Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)

26/12/2018 schedule15:27

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել.

«Ամանորին հաշված օրեր են մնում: Տոնական տրամադրությունն իր հետ բերում է տոնական եռուզեռ: Եվ ցավոք, հենց այս օրերին է, որ ավելանում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները` հիմնականում պայմանավորված Նոր տարվա նախապատրաստությունների ընթացքում դրամային շրջանառության ծավալների աճով: Այդ իսկ պատճառով հիշյալ ժամանակահատվածում, հասարակական կարգի, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նկատառումներով ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության:

Ոստիկանության տարածքային բաժիններում արդեն ձևավորվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական նշանակության ռիսկային օբյեկտների` մասնավորապես տարադրամի փոխանակման կետերի, գրավատների, խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կետերի տարածքներում: Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը մոտեցվել են նշված ռիսկային օբյեկտներին: Ոստիկանության ծառայողները շրջագայություններից զատ պրոֆիլակտիկ այցելություններ են կատարում, տարադրամի փոխանակման կետեր, գրավատներ, նաև շուրջօրյա գործող դեղատներ: 

Ոստիկանները դեղատան աշխատակիցներին հիշեցնում են նաև, որ ժամը 22-ից հետո անհրաժեշտ է դեղորայքը վաճառել դեղատան պատուհանից: Տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների աշխատակիցներին էլ խորհուրդ են տալիս ուշ ժամերին միայնակ չաշխատել: Չի կարելի անհարկի բաց թողնել դուռը կամ թեկուզ մի քանի րոպեով հեռանալ տարադրամի փոխանակման կետից: Պարբերաբար պետք է ստուգել սարքի՞ն են տեսահսկող սարքերը, ձայնազդանշանային համակարգը միացվա՞ծ է, թե ոչ: 

Ոստիկանությունը քաղաքացիների հանդեպ հոգատար վերաբերմունքն իր պարտքն է համարում և այս օրերին շարունակելու է աշախատել ուժեղացված ռեժիմով: Մնում է` ինքներս մի փոքր ուշադիր լինենք մեր ու շրջապատի հանդեպ և հետևենք անվտանգության կանոներին»:

Տպել
853 դիտում

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը

Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը

Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իրականացան մեր կանխատեսումները՝ դեպքերի թիվը հասնում է 10 հազարի. պահեք երեք պարզ կանոնները

Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. նրա նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ է կիրառվել

Գյումրիում շատերը թույլ չեն տալիս թափառող շներին տարածքից հեռացնել, թաղամասերի 80 տոկոսում այդ խնդիրը կա

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով տղա երեխա է ծնվել

Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը

«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում 9-րդ դասարանն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ

ԱԻՆ-ը համավարակի կանխարգելման քարոզչական շրջայցեր է իրականացնում հանրապետությունում (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան

Նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության դեպքը ժամանակին ստացել է իր իրավական գնահատականը․ Արթուր Դավթյան