Մի շարք թատրոններ չեն կարողանա մանուկներին ուրախացնել ամանորյա նոր ներկայացումներով

Այս տարի երեւանյան ոչ բոլոր թատրոններում է փոքրիկ հանդիսատեսներին անակնկալ սպասվում: Մի շարք թատրոններ չեն կարողանա մանուկներին ուրախացնել ամանորյա նոր ներկայացումներով։ Չնայած տարիներ շարունակ ցուցադրվող, բոլորին քաջ հայտնի եւ ոչ մի փոփոխության չենթարկված ներկայացումներին, տոմսերի գներն անփոփոխ են:

Մանուկների համար նախատեսված ամանորյա միջոցառումներն ու ներկայացումների խաղացանկը եւս աչքի չի ընկնում առանձնակի բազմազանությամբ: Մի շարք թատրոններում պրեմիերաներ չեն սպասվում, տոմսի գների նվազում եւս չի սպասվում: Ստորեւ ներկայացնում ենք այն թատրոնները, որոնք մանկական նոր ներկայացումներով չեն համալրվել, հներն էլ չեն թարմացվել:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ամանորին ընդառաջ կներկայացնի Լիլի Էլբակյանի 2017 թվականին բեմադրած «Սառցե սիրտը» ներկայացումը: Չնայած «Սառցե սիրտը» երեխաների եւ մեծահասակների մոտ պայծառ, լուսավոր ու զարմանահրաշ ներկայացման տպավորություն էր ստեղծել, եւ բավականին շատ խոսվեց դրա մասին, այնուամենայնվ, Սունդուկյան թատրոնն այս տարի այլ ներկայացմամբ մանուկներին չի ուրախացնի:

Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա բեմադրված «Սառցե սիրտը» ներկայացումը կցուցադրվի միայն դեկտեմբերի 28-ին: Տոմսերի արժեքը նույնն է, ինչ նախորդ տարի՝ մինչեւ 4 տարեկան երեխաների մուտքն անվճար, իսկ 4-ից բարձր տարիքային խմբի համար՝ 1000-3000 դրամ: Սունդուկյան թատրոնից ՀԺ-ին հայտնեցին՝ քանի որ անցած տարի ներկայացումը շատ են հավանել եւ անընդհատ հետաքրքրվել՝ որոշել են նույն ներկայացումով հանդես գալ:

Պետական Կամերային երաժշտական թատրոնում եւս նախորդ տարվա «Նվեր Ձմեռ պապիկին» ամանորյա ներկայացումն է: Տոմսերի արժեքը նույնն է՝ 1000 եւ 1500 դրամ:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նույնպես մանուկներին նոր ներկայացմամբ չի ուրախացնի: Թատրոնն այս տարի կրկին ներկայացնում է «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները»: Համազգայինից ՀԺ-ին հայտնեցին, որ այս ներկայացումը երկար տարիներ կա իրենց խաղացանկում: Այն նույնությամբ պահպանվել է, պարզապես ամանորյա տոներին ընդառաջ Ձմեռ պապ եւ Ձյունանուշիկ է ընդգրկվել: Տոմսերի արժեքն անփոփոխ է՝ 800-ից 1000  դրամ:

Տպել
1592 դիտում

ՀԷՑ-ի, ԲԷՑ-ի ու էլեկտրաէներգիա արտադրողների սակագները․ աղյուսակ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել եվրոպական 3 երկրների հետ

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում կանցկացվի հայ-վրացական երիտասարդական ֆորում

Լիտվայի արդարադատության նախարարի անունից դեսպան Ստանիչե-Տոլոչկիենեն Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս

Առաջիկա օրերին որոշ շրջաններում ձյուն, մյուսներում՝ անձրև կտեղա. ջերմաստիճանը կբարձրանա

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Էդգար Պենյա Պառայի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել

Երկարացվել են Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետները

Վանաձորի նախկին քաղաքապետի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ում ընդգրկված է երկու կուսակցություն

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել ադրբեջանցիների կողմից Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը հափշտակելու գործը

Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը

Ովքեր են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուները

Ըստ «Ֆորբսի»՝ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդն աշխարհում

Երկարաձգվել է «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման ժամկետը

ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը. ինչ կենսագրություն ունի նա

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսի 2074 նոր դեպք է հաստատվել

Ընդդիմության հետ կոնսեսուսի չեկանք. ՔՊ-ն չմիացավ ընդդիմադիրների հայտարարությանը

Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսի 145 վարակակիր. 18 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը

ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայում այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին, զրուցել թագաժառանգի հետ

Հայկ Սարգսյանը Տաջիկստանում հանդիպել է ՀԱՊԿ Փոխգործակցություն-2021 զորավարժությունների մասնակիցներին

«Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում զոհվածների ծնողները (տեսանյութ)

Ամանորի տոները կրճատելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Իրավական ծառայությունների գրասենյակն արցախցիների համար գործելու է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի տարածքում

Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու

Գանձաքարի բնակիչը ապօրինի հատել է 111 հատ ծառ. փայտանյութով «Զիլ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Սաակաշվիլիի առողջական վիճակը կարող է սրվել. ընդդիմադիրներն ու ՀԿ-ները պահանջներ ունեն

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցը

Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց. ԱԺ նախագահն ամփոփում է Կիպրոս այցը

Երևանի և 6 մարզերի մի մասում հոսանքի մի քանի ժամյա անջատումներ կլինեն

Հրդեհի մասին անցած 2 օրերին ահազանգեր են եղել Երևանից, Արմավիրից և Աբովյանից

Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ (լուսանկարներ)

Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Եկեք պատվաստվենք․ հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր Գյումրիում