Պարենային և էներգետիկ անվտանգությունը մեր առաջնահերթություններ­ն են. Արայիկ Հարությունյան

26/12/2018 schedule11:46

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Այս մասին հայտնում են Ազատ հայրենիք կուսակցությունից

Ողջունելով ուսանողներին՝ Ա. Հարությունյանն ասել է, որ Արցախի և Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերների հաղթահարումը պայմանավորված է տնտեսական զարգացման շարունակական ապահովմամբ: Նրա խոսքով, երբ ինքը նշանակվել էր ԱՀ վարչապետի պաշտոնում, երկու հիմնական առաջնահերթություն է դրել իր առջև՝ ապահովել հանրապետության պարենային և էներգետիկ անվտանգությունը՝ զուգահեռաբար ապահովելով տնտեսական աճի բարձր տեմպեր:

«2007 թվականին երբ ստանձնեցի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմում էր 70 մլրդ դրամ: Թե՛ պարենային և թե՛ էներգետիկ անվտանգության առումներով լուրջ խնդիրներ կային: Հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց բեկում մտցնել տնտեսության զարգացման ու կառուցվածքի փոփոխության հարցում, և համախառն ներքին արդյունքը ավելի քան քառապատկել: Այս տարի այն կկազմի մոտ 303 մլրդ դրամ, կամ մեկ բնակչի հաշվով ավելի քան 4200 ԱՄՆ դոլար»,- նշել է Ա. Հարությունյանը:

Խոսելով ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերի և կյանքի որակի համարժեք փոփոխության զուգահեռների մասին՝ բանախոսը նշել է, որ ֆինանսական եկամուտների առումով, իսկապես, անհամաչափություն կա, սակայն դրանց հարաբերակցության չափման համար բազմաթիվ այլ գործոններ կան:

«Տնտեսության զարգացման շնորհիվ մենք կարողացել ենք զգալիորեն կրճատել գործազրկությունը, կառուցել մեծ թվով դպրոցական և նախադպրոցական շենքեր, ստեղծագործական կենտրոններ, ճանապարհներ ու հանրային նշանակության բազմաթիվ այլ ծրագրեր իրականացնել: Մի քանի անգամ ավելացել է սոցիալական ծրագրերի թիվը: Արդյո՞ք այս ամենն ուղղված չէր կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Խոսելով Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների մասին՝ նա ընդգծել է, որ պետք է շարունակել պահպանել տարեկան միջինը 10 տոկոս տնտեսական աճի տեմպը: «Համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել սոցիալական խնդիրների հիմնական մասը, կտրուկ նվազեցնել աղքատության մակարդակը և իրականացնել ենթակառուցվածքային բավականին լուրջ ծրագրեր: Սա մեզ համար այսօր երազանք է, սակայն վաղն այն իրականություն է դառնալու»,- նշել է Ա. Հարությունյանը՝ պարզաբանելով և մանրամասնելով, թե ինչպես է նախատեսվում այդ ցուցանիշներին հասնել և ապահովել այդ արդյունքները:

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ Ա. Հարությունյանի, ստեղծված են հիմնական բարենպաստ նախադրյալները, և տարեցտարի ավելանում է գյուղատնտեսական համախառն արտադրանքը: «Արդեն ունենք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, դրանից բխող ծրագրեր, ինչպես նաև փորձ, որը թույլ է տալիս համարձակ հայտարարել, որ կառավարության կողմից ընդունված ծրագիրը խիստ իրատեսական է»,- ասել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նա նշել է, որ ոլորտը անվտանգային առումով մեծ կարևորություն ունի, ինչը պայմանավորված է արտաքին միջավայրից բխող մի շարք գործոններով: «Էներգետիկ անվտանգության ապահովման առումով, ելնելով էկոլոգիական խնդիրներից և ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից, մենք նախընտրեցինք հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն գերազանցել է ներքին սպառման ծավալները, և առաջիկա տարիներին այն պետք է հասցնել մինչև 1 միլիարդ կՎտ/ժ արտադրության: Այդ պարագայում, ըստ մասնագիտական հաշվարկի, հնարավորություն կլինի աստիճանաբար հրաժարվել բենզինից, դիզվառելիքից և գազից՝ Արցախը էներգետիկ առումով ամբողջությամբ դարձնելով ինքնաբավ ու անվտանգ»: 

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտներին և դրանց զարգացման հեռանկարներին:

Վերջում Ա. Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուսանողներին առաջարկելով երեք ամսվա ընթացքում ներկայացնել բիզնես-նախագծեր, որոնցից լավագույն երեքը կստանան համապատասխան ֆինանսական աջակցություն: Բացի այդ, Ա. Հարությունյանը համալսարանի ղեկավարությանը առաջարկել է ընտրել բարձր առաջադիմությամբ սովորող 15 ուսանող, ինչպես նաև բարձր արդյունավետություն ունեցող 7 դասախոս, որոնց կտրամադրվի ամառային արձակուրդները ծովափնյա հանգստավայրերից մեկում անցկացնելու հնարավորություն, իսկ ևս երկու լավագույն ուսանողներ ճանաչողական այցով կմեկնեն Վենետիկ և Սուրբ Ղազար կղզի: 

Տպել
1614 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին