Արամ Ա-ն ողջույններ է հղել ՀՀ վարչապետին, նախագահին, Գարեգին Բ-ին եւ Արցախի նախագահին

Ն. Ս. Օ. Տ. Տ.  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Ծննդյան ուղերձ է հղել՝ ողջունելով Հայաստանի նախագահին, վարչապետին, Արցախի նախագահին եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

«Բեթղեհէմի մէջ աշխարհին յայտնուած Աստուծոյ Որդին ինքզինք ներկայացուց որպէս լո´յսը աշխարհին.- «Ես որպէս լո´յս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինծի հաւատայ խաւարի մէջ չմնայ» (Յհ 12.46)։

Աստուած ո´չ միայն ստեղծիչն է լոյսին, այլ լո´յս է իր էութեամբ ու յայտնութեամբ։ Արդ, լոյսի ներկայութիւնը Աստուծոյ ներկայութիւնն է. լոյսի բացակայութիւնը՝ Աստուծոյ բացակայութիւնը։ Այս խոր գիտակցութենէն մղուած Հին Կտակարանի մարգարէները աղերսեցին Աստուծոյ ըսելով՝ Տէր, ղրկէ քու լոյսդ, որպէսզի առաջնորդէ մեզ  կեանքի խաւար ճամբաներուն մէջ (Սղ 43.3)։

Սակայն, խաւարին դիմաց, աշխարհի ճշմարի´տ լոյսին հաւատարիմ ըլլալու կոչուած մարդը հեռու պահեց զԱստուած՝ մեղքով, ատելութեամբ ու չարով լեցուն իր կեանքէն։

Եւ ահա օր մը, աշխարհի խաւարին մէջ Բեթղեհէմէն հնչեց ձայնը Աստուծոյ Որդւոյն՝ «ե´ս եմ լոյսը աշխարհին» (Յհ 8.12)։

Երկնային լոյսը իջած էր երկիր։ Լոյսի մարդեղացումը ինքնանպատակ չէր. անոր նպատակը խաւարի մէջ կորսուած մարդուն պայծառակերպումն էր. մարդու պատճառով խաւարի վերածուած տիեզերքին վերալուսաւորումն էր՝ երկնային կենսատու լոյսով։

Աշխարհին որպէս լոյս յայտնուած Աստուծոյ Որդին, երկնային լոյսը առատօրէն բաշխեց մարդոց՝ կոյրերուն աչքերը բանալով, համրերուն լեզու տալով, մեռելներուն կեանք պարգեւելով, մարդը ազատագրելով խաւարի տիրապետութենէն ու իր առջեւ բանալով յաւիտենական կեանք առաջնորդող լուսեղէն ճամբան։ Աստուծոյ մարդեղացած լոյսը՝ Քրիստոս, վստահեցուց մարդը ըսելով՝ «Ով որ ինծի կը հետեւի խաւարի մէջ պիտի չքալէ, այլ պիտի ունենայ այն լոյսը, որ կեանքի´ն կ᾽առաջնորդէ» (Յհ 8.12)։

Ահա´ դարերէն եկող ու դարերուն գացող պատգամը Քրիստոսին։

Աշխարհին բոլոր լոյսերը մոլորեցուցիչ են ու ապականիչ։ Քրիստոս ի´նքն է ճշմարիտ լոյսը աշխարհին։ Լոյսը հոմանիշ է կեանքի, բարութեան, յաղթանակի, յաւերժութեան, սիրոյ, փրկութեան. իսկ խաւարը՝ չարի, ատելութեան, մեղքի ու մահուան։ Արդ, Քրիստոսի հետեւիլ կը նշանակէ՝ խաւարէն քալել դէպի լոյս, չարէն՝ դէպի բարին, մեղքէն՝ դէպի փրկութիւն, մահէն՝ դէպի կեանք։ Քրիստոսի հետեւիլ կը նշանակէ՝ դառնալ լոյսի առաքեալ, մեր շրջապատը լոյս-մտածումներով ու լոյս-գործերով պայծառակերպելով։ 

Պետրոս Առաքեալ, Քրիստոսի հետեւելու ուխտը կատարած առաջին դարու քրիստոնեաներուն կը յիշեցնէ ըսելով՝ Աստուած Քրիստոսով մեզ «խաւարէն իր սքանչելի լոյսին կանչեց» (Ա.Պտ 2.9). հետեւաբար, այս գիտակցութեամբ հարկ է ապրիլ մեր կեանքը։

Պօղոս Առաքեալ, յիշելէ յետոյ թէ ինք աստուածային լոյսին հալածիչը եղած էր. եւ վկայելէ յետոյ թէ Քրիստոս իրեն սրբազան պարտաւորութիւն մը տուած էր մարդը խաւարէն դէպի լոյս առաջնորդելու (Գրծք 26.18), կը զգուշացնէ քրիստոնեաները ըսելով՝ «խաւարի գործերէն հեռանանք եւ լոյսի զէնքերը մեր վրայ առնենք» (Հռ 13.12)։

Բեթղեհէմը աստուածային լոյսին յաւերժահոս աղբիւրն է՝ յաւիտեանս յաւիտենից։ Առանց Բեթղեհէմէն ճառագայթող լոյսին  խաւա´ր է մարդկային կեանքը։ Բեթղեհէմի ներկայութիւնը ապրիլ կը նշանակէ՝ լոյսի մէջ ապրիլ եւ դառնալ «լոյսի որդիներ»։ Բեթղեհէմի խորհուրդով լեցուիլ կը նշանակէ՝ «լոյսի զէնքերով»պաշտպանուիլ խաւարին դէմ։

Այս գիտակից հաւատքով մեր ժողովուրդը բացուեցաւ Բեթղեհէմի լոյսին. այս լոյսով շաղախեց իր կեանքը ու թրծեց իր կեանքին սրբազան արժէքներն ու խորհրդանիշերը. այս լոյսին համար ստեղծագործեց, վկայեց, պայքարեցաւ ու նահատակուեցաւ։

Աստուածայայտնութիւնը երկնային լոյսին յայտնութեան տօնն է։ Հետեւաբար, ան յիշեցում մըն է աստուածային լոյսին երկիր էջքին. հրաւէր մը՝ դառնալու Բեթղեհէմի յաւերժափայլ լոյսին, եւ կոչ մը՝ լեցուելու այդ լոյսին պայծառակերպիչ զօրութեամբ։

Արդ, սիրելի ժողովուրդ հայոց, եկէ´ք ընդառաջենք Բեթղեհէմէն եկող աստուածային հրաւէրին։ Լո´յս դառնանք մեր կեանքով ու գործով հոն, ուր խաւար կը տիրէ. լոյսի վկա´ն դառնանք հոն, ուր լոյսի ծարաւը կայ. լոյսի առաքեալը դառնանք հոն, ուր խաւարը լուսագեղ պատմուճաններով կը մոլորեցնէ մեր ազգին զաւակները։

 Մեր կեանքին ճշմարիտ լոյսը Բեթղեհէմի մէջ ծնած Յիսուս Մանուկն է։ Դառնանք իրեն, մօտենանք իրեն, որպէսզի մեր կեանքին բոլոր օրերը իր լոյսով լեցուին։ Մեր կեանքի խաւար ճամբաները, խաւար մտածումները ու գործերը լուսաւորողը Աստուծոյ մարդեղացեալ Որդին է. հետեւի´նք իրեն։

Չմոռնանք Առաքեալին յորդորը՝ «զգոյ´շ, չըլլայ թէ քու մէջդ եղող լոյսը խաւարի®» (Ղկ 11.35), որովհետեւ «ան որ խաւարին մէջ կը քալէ´ չի գիտեր թէ ուր կ᾽երթայ» (Յհ 12.35)։

Մեր կեանքի ճամբան՝ Բեթղեհէմի երկնային լոյսով լուսաւորուած ճամբան է։ Քալենք ա´յս ճամբէն՝ հաւատքով զօրացած, սիրով լեցուած ու յոյսով գօտեպնդուած։ Ահա այն ատեն միայն կրնանք ըսել՝ Սաղմոսին բառերով, «Տէրը իմ լոյսս է, ես ո´չ մէկէն չեմ վախնար» (27.1)։

Աստուածայայտնութեան խորհուրդով լեցուն այս օրերուն, Հայրապետական օրհնութեամբ կ᾽ողջունենք Հայաստանի Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Արմէն Սարգսեանը, Վսեմաշուք Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինեանը եւ Արցախի Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Բակօ Սահակեանը, մաղթելով իրենց արդիւնաշատ հայրենանուէր ծառայութիւն։

Եղբայրական ջերմ սիրով կ᾽ողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայցելով Ամենաբարին Աստուծմէ, որ իրեն շնորհէ եկեղեցաշէն իրագործումներով լեցուն գահակալութիւն։ Քրիստոնէական սիրով կ᾽ողջունենք Երուսաղէմի հայոց Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Արամ Արք. Աթէշեանը, մաղթելով իրենց աստուածահաճոյ գործերով լեցուն ծառայութիւն։

Հայրական սիրով եւ հայրապետական օրհնութեամբ կ᾽ողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու թեմակալ առաջնորդները, հոգեւորական դասը, ազգային իշխանութիւններն ու յարակից մարմինները, ինչպէս նաեւ մեր հաւատացեալ ժողովուրդի զաւակները, հայցելով Աստուծմէ, որ Բեթղեհէմէն ճառագայթող լոյսով լուսազարդուի իրենց կեանքն ու գործը»,- ասված է ուղերձում։

Տպել
1720 դիտում

Գործարկվել են ծնողների համար նախատեսված նոր հարթակ ու բջջային հավելված  

Ինչ առավելություններ է ընձեռում Մոսկվայի բորսայի արժութային շուկայում դրամով առքուվաճառքը. մանրամասնում է տնտեսագետը

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը

«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատուհանից և լվացարանից ասեղով ներարկիչներ են հայտնաբերվել

Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ղեկավարի հետ

Իղձերդ կկատարվեն, երբ առանց հանգստանալու աշխատես. Մինասյանը՝ ՀՀ-ում օր օրի տեղադրվող՝ տարբեր բարձրության խաչերի մասին

«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են

Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը

ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի նկատմամբ

Բողոքներ կային, որ շտապօգնությունում զանգերին չեն պատասխանում․ ծառայությունը հետադարձ կապ է հաստատում քաղաքացիների հետ

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան

ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

Փարիզում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՇՄ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին

Գագիկ Բեգլարյանից և մյուս անձանցից 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ

Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

«Յանդեքսի» որոշ վարորդներ ակցիա են իրականացրել, որոշել՝ կաթվածահար անել ոլորտը. ընկերությունը թանկացրել է միջնորդավճարը

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ

Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը

Արամ Մանուկյանի անվան վարժարանում մեկնարկել է մարզառազմական ճամբարը

Լարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար

Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքվոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց. Սահակ Սահակյան

Ծանրորդները կմասնակցեն Լաս Վեգասի միջազգային մրցաշարին

Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ որոշ ժամանակով Արցախում կդադարեցվի գազամատակարարումը

Հովունի գյուղում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված արկանման առարկա

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին. հանդիպմանը մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության շուրջ

Արարատի մարզի դատախազության կողմից հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման՝ փողերի լվացման դեպք

Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ

Լեհաստանի ԱԳ փոխնախարար Մարչին Փշիդաչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավարի հետ