Այդ նախարարությունը շատ բան չունի անելու, բայց այն քիչ բանը, որ պիտի անի, մեծ օժանդակություն կլինի ոլորտին. փորձագետ

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Նախագծով նախատեսված է նաեւ ունենալ բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն:

«Իրականում այդ նախարարությունը շատ բան չունի անելու, բայց այն քիչ բանը, որ պիտի անի, մեծ օժանդակություն կլինի ոլորտի համար»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, ինչպես գիտենք՝ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես սպասվում է, որ ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ նախարարությունից, որպես ՏՏ ոլորտի մասնագետ:

- Առաջինը, իհարկե, դրական է, որ ռազմարդյունաբերությունը վերջապես ընկալելի ճյուղ է դառնում: Սա նույնիսկ շատ ուշացած բան է, բայց ողջունելի է: Մյուս կողմից շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերությունը խթանիչ ուժ է դառնում, եթե ինքը դառնում է ռեալ զարգացող ճյուղ եւ նաեւ դուրս է գալիս արտաքին շուկա: Իսկ խթանը ուժ է դառնում ընդհանուր մի շարք ոլորտների համար` տեղեկատվական տեխնոլոգիաների, բուն գիտության զարգացման: Այնպես որ ուղղությունը այս տեսանկյունից կարեւոր է:

Ես միշտ համարել եմ, որ պետությունը ՏՏ ոլորտում բան չունի անելու, բացի չխանգարելուց եւ մի քիչ օժանդակելուց: Որ ասեմ կոնկրետ այդ նախարարությունից ինչ-որ սպասելիքներ ունեմ` չէ, սա ինքն իրեն զարգացող երեւույթ է: Այստեղ ավելի շուտ օժանդակ բաներ են պետք` օրենսդրական փոփոխություններ, կրթական համակարգում փոփոխություններ, հարկային բարեփոխումներ եւ այն, ինչ կարող է շատ պետք գալ՝ ինտեգրումն է միջազգային շուկաներում: Որովհետեւ մինչեւ հիմա շատ բաներ կան, որտեղ Հայաստանը բավական իզոլացված է: Ամենապրիտիվ բանն ասեմ` վճարային համակարգերը, որոնք մինչեւ հիմա չեն կարողանում բերել: Իրականում այդ նախարարությունը շատ բան չունի անելու, բայց այն քիչ բանը, որ պիտի անի՝ մեծ օժանդակություն կլինի ոլորտի համար:

- Արդյո՞ք Հայաստանն ունի այդ նախարարության անհրաժեշտությունը:

- Իմ կարծիքով՝ այդ գործառույթները կարող էին իրականացվել նաեւ այլ նախարարությունների կողմից: Միգուցե ինչ-որ համակարգված աշխատանքի համար կարեւոր է, որ առանձին լիներ, բայց առանձին, որպես նախարարություն, հանգիստ կարող է նաեւ չլինել:

- Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո անցել է ավելի քան 7 ամիս: Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում ՏՏ ոլորտում՝ հաշվի առնելով, որ նոր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս ոլորտին:

- Այստեղ հարցը նրանում է, որ ՏՏ ոլորտը ինքն իրեն զարգացող ոլորտ է եւ կարեւորն այն է, որ իրեն չխանգարեն: Ամենամեծ խնդիրը, որն այսօր ունենք՝ կադրային խնդիրն է, եւ այստեղ պետք է կրթական ծրագրեր մտածել, միգուցե նաեւ ինչ-որ ձեւով խթանել ներգաղթը: Որովհետեւ կադրային սով է սկսվում: Դրա մասին պետք է լուրջ մտածել:

- Կառավարությունը ՏՏ ոլորտի զարգացման նպատակով հատկապես սկսնակների համար հարկային բեռը իջեցնելու փոփոխությունները է իրականացնում: Սրանք կարո՞ղ ենք համարել խթանիչ հանգամանք՝ ոլորտը զարգացնելու համար:

- Ուզում եմ հիշեցնել, որ իրականում նախորդ իշխանությունները նույնպես արել էին: Եթե չեմ սխալվում՝ 3 տարի առաջ ստարտափները ազատվեցին հարկերից: Երեւի թե պետք է մտածել ավելի լուրջ փոփոխությունների մասին, որոնք կխթանեն արտաքին ներդրումները: Իհարկե, այստեղ խնդիրը կոմպլեկտ է: Կա նաեւ դատական համակարգի խնդիրը, որովհետեւ ներդրողը պետք է համոզված լինի, որ նեգատիվ զարգացումների դեպքում ինքը կկարողանա իր ներդրումները պաշտպանել:

- Օրինակ, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է բարձրորակ ԱԹՍ-ներ (անօդաչու թռչող սարք) արտադրել:

- ԱԹՍ-ների արտադրությունն ինքնուրույն շատ քիչ երկիր է կարողանում անել: Օրինակ, նույն Ռուսաստանը ստիպված է տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: Այնպես որ մի կողմից պետք է հաշվի առնենք, որ ԱԹՍ-ների շուկան գնալով զարգանալու է, եւ մենք տեսականորեն ունենք լուրջ հնարավորություններ՝ նաեւ միջազգային շուկա դուրս գալու, առավել եւս, որ այն քիչ երկրներից ենք, որ ունենք ԱԹՍ-ների դեմ պայքարելու եւ դրանք կիրառելու ռազմական փորձ: Այստեղ նաեւ պետք է հաշվի առնել, որ ոչ միայն ԱԹՍ-ների շուկան է կարեւոր, այլ նաեւ դրանց դեմ պայքարի: Իհարկե, պոտենցիալը մեծ է, բայց այսօրվա դրությամբ պետք է շատ չգերագնահատենք մեր հնարավորությունները: Այսինքն, մենք կարող ենք դա անել, բայց պետք է հաշվի առնենք, որ մենք դեռ սկսնակ ենք այս հարցում: Բայց սկսնակ, որն ունի մեծ պոտենցիալ եւ փորձ:

Տպել
4006 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին