Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցի քննությունը հետաձգվեց. այն կշարունակվի հունվարի 9-ին

28/12/2018 schedule19:29

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունն այսօր հետաձգվեց. այն կշարունակվի 2019թ. հունվարի 9֊ին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Նա հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր եւ աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին: «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են եւ աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում: Քննիչը խնդրեց, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է եւ ինքը շատ զբաղված է, անձնական գործեր ունի եւ որ պարոն Քոչարյանը կարող է կալանքի տակ մնալ եւս 10 օր, ինքը պետք է գնա, ուստի դատարանը հետաձգեց նիստը: Դատարանը չքննարկեց գրավի միջնորդությունը՝ մոռանալով, որ նմանատիպ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դատարանը պետք է քննի անհապաղ»,- ասաց պաշտպանը:

Օրբելյանի խոսքով՝ քննիչն արհեստականորեն ժամանակ էր ձգձգում՝ ասելով, որ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ունի։ «Քննիչի կողմից կլասիկ իրավունքի չարաշահման գործընթաց է»,- հավելեց Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանի խոսքով, չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ այն տեխնիկական նիստ էր եւ անհրաժեշտություն էլ չի եղել:

 

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քննում էր պաշտպանների միջնորդությունը գրավի վերաբերյալ։

Տպել
2391 դիտում

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»

Հայտնաբերվել է փողոցում մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակած և փախուստի դիմած տղամարդը (տեսանյութ)

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ՊՆ

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում