Իսրայելի արտահերթ ընտրությունները. կարելի՞ է զուգահեռներ անցկացնել

Հաջորդ տարվա ապրիլին Իսրայելում կանցնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին ասվում է իշխող կոալիցիայի հայտարարության մեջ: Դեկտեմբերի 24-ին արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ անանուն քվեարկություն է տեղի ունեցել Քնեսեթում: Իսրայելում հաջորդ ընտրությունները նախատեսված էին 2019 թ. նոյեմբերին, ուստի դրանք մի քանի ամսով առաջ գցելը ցույց է տալիս Իսրայելում հասունացած քաղաքական ճգնաժամի լրջությունը:

Քաղաքական ճգնաժամի առիթ է հանդիսացել կառավարության նախաձեռնած օրինագիծը, որի համաձայն՝ օրթոդոքս հուդայականություն հրեաները եւս պարտավոր են ծառայություն անցնել Իսրայելի Պաշտպանության բանակում: Այն լուրջ դիմադրության էր հանդիպել նաեւ իշխող կոալիցիայի կազմում:

Նոյեմբերին՝ ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան զինված այլ խմբերի հետ զինադադարի կնքումից հետո պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական ներկայացրեց, իսկ նրա կուսակցությունը լքեց իշխող կոալիցիան: Քնեսեթում ուժերի հարաբերակցությունն այդպիսով հասավ նվազագույնի. 120 հոգանոց խորհրդարանում կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները ներկայացված են 61 պատգամավորով:

Դրանից հետո իշխող «Լիկուդ» կուսակցության համար խնդիրներ առաջացրեց կրթության նախարար Նաֆթալի Բենեթը՝ «Հրեական տուն» կուսակցության նախագահը եւս սպառնացել էր դուրս գալ կոալիցիայից, եթե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թույլ չտա իրեն վերցնել պաշտպանության նախարարի լիազորությունները: Այն բանից հետո, երբ Նեթանյահուն իր վրա վերցրեց նաեւ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պարտականությունները (մինչ այդ նա արդեն կատարում էր արտաքին գործերի, առողջապահության եւ հայրենադարձության նախարարների պարտականությունները)՝ Նաֆթալին մտափոխվեց եւ մնաց կոալիցիայում: Այդուհանդերձ, Նեթանյահուն չի կարող որեւէ երաշխիք ունենալ, որ վերոնշյալ նախարարի կրոնական սիոնիստական կուսակցությունը կաջակցի խնդրահարույց օրինագծի ընդունմանը:

Նեթանյահուն այդպիսով փորձելու է լուծել միանգամից մի քանի խնդիր: Առաջնային խնդիրն, իհարկե, Քնեսեթում առկա ուժերի հարաբերակցությունը իր օգտին շտկելն է: Այդպիսով նա կարող է վստահ լինել ինչպես օրթոդոքսներին բանակ զորակոչելու, այնպես էլ հետագայում խնդրահարույց այլ օրինագծերի ապահովության վերաբերյալ: Բացի դրանից, հարկ է հիշել, որ Նեթանյահուի, նրա տիկնոջ եւ փոխկապակցված մի քանի այլ անձանց անուններ կոռուպցիոն մի քանի սկանդալների մեջ էին ներառված: Գալիք տարում Նեթանյահուին կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ, ուստի արտահերթ ընտրությունները հարմար առիթ են հետաձգելու այդ գործերի ընթացքը՝ հղում կատարելով «քաղաքական իրավիճակին»:

Քաղաքական նմանատիպ ճգնաժամերը, ցնցումներն ու փոփոխություններն, ընդհանուր առմամբ, նորություն չեն Իսրայելի համար: Դրանք ավելի շուտ օրինաչափություն են. կառավարությունների հրաժարականները սովորական բնույթ են կրում Իսրայելի քաղաքական կյանքում: Իրավիճակի բացառիկությունը, թերեւս, միայն նրանում է, որ Քնեսեթը պատմականորեն համեմատաբար ավելի հաստատուն է եղել՝ աշխատելով նախատեսված 4-ից միջինում 3 ու կես տարին: Դա հնարավոր է դարձել ներքաղաքական խնդիրների լուծման ճկուն գործիքակազմի շնորհիվ:

Հատկանշական է, որ Իսրայելի խորհրդարանական համակարգը միջազգային փորձագետների կողմից հաճախ բարձր գնահատականի է արժանանում ժողովրդավարության սկզբունքների տեսանկյունից: Այդ գնահատականի վրա մեծ ազդեցություն է ունենում կառավարության եւ խորհրդարանի փոխհարաբերությունների մոդելը: Այդուհանդերձ, Իսրայելի ներկայիս եւ, ինչը կարեւոր է՝ կոալիցիոն կառավարությունում դրա ղեկավարն իր ձեռքում է կենտրոնացրել միանգամից 4 նախարարական պորտֆելներ:

Իսրայելում ստեղծված իրավիճակն առավել հետաքրքրական է Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ըստ էության, հայկական խորհրդարանը չուներ քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու գործիքակազմը, ինչն էլ, այլ պատճառների հետ մեկտեղ, հանգեցրեց քաղաքացիների ուղղակի ճնշման միջոցով քաղաքական փոփոխությանը: Նոր Ազգային Ժողովի խնդիրներից մեկը հենց այդպիսի գործիքակազմի ստեղծումը եւ գործարկումը պետք է լինի:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Իսրայելի միջեւ զուգահեռներ անցկացնելը միշտ չէ, որ ճիշտ է: Դրա ընթացքում շեշտը դրվում է պատմության, ներկայիս իրավիճակների, ազգային առանձնահատկություններում առկա նմանությունների վրա, հաճախ առանց հաշվի առնելու տարբերությունները, որոնք պակաս ծանրակշիռ չեն:

Իսրայելի հասարակական-քաղաքական կյանքի կարեւորագույն առանձնահատկություններից է զարգացման երկու, փաստացի հակադարձ միտումների առկայությունը, ինչն իր արտացոլումն է ունենում անգամ Քնեսեթում: Մի կողմից դա ազգայնականության հետ սահմանակից սիոնիզմի հետեւորդներն են, մյուս կողմից «աշխարհիկ ինտելեկտուալները», որոնք ազգային հարցն այդքան ցավոտ չեն ընդունում: Հայկական իրականությունում պետական քաղաքականության վրա ազդող նմանատիպ բաժանում չկա: Մեր հասարակությունն իր սկզբունքային մոտեցումներում, այդ թվում զարգացման միտումներում, ընդհանուր առմամբ, համերաշխ է:

Տպել
9002 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան