Ոստիկանները բացահայտել են Էրեբունիում կատարված կողոպուտը (տեսանյութ)

28/12/2018 schedule18:40

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:10, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց. Աճեմյան փողոցում գործող խանութներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մթերային խանութում մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էին ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս: Դեպքը ժամը 14-ի սահմաններում էր կատարվել: Տուժողը կասկածյալին միայն թիկունքից էր տեսել: Նկարագրածից կարելի էր ենթադրել, որ կողոպտողը երիտասարդ էր:

Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո կազմվեց օպերատիվ միջոցառումների պլան: Քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին` ձեռնարկելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, և արդյունքը չուշացավ: Շուտով ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի Օստրովսկու փողոցի բնակիչ Գագիկ Սարգսյանը: Դեպքի հաջորդ օրը, ժամը 11-ի սահմաններում, Սարգսյանը Սեբաստիա փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածյալը ոսկե շղթան գրավադրել է մայրաքաղաքի գրավատներից մեկում: Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Տպել
958 դիտում

ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին (տեսանյութ)

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

29 Հրշեջ-փրկարար եւ 40 բնակիչ մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)

Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից