Երևան
19 °C
Վերջին օրերին Ղազախստանում լարված իրավիճակ է ստեղծվել, որի պատճառը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» անունով ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն է։ Այս դեպքից հետո Ղազախստանում բողոքի ակցիաներ են կազմակերպվել տեղի հայերի դեմ, որոշ տեղեկությունների համաձայն՝ անգամ ագրեսիվ կոչեր են հնչել։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը։ Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ․ սպանվածը 23-ամյա ղազախ երիտասարդ է, եւս երեք անձ տուժել է։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ծեծկռտուքին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։
Դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ Ղազախստանի ՔՕ 99 հոդվածի (սպանություն) եւ ՔՕ 293 (խուլիգանություն) հոդվածի հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալել են երկու հայի եւ մեկ ղազախի՝ Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Եվս մեկ հայի՝ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։
Այս ֆոնին վերջին մեկ շաբաթում տարատեսակ լուրեր ու մտահոգություններ տարածվեցին, թե խնդիրն, ըստ էության, ազգամիջյան երանգ ունի։ Ի դեպ՝ ազգամիջյան թշնամանք հարուցելու վերաբերյալ եւս քրեական գործ է հարուցվել։
Տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել թե՛ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, եւ թե՛ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Վերջիններս նշել են, որ ՀՀ ԱԳՆ-ն եւ Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Ըստ հայտարարությունների՝ երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երեւույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որեւէ փորձ պետք է խստորեն բացառել։ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել չտրվել պոպուլիզմի եւ սադրանքների գայթակղությանը, քանի որ սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի եւ անհանդուրժելի են։
Այսօր մեր զրույցում Ղազախսատանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ իրավիճակը Ղազախստանում գնալով հանդարտվում է։ Նա ասաց, որ երեկ բողոքի ակցիաներ չեն եղել եւ հավանաբար չեն էլ լինի։ Դեսպանը եւս մեկ անգամ շեշտեց, որ դեպքին ազգամիջյան երանգ տալը արվում է ոչ պաշտոնական աղբյուրներից եւ միտումնավոր՝ կրքերը բորբոքելու նպատակով։
Ղազախստանում ՀՀ դեսպանը մեր զրույցում ասաց, որ այնտեղ ապրող հայերի դեմ ակցիաներ եղել են, որոնց ժամանակ ազգայնական ինչ-որ ուժերի կողմից հնչել են որոշակի ելույթներ, բայց ակցիաների մասնակիցները վերջին օրերին քչացել են։ Գագիկ Ղալաչյանը հավելեց, որ բողոքի ակցիաների ընթացքում ո՛չ նյութական, ո՛չ ֆիզիական վնաս չի հասցվել հայկական սեփականությանը, հայերի նկատմամբ էլ բռնություն չի եղել։
«Մենք տեղի իշխանությունների հետ շուրջօրյա սերտ կապի մեջ ենք, եւ նրանք երաշխավորում են մեր համայնքի բնակիչների եւ սեփականության, ունեցվածքի անվտանգությունը»,- ասաց դեսպանը։ Վերջինս նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, ագրեսիվ դրսեւորումներ չկան, սակայն այլ հարց են սոցցանցերը, որտեղ էլ տարածվում է ապատեղեկատվությունը․ «Այդ թվում հայկական մի շարք կայքերում կարծես հին լուրերը ներկայացնում են նորի փոխարեն, այդպիսով կրքեր են բորբոքում, ինչն անցանկալի է։ Ես կոչ եմ անում ձեզ եւ ձեր գործընկերներին՝ լուրերն անպայման ստուգել պաշտոնական աղբյուներից եւ նոր հրապարակել»,-շեշտեց Ղալաչյանը։
Այսօր Ղազախական БАСЕ հեռուստաալիքը հայտնել էր, որ Ամանորի գիշերը ծեծկռտուքից ու երիտասարդի սպանությունից հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։ Վերոնշյալի վերաբերյալ դեսպանն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, սովորական պրակտիկա է․ «Գուցե գործի ընթացքում նոր մարդիկ են ի հայտ եկել։ Մի բան վստահ կարող եմ ասել՝ այդ գործով ներգրավված են ոչ միայն հայեր, այլ նաեւ այլազգիներ, այդ թվում՝ ղազախներ, եւ այստեղ որեւէ ձեւով ազգային երանգ չկա, սովորական քրեական գործ է, չնայած մարդիկ այլ երանգ են տալիս»։
Մեր հարցին, թե արդյոք անաչառ քննություն կիրականացվի՞, դեսպանը պատասխանեց․ «Առավել քան վստահ եմ, որ անաչառ քննություն կլինի, քանի որ համապատասխան վստահեցում եմ ստացել Ղազախստանից, եւ Ղազախստանը, լինելով բազմագ պետություն, շահագրգռված չէ ազգային հարցեր մեջբերելու։ Այստեղ 30-ից ավելի ազգ կա, եւ կարեւոր է ազգերի համերաշխությունը»։
Այսպիսով՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը հայտնեց, որ կրքերը կարծես հանդարտվում են, եւ միակ խնդիրը մեր հայրենակցիների բնական անհանգստությունն է, որը ծագում է սոցցանցերում տիրող իրավիճակից, քանի որ մարդիկ տարատեսակ չճշտված լուրեր են կարդում ու վախենում․ «Դրամատիկ զարգացում չկա, կա բնական անհանգստություն»,-ասաց դեսպանը՝ նշելով գործի քննության ավարտից հետո հարցն, ըստ էության, կհանգուցալուծվի։
Նշենք, որ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների մարդու իրավունքների պաշտպաններն ու իրավապահները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմից հայտնում են, որ Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը եւս նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որեւէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որեւէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո:
Ղազախստանի Ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանին վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն եւ դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: Կողմերը խոսել են նաեւ Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաեւ միջազգային լրահոսում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարը նույնպես հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:
Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը
Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել
Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են
Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան
Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով
Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է
Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ
Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման
Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերներ և դաշնակիցներ. Պետդեպ
Ադրբեջանում երկրորդն երկրաշարժն է գրանցվել
«Հայբիզնեսբանկ»-ը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
Հայաստանում կա՞ երկրաշարժի վտանգ և ո՞ր քաղաքներն են ամենավտանգավոր գոտում. սեյսմոլոգը մանրամասնում է
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամոնիակի արտահոսք, ցիստեռնի բռնկում. Գյումրիում անցկացվել են ՀԿԵ-ԱԻՆ համատեղ զորավարժություններ
Բացահայտվել են Լոռու, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում դանակահարությունների դեպքեր
«Գոյ» թատրոնը չի փակվում․ նախարարը պարզաբանեց ստեղծված վիճակը
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
«Զանգի էսօրվա զոհին, նախշուն, սիրուն Սուսոյին». Գարիկ Մարտիրոսյանը նոր՝ հումորային երգ է ներկայացրել (տեսանյութ)
Զինված մարդիկ չեն կարող լինել դպրոցներում․ նախարար
Առողջական տարբեր խնդիրներով 12 մարդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Նախարարությունը միշտ աջակցել է Արցախի կրթական գերատեսչությանը
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Գագիկ Սուրենյանին
Իրանից ժամանած բեռնատարի ցեմենտը փոխարինվել է այլ բեռով, կապարակնիքը՝ դիտավորյալ փոխվել. ՊԵԿ
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող մի շարք օբյեկտների
ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար
Պապիկյանը մասնակցել է զինծառայողներին դիրքեր ճանապարհելու արարողությանը (լուսանկարներ)
Թուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել
Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածների թվում է «Լեդի Հակոբ»-ի եղբոր որդին
Վլադիկավկազից Լարս տանող ավտոճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար
Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար
Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Ո՞վ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության ավանդույթներ. Քվին
© 2023 Հայկական ժամանակ