Երևան
4 °C
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնավարման առաջին օրերին խոսել էր Երեւանում վերելակների նորացման իր պատկերացումների մասին՝ խնդրի լուծումը փոխկապակցելով ձեղնահարկերի հետ: Նա նկատել էր, որ պետք է մշակել այնպիսի բիզնես պլան, որ այն դեպքերում, երբ շենքերի վերեւի հարկերի բնակիչները ցանկություն չունենան ձեղնահարկ կառուցել, որպեսզի այժմ բուսնած «մանսարդները» միասնականացվեն, իսկ քաղաքն ազատվի թունավոր ազբոշիֆերից, ապա կարելի է այդ տարածքներում բնակարան կառուցելու հնարավորություն ընձեռել ուրիշներին՝ պայմանով, որ փոխարենը պետք է լուծեն շենքի վերելակի խնդիրը:
Վերելակների խնդրին վերջերս անդրադարձել էր նաեւ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը եւ նշել, որ աշխատանքներ են տարվում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: «Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլեւ տարածաշրջանում որեւէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել»,- վստահեցրել էր նա:
Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե իր եւ Արթուր Մեսչյանի բարձրաձայնած ծրագրերը միմյանց հետ կապ ունե՞ն:
«Դրանք որեւէ կերպ չեն կապվում, բայց նաեւ իրար չեն խանգարում եւ հակասում: Մենք ունենք ամբողջ քաղաքում վերելակների տոտալ եւ զարկային փոխարինման պրոյեկտ, այսինքն՝ Երեւանում միանգամից պետք է փոխվեն բոլոր վերելակները, որովհետեւ այնպիսի մեծ ծավալ է այսօր ոչ բավարար վիճակում, որ մասնակի, տեղային լուծումները ոչինչ չեն տալու: Ուղղակի մեր գումարները փոշիացնելու են: Հիմա էստեղ կփոխենք, յոթ տարի հետո կփոխենք էնտեղ, քսան տարի անց՝ էնտեղ, սա նորից կհնանա: Մեզ պետք է համակարգված միասնական մոտեցում: Դրա համար պլանավորում ենք, որ այդ վերելակների ֆոնդը նորացնենք միաժամանակ՝ նոր միջոցներով: Եվ այդ միջոցների այլընտրանքները բազմազան են՝ միջազգային վարկ, կառավարության հետ համատեղ որեւէ ռեսուրսի ձեւավորում, քանի որ վերելակները Երեւանի ֆոնդին չեն պատկանում, այլ բնակչության սեփականությունն են, եւ մեր ներդրումը այդտեղ կարող է նաեւ համակցվել կառավարության հետ որեւէ միջոցառմամբ՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական: Այդ ռեսուրսներից մեկը պարտատոմսերի թողարկումն է, մյուսը վարկային ռեսուրսներն են, երրորդը դրամաշնորհն է: Մենք այդ բոլոր ռեսուրսները այսօր քննարկում ենք, որ հասկանանք՝ դրանիցից որն է ավելի էֆեկտիվ»,- պատասխանեց Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Մանրամասնելով, թե ինչ ասել է հնամաշ վերելակների խնդիրը լուծել մունիցիպալ պարտատոմսերի միջոցով, նա նշեց. «Եթե մենք որոշենք խնդիրը լուծել մունիցիպալ պարտատոմսերի միջոցով, դա ենթադրում է քաղաքապետարանի կողմից պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում պարտատոմսերի շուկայում, որոնք ձեռք բերողը կունենա երաշխավորված եկամտային խոստում տվյալ ժամանակահատվածի վերջում կամ ընթացքում: Դրան կարող են մասնակցել քաղաքացիները, գործարար հատվածը, ներդրումային ֆոնդերը, բանկերը եւ այլն: Մենք կհավաքագրենք այդ միջոցները եւ կուղղենք վերելակների վերափոխման նախագծին, որը այս պահին մշակման փուլում է: Կամ եթե որոշենք, որ գնում ենք ոչ թե պարտատոմսերի, այլ միջազգային վարկի ուղղությամբ, կաշխանեք վարկի ներգրամմաբ, որը իր հետ հավանաբար կբերի նաեւ դրամաշնորհ»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Թե հատկապես որ ուղղությունն է ընտրվելու՝ վերելակների լրջագույն խնդիրը լուծելու համար, քաղաքապատերանում փաստորեն դեռ չեն որոշել: Առայժմ, ինչպես նշեց, մեր զրուցակիցը, աշխատում են վերելակների հիմնափոխման պրոյեկտի վրա: «Փորձում ենք վերջնական արդյունքում դա տեղավորվի վերելակների այսօրվա դրությամբ հավաքագրվող վճարումների սահմանաչափերում կամ մի քիչ փոփոխությամբ: Հաշվարկը ցույց կտա՝ հնարավոր կլինի՞ որպեսզի մարդիկ այդ նույն վճարի դիմաց կամ մի փոքր տարբերությամբ օգտվեն ավելի նոր, ավելի հուսալի եւ անվտանգ վերելակներից»,- եզրափակեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է անկեղծ կերպարով | լուսանկարներ
Ի՞նչ իրավիճակ է Ջերմուկում
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել | տեսանյութ
Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4,5 ժամ․ ինչպես են միմյանց հրաժեշտ տվել նախագահները
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը․ թիմում վնասվածք ունեցող խաղացող չկա
Օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության․ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը
Մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը․ ԱԳ նախարարի ուղերձը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Որտեղ է Ալեն Սիմոնյանը կոտրել ձեռքը․ ԱԺ նախագահը մանրամասնել է դեպքը
Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումն անտեսվում և աղավաղվում է․ ՀՀ-ն հարցը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ կմտցնի
Բացասական եզրակացություն՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին
ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին․ կա տուժած
Ադրբեջանի քաղաքականությունը միտված է նոր ագրեսիայի հող նախապատրաստելուն․ ինչ են քննարկել Միրզոյանը և Լավրովը (տեսանյութ)
ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխավորման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները․ Լավրով
1 միլիարդ եվրո Թուրքիային՝ երկրաշարժերի վնասների վերականգման համար
Ողբերգական դեպք Երևանում․ բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ ինչ պահանջներ է ունեցել նա
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի․ Վրաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Քաղաքացին փորձում է Հաղթանակի կամրջից նետվելով ինքնասպանություն գործել
7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել. ովքեր են նրանք
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը միտված է ՀՀ քննչական կոմիտեի հետ շարունակել նոր նախագծերի իրականացումը
Հայաստանում 2022-ին արձանագրված բարձր տնտեսական աճի ցուցանիշները տպավորիչ են․ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ
Երևանում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. քաղաքապետարանում քննարկումներ են
Իշխան Սաղաթելյանի մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հայաստանում դասղեկը հարվածել է 4-րդ դասարանի աշակերտներին. նրա պաշտոնավարումը կասեցվել է
Ռուբլին էժանացել է․ ՀՀ կենտրոնական բանկը փոխարժեքների տվյալներ է հրապարակել
Միրզոյանը նկատել է, որ Մոսկվա իր այցը ընթանում է Հարավային Կովկասում լարված մթնոլորտի ֆոնին
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Ալեն Սիմոնյանը սայթաքել և ընկել է․ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո
Լաչինի հարցում գերմանացի գործընկերներից ակնկալում ենք գործուն քայլեր․ ԱԺ նախագահը՝ Բունդեսթագի ներկայացուցչին
ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Անի համայնքում․ պետության հատկացրած միջոցները նպատակային չեն ծախսվել
Արևմուտքը փորձում է կռիվ գցել Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Սերգեյ Լավրով
«Արի հասնենք դրան, Հայաստան»․ ամերիկահայ հայտնի դիմահարդար, Քիմ Քարդաշյանի մտերիմ Հրուշ Աճեմյանը աջակցել է Բրյունետին
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություններ է հայտնել
Նոր նշանակում Գրիգոր Մինասյանի հրամանով
Ինչպես են աշխատել Տեսչական մարմինները 2022-ին․ վարչապետին զեկուցվել է կատարողականը
Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին
Մեկ տասնյակից ավելի անձինք առանց պատվաստման կեղծ սերտիֆիկատներ են ստացել․ հարուցվել է քրեական վարույթ
© 2023 Հայկական ժամանակ