Երևան
22 °C
Երեւանի քաղաքապետարանը սկսել է մանկապարտեզների՝ վարձակալությամբ տրված տարածքները վերադարձնելու եւ այդտեղ նոր խմբեր բացելու գործընթաց: Հայտնի է, որ բազմաթիվ երեխաներ սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին: Քաղաքապետարանն, իհարկե, տարբեր թվեր է հրապարակում՝ նախ նշելով հերթագրված 5 հազար, ապա՝ 8 հազար երեխայի մասին: Ամեն դեպքում՝ նրանք հազարավոր են:
Բազմիցս է բարձրաձայնվել նաեւ այն մասին, որ մանկապարտեզներն աստիճանաբար զրկվել են նախկինում զբաղեցրած տարածքներից, եւ դրանք ծառայեցվել են այլ նպատակների: «Նոր խմբասենյակներ ձեւավորելու համար տարածքներ շատ կան: Այդ տարածքները տրված են վարձակալության տարբեր կազմակերպությունների՝ «Երկրապահ» կամավորականների միությանը, ՍՊԸ-ների, հիմնադրամների եւ այլն: Հիմա համատարած վտարումներ են իրականացվում բոլոր մանկապարտեզների բոլոր վարձակալված տարածքներից: Վտարվում են հարկադիր, վտարվում են պայմանագրի ավարտի կամ անգործության հիմքերով: Բոլոր ազատված տարածքները դրվում են վերանորոգման ծրագրի տակ եւ մենք սկսում ենք ֆինանսավորում մեկ երեխա- թվի հաշվարկով՝ արդեն այն բոլոր խմբերի համար, որտեղ կունենանք կահավորված եւ վերանորոգված ջեռուցվող սենյակներ»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ կազմակերպություններին վտարելու ընթացքում օրենքի եւ իրավունքի հետ կապված խնդիր չի առաջանում: «Իհարկե ոչ, որովհետեւ մենք հարկադիր վտարում ենք օրենքով: Մանկապարտեզների տարածքների մի մասը այո, ապօրինի զբաղեցված են, կան տարածքներ, որոնք առանց վճարի են տրամադրված, շատ սիմվոլիկ վճարներով են տրամադրված, մի մասի պայմանագիրն ավարտվել է, չէին հեռանում, որովհետեւ չէին կարողանում հեռացնել: Բնականաբար մի մասն էլ շատ օրինական զբաղեցրել են այդ տարածքները: Իրենց պայմանագրերը վաղաժամկետ խզում ենք: Օրենսդրությունը եւ Քաղաքացիական օրենսգիրքը տալիս են այդ հնարավորությունը, մենք օգտվում ենք մեր՝ պայմանագրի կողմ լինելու Քաղօրենսգրքի տված հնարավորություններից»,- մանրամասնեց նա:
Նախատեսվում է, որ ազատվող տարածքներում խմբասենյակներ բացելու շնորհիվ 2019 թվականին մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստանա 900-1000 երեխա: Քաղաքապետի տեղակալը միեւնույն ժամանակ չբացառեց, որ նախակրթարանները վճարովի կդառնան բոլորի համար: Առայժմ, Երեւանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար սահմանված է արտոնություն եւ վարձավճարը փոխհատուցում է համայնքը:
«Այս պահին չեմ կարող պատասխանել (մանկապարտեզը կմնա անվճար, թե չէ-խմբ.), բայց կարող եմ ասել՝ որ այսօրվա վճարման հիմունքները համարում եմ այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ: Անվճարը այո, ոչ այնքան էֆեկտիվ է, որովհետեւ այնուամենայնիվ բոլորս գիտենք, որ կան որոշակի ծախսեր, որ իրականացնում են ծնողները եւ դա օրինաչափ է դարձել, ու եթե այդ ասպեկտը իրեն դրսեւորում է ավելի արդյունավետ, ապա կարելի է նաեւ վերանայել»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Մանկապարտեզների թեմային ավելի ուշ նաեւ անդարադարձել է Երեւանի քաղաքապետարանը՝ տարածելով քաղաքապետի մեկ այլ տեղակալ Տիգրան Վիրաբյանի հաղորդագրությունը: Դրանում մասնավորապես ասվում է. «Ծրագիրը կընթանա 3 փուլով: Առաջինը կմեկնարկի փետրվարին՝ Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Երկրորդ փուլը կլինի մայիսին, երրորդ փուլը՝ սեպտեմբերին: Նշեմ, որ ընտրված են այն վարչական շրջանները, որտեղ ունենք ավելի շատ հերթագրված երեխաներ, նաեւ այն վարչական շրջանները, որտեղ այս ամիսների ընթացքում հնարավորություն ենք ունեցել ստեղծելու համապատասխան տարածքներ: Հավելեմ նաեւ, որ առաջին փուլի համար ընտրվել են այն տարածքները, որոնք չունեին վերանորոգման կարիք կամ ունեին մասնակի՝ կոսմետիկ վերանորոգման կարիք, որոնցում աշխատանքներն այժմ տարվում են: Ի ուրախություն մեզ, մեր երկրում կան մարդիկ, որոնք հանդես են եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել են իրենց ընկերությունների հաշվին նախակրթարաններին նվիրել գույք: Շատ կարեւոր է, երբ մարդիկ ձեռք են մեկնում համայնքին եւ ուզում են իրենց մասնակցությունն ունենալ այս գործընթացում: 2-րդ փուլի համար արդեն այսօր աշխատանքներ են տարվում գույքի, նաեւ որոշակի վերանորոգման նպատակով: Ինչ վերաբերում է 3-րդ փուլին, ապա այդ ժամանակ կունենանք ամբողջովին պատրաստի խմբասենյակներ»:
Տիգրան Վիրաբյանը նաեւ տեղեկացրել է, որ նոր խմբերի ձեւավորման ծախսերը ներառված են Երեւանի 2019թ. բյուջեում: Դա այն սահմանված գումարն է, որ տրամադրվում է նախակրթարաններին ամեն երեխայի համար: «Ինչ վերաբերում է վերանորոգման ծախսերին. նշեմ, որ վարչական շրջաններն ու նախակրթարաններն իրենց բյուջեներում ունեն այն գումարը, որով կարողանան ըստ անհրաժեշտության այդ աշխատանքներն իրականացնել: Բայց, եթե ծրագրի 3-րդ փուլի համար ծագեն այլ խնդիրներ, ապա, գիտեք, որ փետրվարին ունենալու ենք բյուջեի լրամշակում, եւ այդ փուլում եւս հնարավորություն կունենանք ներառելու այդ ծախսերը բյուջեում»,- նկատել է քաղաքապետի տեղակալը:
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան
Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը
Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ
ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել
ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի
40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան
Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը
Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան
ԼՂ-ն գրեթե ամբողջությամբ դատարկ է, առավելագույնը մի քանի հարյուր մարդ կա, որոնք ևս հեռանում են. Բեգլարյան (տեսանյութ)
11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին. ՏԱՍՍ
Կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող տներից մեկի ուղղությամբ. կա ձերբակալված
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին (տեսանյութ)
Միացյալ Թագավորությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի
ԼՂ-ից տեղափոխված 361 անձ է բուժում ստանում, պայքարում ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար. Ավանեսյան
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Գերմանիայի ԱԳ նախարար
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Դյուժարիկ
Վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ. ԼՂ-ից 2900 անձ է տեղափոխվել Հայաստան
Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ
Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել. Ալեն Սիմոնյան
ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է ԼՂ-ից Հայաստան եկած ուսուցիչների տվյալները. ինչպես գրանցվել
ԼՂ-ի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է. Հայկ Խանումյան
Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 27 չվերթ է հետաձգվել
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում դեռևս երթևեկության սահմանափակումներ կան
ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից. Էդմոն Մարուքյանը մանրամասնել է
Վայոց ձորում՝ Գետափ գյուղի ճանապարհին, բախվել են մեքենան ու ավտոբուսը. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Դատախազությունը «Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ
Գորիս-Երևան ճանապարհին բեռնատար ու մարդատար մեքենաներ են բախվել. տուժածների մեջ երեխաներ կան
Ֆրանսիայից ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը
Ժամը 22:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 98 հազար 929 անձ
© 2023 Հայկական ժամանակ