Նախագահն այցելել է մանկատուն, բարեգործական ճաշարան, հյուրընկալվել Հովսեփյանների ընտանիքում

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում եմ, որ ձեր ամենամեծ հոգսը լինի ինքներդ ձեզ կատարելագործելը: Որ ամեն օր նոր բան սովորեք՝ նոր երգ, նոր ոտանավոր: Որ իրար օգնեք, որովհետեւ դուք բոլորդ մի մեծ ընտանիք եք: Մենք բոլորս մի մեծ ընտանիք ենք: Նախագահն էլ է ձեր մեծ ընտանիքի մի մասը, քանի որ այդ մեծ ընտանիքը կոչվում է Հայաստան: Ուզում եմ, որ իմանաք, որ ես ձեր մասին շատ եմ մտածում: Ձեր պարտականությունն է լինել առողջ, երջանիկ, խելոք եւ ուրախ: Մեր հայրենիքում մենք ունենք ձեզնից յուրաքանչյուրի կարիքը: Ձեզնից յուրաքանչյուրը, եթե ինքն իրեն կատարելագործի, կարող է ներդրում բերել, օգնել մեր երկրին»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա այնուհետեւ դիտել է սաների տոնական ներկայացումը, ապա Ձմեռ պապի հետ երեխաներին անձամբ հանձնել նրանց նվերները: Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել մանկատան տարածքում, եղել է վերականգնողական բաժնում, մարզասրահում, համակարգչային սենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել երեխաներին ուսուցանվող ծրագրերով: Համակարգչային սենյակը համալրվել է եւս մեկ նոր համակարգչով, որը սաները նվեր են ստացել նախագահից:

Նախագահ Սարգսյանն այնուհետեւ այցելել է Մասիս քաղաքում գործող՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության բարեգործական ճաշարան: Հայկական Կարմիր Խաչի նախաձեռնությամբ եւ Շվեյցարական Կարմիր Խաչի աջակցությամբ 2017 թվականին հիմնադրված ճաշարանում մշտապես սնունդ են ստանում միայնակ տարեցներ եւ անապահով ընտանիքներ: Ճաշարանի գործունեությանն աջակցում են նաեւ տեղական ու տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաեւ տարբեր ընկերություններ եւ անհատ բարերարներ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ճաշարանի այցելուներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: «Նոր տարին տոն է բոլորի համար. թե՛ նրանց համար, ովքեր հաջողել են եւ բարեկեցիկ են ապրում, թե՛ նրանց համար, ովքեր այս պահին դժվարություններ ունեն: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ ձեր հացը կիսելու, ձեզ ասելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ այստեղ գտնվող երեխաները մոռացված չեն: Ձեզ բոլորիդ ուզում եմ շնորհավորել գալիք տոների առթիվ: Շնորհավորել, հուսալ ու հավատալ, որ մեր երկիրն ավելի լավ է լինելու, որ բոլոր երեխաները լավ ապագա են ունենալու, եւ դրա համար բոլորս ձեռք ձեռքի տված պիտի աշխատենք: Երբեք հույսը չկորցնեք: Եկել եմ ձեզ ասելու, որ դժվար օրերից հետո կյանք կա: Հավատացեք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020 թվականը՝ էլ ավելի լավը»,- ասել է նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը եւ նրա նախագահ Մխիթար Մնացականյանին ՝ բարեգործական ծրագրի իրականացման համար եւ խոստացել հնարավորինս աջակցել կարիքավոր ընտանիքների երեխաներին: Նախագահի անունից նաեւ ամանորյա նվերներ են հանձնվել ճաշարանի շահառուներին:

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը Սուրենավան համայնքում է եղել: Այստեղ նա այցելել է Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին: Ընտանիքն ունի անչափահաս 8 երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ մեկ: Նախագահը ներկա է գտնվել Հովսեփյանների զավակներից ավագի՝ 12-ամյա Միշայի ծննդյան օրվա արարողությանը, շնորհավորել ընտանիքին գալիք տոների կապակցությամբ: Ոչ միայն հոբելյարը, այլեւ ընտանիքի բոլոր փոքրիկները նվերներ են ստացել նախագահից, ընտանիքին նաեւ կենցաղային տեխնիկա է հանձնվել:

Տպել
2676 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան