Ամանորյա եւ Ս.Ծննդյան ջերմագին շնորհավորանքներ եւ մաղթանքներ հայ ժողովրդին՝ աշխարհի չորս ծագերում

26/12/2018 schedule20:17

Եվրոպայի հայերի համագումարը հաղորդագրություն է հղել բոլոր հայերին՝ տոների կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

Հայաստան աշխարհում թե’ Արցախում, Ջավախքում թե’ Սփյուռքում ապրող մեր քույրերին եւ եղբայրներին մաղթում ենք ապագայի երջանկաբեր ու բերրի օրեր, իղձերի իրականացում, հարատեւ խաղաղություն եւ երջանկություն:

Աշխարհին մաղթում ենք պատերազմների ու արհավիրքների ավարտ, խաղաղություն եւ ամենուր արդարության հաստատում: 

Մաղթում ենք, որ բարու եւ չարի հավերժ պայքարում,  2019 թվականը լինի բեկումնային տարի, երբ չարն ու չարակամությունը, շահն ու շահամոլությունը կվերանան եւ աշխարհը կթեւակոխի մի նոր ժամանակաշրջան, ուր այլեւս չեն լինի պատերազմներ ու արհավիրքներ, անարդարություններ ու բռնություններ... եւ խաղաղություն, ազատություն եւ արդարություն կտիրի համայն աշխարհում:  

Ամեն նոր տարի յուրաքանչյուր անհատի ու ազգի համար ունի իր ուրույն բույրը, ուրույն իմաստն ու խորհուրդը, ուրույն սկիզբն ու ընթացքը:

 2019 թվականի այս Նոր տարին ողջ հայության համար նշանակալի է եւ խոստմնալի. յուրաքանչյուրի մոտ  լուսավոր տեսլական, ապագայի նկատմամբ աներեր հավատք եւ մարտահրավերներին վճռականությամբ դիմակայելու միասնական կամք եւ կարողություն: 

Անցնող 2018 թվականը Հայաստանի եւ հայության համար թավշյա հեղափոխության տարի էր, տարի, որը պատմության մեջ հիշատակվելու է, որպես նոր վերածնունդի տարի, ազատության եւ ինքնիշխանության տարի, ազգային զարթոնքի, ժողովրդի կամքի դրսեւորման եւ հաստատման տարի, համերաշխության եւ սիրո տարի՝ երբ առանց մի կաթիլ արյան, յուրաքանչյուրը կատարեց իր հեղափոխական քայլը եւ «իմ քայլը» երգերի հաղթական ու զրնգուն դոփյունների ու ծափերի  ներքո քանդեց անարդարությունների ու կապանքների  պատնեշները...  եւ այժմ հաղթական քայլերով շարժվում է դեպի վառ ապագա: 

2018 թվականի հայկական թավշյա հեղափոխությամբ, աշխարհը տեսավ ու ճանաչեց հայ ժողովրդի միասնական կամքի ուժն ու նրա դրսեւրման ինքնատիպ մարդկայնությունը:

Աշխարհը նաեւ  հայ ժողովրդի կողքին հիշատակեց, մեծարեց ու իր հարգանքի տուրքը մատուցեց Շառլ Ազնավուրին՝ այս մեծ մարդու եւ մեծ հայի կյանքից հեռանալը  համարելով մեծ կորուստ աշխարհի համար:  

Այժմ, թե' Հայաստանում եւ թե' Սփյուռքում ու ամեն ուր, երբ հայ ժողովուրդը ապրում է իր  անշրջելի հաղթանակով, մաղթում ենք, որ նոր իշխանությունները, նոր Ազգային Ժողովը ու նոր ձեւավորվող կառավարությունը ժողովրդի հետ միակամ ու աներեր լծվեն երկրի շինարարության ու կառուցման սրբազան գործին: 

Հարկավոր է ի մի բերել հայության ողջ ներուժը եւ խելամիտ ու գիտակից մոտեցումներով երկրի ու ժողովրդի բարգավաճման ու զարգացման համար մշակել լավագույն ծրագրերը:

 Դժվարություններն ու խոչընդոտները բազմաթիվ են, իսկ միջոցներն ու հնարավորությունները սահմանափակ, սակայն չկա սահմանափակություն, երբ առկա է կամք եւ ցանկություն: 

Ամանորյա այս ուրախ առիթով մեր խոսքը ուղղելով Սփյուռքի մեր հայրենակիցներին  մաղթենք, որ սա լինի Ավետյաց երկիր վերադառնալու եւ այն շենացնելու ու լրացնելու երջանիկ տարեսկիզբը: 

Ամանորյա մեր  այս տարվա ուղերձում հատուկ նշանակությամբ  ենք ցանկանում շեշտել հայրենի նոր իշխանություններին ուղղված մեր անվերապահ շնորհավորական մաղթանքներն ու ցանկությունները եւ ամենայն անկեղծությամբ մաղթել, որ նրանք բոլոր հարթակներում ի զորու լինեն կատարելու հեղափոխության նպատակները  եւ ամենայն իմաստությամբ մեր ժողովրդին առաջնորդելու դեպի վառ ապագա եւ երջանկություն: 

Եվրոպայի Հայերի Համագումարը լիահույս է, որ Հայաստանի Հանրապետությունում  այսուհետ իշխող կլինի իրավունքի գերակայությունը, արդարությունն ու ազատությունը, ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը, երկրի բարգավաճումն ու զարգացումը: Առողջապահությունն ու կրթությունը հասանելի կլինեն բոլորի համար, կապահովվի  աշխատանքի իրավունքն ու սոցիալական արդարությունը... կծաղկի ազգային մշակույթը, կծաղկի տնտեսությունը, կվերանա աղքատությունը, կկազմակերպվի ներգաղթը:

Հույսով ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ու կապերը իրենց ողջ բազմերանգությամբ կգտնեն հարմարագույն ձեւն ու բովանդակությունը իրականություն դարձնելու բազմադարյան մեր երազանքներն ու իղձերը: 

Նոր տարվա այս շեմին կրկին անգամ հայրենի բնակչությանը մաղթում ենք երջանկություն, Արցախին մաղթում ենք հաղթանակի ամրապնդում, Ջավախքին իր ազգային իրավունքներին հասնելու միասնականություն, սփյուռքահայությանը մաղթում ենք համախմբում եւ կազմակերպվածություն:

Աշխարհին մաղթում ենք խաղաղություն եւ կայունություն: 

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
26 դեկտեմբեր 2018թ.
Շվեդիա

Տպել
4779 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից