Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին

Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ընդունել է Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ավարտական դասարանների, սոցիալ-կրթական կենտրոնների սաներին, ինչպես նաև Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերի անդամներին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևորականների: 

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Բագրատ Սրբազանը Նորին Սրբությանն իր խորին շնորհակալությունն է հայտնել այն ուշադրության և հայրական խնամքի համար, որ վերջինս տածում է Տավուշի թեմի նկատմամբ: Տեղեկացնելով Ամենայն Հայոց Հայրապետին թեմում գործող 40 կիրակնօրյա դպրոցների և երկու սոցիալ-կրթական կենտրոնների մասին, ուր հաճախում են շուրջ 2000 երեխաներ` առաջնորդ Սրբազանն ընդգծել է, որ տոների սեմին 353 տավուշեցիներ եկել են Մայր Աթոռ` սնվելու հայոց հավատքի ու ազգային ինքնության ջինջ ակունքից և ստանալու Վեհափառ Հոր օրհնությունները:

Այնուհետև Նորին Սրբությանն ուրախություն են պարգևել Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերը` կատարելով հատվածներ Ս. Պատարագից և Սուրբ Ծննդյան շարականներ: Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես են եկել առանձին պատանիներ: 

Այցի առիթով Բագրատ Սրբազանը ներկաների անունից Նորին Սրբությանն ընծայել է ձեռագործ Տերունական աղոթքը և Տավուշ աշխարհի բերքն ու բարիքը խորհրդանշող անուշեղեն:

Ապա երիտասարդներին իր պատգամն ու օրհնությունն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Ս. Էջմիածին տավուշեցիների ուխտագնացության առիթով, որը շնորհառատ օրհնություններ պիտի պարգևի նրանց և ընդունելի դարձնի վերջիններիս աղոթքներն ու հայցն առ Աստված՝ առատորեն նրանց կյանքից ներս իջեցնելով սեր և խաղաղություն:

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովրդի զավակները մշտապես պահել են իրենց հավատարմությունը Տիրոջ հանդեպ՝ իրենց կյանքում կենսագործելով տերունավանդ պատվիրանները, կերտելով վանքեր, եկեղեցիներ և խաչքարեր: 

«Աղոթեցինք մեր վանքերում, մեր խաչքարերի առջև: Այդ աղոթքով զորացանք, այդ աղոթքով կերտեցինք մեր հաղթանակները, դիմակայեցինք մեր կյանքի բոլոր փորձություններին և քայլեցինք դարերի մեջ, քայլեցինք միշտ հաղթական, ապավինած մեր հայրերի Աստծուն՝ վստահությամբ, որ պիտի կերտենք մեր երազների երկիրը, կերտենք մեր կյանքի լուսավոր օրը և ապրենք շեն ու խաղաղ մեր հայրենիքում»,- ասել է Վեհափառ Հայրապետը՝ հույս հայտնելով, որ տավուշեցիները զորացած Սուրբ Էջմիածին այցով, ուրախ ու գոհունակ սրտով, հոգում զգալով Աստծո զորավոր ներկայությունը, պիտի վերադառնան Տավուշ ու շարունակեն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու իրենց առաքելությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է պատանիներին լավ սովորել ու գիտելիքներ ամբարել՝ դրանք կիրառելու ի պայծառություն և ի բարօրություն հայրենիքի: Նորին Սրբությունը նաև գոհունակություն է հայտնել, որ նրանք կրթվում ու դաստիարակվում հայրենիքի և Աստծո հանդեպ սիրո մեջ` համախմբվելով Հայ Եկեղեցու կամարների ներքո: «Աստծո հետ լինել նշանակում է հզոր լինել, Աստծո հետ լինել նշանակում է երջանիկ կյանքով ապրել, Աստծո հետ լինել նշանակում է Աստծո օրհնության ներքո լինել», - պատգամել է Հայոց Հայրապետը: 

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Տավուշի թեմի բարեջան առաջնորդ Բագրատ եպիսկոպոսին` նվիրյալ ու անձնդիր ծառայության համար, որի շնորհիվ կերպարանափոխվել է Տավուշ աշխարհը: Վեհափառ Հայրապետը նաև հայցել է Երկնավորից, որ թեմի հոգևոր սպասավորների բարի ջանքերը բազմապատիկ արդյունք տան ի նպաստ Տավուշի ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, որպեսզի կարողանան քայլել Աստծո ճանապարհներով: 

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստված օրհնի Տավուշն իր ժողովրդով և քաջարի զավակներով՝ պահելով խաղաղ ու անվրդով, զարգացման ու առաջընթացի մեջ:

Տպել
1261 դիտում

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)