Երևան
16 °C
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը օրենքով նախատեսված կարգով մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին իր դիմումը վարչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հավանաբար կներկայացնի վաղը, երբ աշխատանքային օրերը մեկնարկեն: Այս պահին հրաժարականի իրենց դիմումները չեն գրել նաեւ մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն ու մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը: Երեքն էլ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր են ընտրվել Շիրակի մարզից:
Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վաղվանից, երբ արձակուրդն ավարտվի, կգնա մարզպետարան, եւ կորոշի իր անելիքը: «Ես պետք է հրաժարականի դիմում գրեմ վարչապետին, եւ լիազորություններս ժամանակավորապես հանձնեմ տեղակալիս՝ Վարդանին Գրիգորյան: Ամենայն հավանականությամբ՝ Վարդանին, որովհետեւ ժամանակի առումով էլ ունեմ նման իրավունք: Հաշվի է առնվում այն հանգամանքը, թե երբ է նա նշանակվել որպես մարզպետի տեղակալ: Առաջինը Սոֆիան էր, երկրորդը՝ Վարդանը, երրորդը՝ Արան: Հիմա, քանի որ Սոֆիան էլ է մանդատ վերցնում, դրա հետ կապված, ավտոմատ մարզպետի լիազորությունները կհանձվեն Գրիգորյան Վարդանին: Չնայած վարչապետն է որոշելու դա, բայց ես առաջարկելու եմ, որ Վարդանին հանձնվեն»:
Մարզպետի նշանակման ժամանակ, ըստ Կարեն Սարուխանյանի, մեծ հավանականություն կա, որ վարչապետն իր կարծիքը կհարցնի եւ հաշվի կառնի: Ունե՞ք նախընտրած թեկնածու, ում առաջարկելու եք, ՀԺ-ի հարցին, Կարեն Սարուխանյանը պատասխանեց՝ իհարկե, ունեմ:
«Գիտեմ, որ անպայման կարծիքս կհարցնեն մարզպետի նշանակման մասով: Չեմ ուզում չակերտները բացել, բնականաբար, ունեմ նախընտրած թեկնածու, ում եւ առաջարկելու եմ: Դրանից հետո արդեն տեսնենք, մինչեւ կառավարություն չձեւավորվի, երեւի մարզպետի հարցը կմնա»:
Մանդատը սեփական ցանկությա՞մբ, թե կուսակցության որոշմամբ է Կարեն Սարուխանյանը վերցնում: Մարզպետն ասաց՝ համատեղ համաձայնություն է սա, հետո էլ, ըստ Կարեն Սարուխանյանի, Շիրակի մարզն ԱԺ-ում վստահելի մարդկանց կարիք ուներ, դրա համար էլ նախընտրել է գնալ ԱԺ:
Ստացվում է՝ Շիրակն ԱԺ-ում միանգամից 3 վստահելի ունեցավ՝ Շիրակի մարզպետը, փոխմարզպետն ու մարզպետի տեղակալը: Կարեն Սարուխանյանն ասաց՝ վստահ է, որ իրար հետ համագործակցելու են ԱԺ-ում:
«Բնականաբար, բացի նրանից, որ միասին պիտի համագործակցենք, նաեւ համագործակցելու ենք հետագայում այն անձի հետ, ով որ եղավ մարզային իշխանության գլխում: Նաեւ մարզպետարանի հետ ընդհանուր, արդեն աշխատել ենք, աշխատակազմի հետ բավական լավ հարաբերություններ ունենք, իմ կարծիքով՝ մեր այս աշխատանքից միայն ՇՄ բնակիչը կշահի»:
Շիրակի նոր մարզպետի տարբեր անուններ են Գյումրիում շրջանառվում՝ Տիգրան Պետրոսյան, Տիգրան Վիրաբյան եւ այլն: Որքանո՞վ են իրատեսական այս անունները, Կարեն Սարուխանյանը պատասխանեց՝ լուրջ պետք չէ վերաբերվել:
«Ես ասեմ, որ էդ քնարկումները հիմք չունեն: Հենց էդ մարդիկ իրենք են իրենց անունները բարձրաձայնում, հավակնորդ են տեսնում շատերն իրենց: Չեմ կարծում, որ լուրջ կարելի է համարել, որովհետեւ մինչեւ իմ մարզպետ նշանակվելն էլ շատ անուններ էին շրջանառվում, բայց արդյունքում տեսանք՝ ինչ կատարվեց, այնպես որ, լուրջ չեմ համարում ես: Կապրենք, կտեսնենք»:
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
© 2024 Հայկական ժամանակ