջողվում:

«Ղեկավարությունն ամեն օր այդ ուղղությամբ աշխատում է, բայց դա միայն մեր ղեկավարության խնդիրը չէ: Կառավարությունը պետք է մտածի այդ մասին, ֆեդերացիայի նախագահը պետք է այդ մասին մտածի: Մեր նախագահն ուզում է (խմբ. Սյունիքի նախկին մարզպես Վահե Հակոբյանը): Գիտեք՝ ինչքան աշխատանք էր տանում, երբ մարզպետ էր: Կարծում եմ՝ շատ էր ցանկանում, որ այդ հարցը լուծվեր, որ վերադառնայինք Կապան, բայց չի ստացվում: Կապանում ինչպես էլ խաղանք, մեր արդյունավետությունը 30-40% կավելանա, մեր համակիրներն այնտեղ են... իհարկե շատ լավ կլիներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կապանի մարզադաշտում իրենք նաեւ գույք ունեն, որը չեն կարողանում վերցնել, քանի որ սեփականատերը փակել այն:

Մրցաշրջանի առաջին հատվածի անհաջողությունները Բասեղյանը միայն այսքանով չի բացատրում: Նշում է, որ նաեւ կադրային խնդիրներ են ունեցել: Սկզբում հարձակվող Գեղամ Հարությունյանը տեղափոխվեց Կարագանդայի «Շախտյոր», ապա առաջնության ընթացքում խմիչք օգտագործելու, կարգապահությունը խախտելու համար հեռացվեցին Վուկաշիմ Տոմիչն ու Ալեքսանդր Սվերչինսկին: Եղան նաեւ վնասվածքներ, նոր ֆուտբոլիստներին էլ ժամանակ էր պետք ադապտացվելու համար:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու թիմը համալրելու վրա, քանի որ նաեւ բազմաթիվ հեռացողներ են եղել: Գնացել են Վարդան Պողոսյանը, Հայկ Իշխանյանը, Դրիսա Դիարասուբան, Ալեքս Ջունիորը: Բարսեղյանը նշեց, որ «Շախտյորում» քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով Գեղամ Հարությունյանը որոշել է վերադառնալ՝ անկախ նրանից, որ աշխատավարձն այստեղ ավելի ցածր, եւ մարզիչներն էլ շարունակում են նոր ֆուտբոլիստներ փնտրել հատկապես պաշտպանության ու կիսապաշտպանության համար:

«Օդի պես մեզ պետք են ե՛ւ կիսապաշտպանությունում, ե՛ւ պաշտպանությունում: Ձախ կիսապաշտպան ընդհանարպես չկա»,- ասաց Բարսեղյանը:

Անկախ բարդ վիճակից՝ «Գանձասարը» շարունակում է իր առջեւ լուրջ նպատակներ դնել: Բարսեղյանը շեշտում է, որ մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորված են միավորների խտությամբ ու 2-րդ տեղում ընթացող «Բանանցին», որն ունի 29 միավոր, իրենք այնքան էլ շատ չեն զիջում: Ընդգծում է, որ պայքարելու են եվրագավաթային տեղերի համար:

«Անպայման: Քանի դեռ ունենք շանսեր, պետք է պայքարենք: Ամեն խաղին դաշտ ենք դուրս գալու հաղթելու ակնկալիքով»,- ասաց նա:

«Գանձասարը» մարզումները վերսկսել է այսօրվանից՝ դեկտեմբերի 8-ից: Խաղացողները 1 շաբաթ մարզվելու են Երեւանում, այնուհետեւ կգնան Կապան, որից հետո եւս 1 շաբաթ կմնան Երեւանում ու փետրվարի 13-ին 2 շաբաթով կմեկնեն Անթալիա: Այնտեղ ստուգողական 4 հանդիպում կանցկացնեն: Փետրվարի 27-ին կվերադառնան: ՀՀ Բարձրագույն խմբի 2-րդ հատվածը կսկսեն մարտի 6-ին: 21-րդ տուրի շրջանակներում «Գանձասարը» կհյուրընկալի «Ալաշկերտին», որն այս պահին 17 խաղից հետո 33 միավորով առաջնության միանձնյա առաջատարն է:

Տպել
1927 դիտում

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի