Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք

25/12/2018 schedule12:37

Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով։

Կարմրուկն իր բարձրվարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի:

Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական  բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։

Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները:

Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, սա կարմրուկային էնցեֆալիտի դանդաղընթացող ձևն է, որն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը և մի քանի ամիս հետո բերում է հիվանդի մահվան:

Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձրմակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն է Ուկրաինան, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով:

Տպել
1280 դիտում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Համբարձման տոնը

Մեզ հետաքրքրող ցանկացած տարածք կարող ենք նկարել. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ առաջին տիեզերական արբանյակի մասին

Քրեական ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել. բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ

Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին

Երբ նոր էի սկսել նվագել, պապիկս ասաց՝ դա պաշտոն չէ, որ ես քեզ տամ, ինքդ պիտի հասկանաս՝ քոնն է, թե չէ. Ջիվան Գասպարյան

Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ

Հայտնի է «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

Բուլղարիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերը

Բյուրականի անտառպետությունում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ՊՆ ուղղաթիռ. ուսումնավարժանք է անցկացվել

ՀՀ վարչապետը Չեռնոգորիայի նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը և նրա ամուսինը՝ Վահե Անդրիասյանը

Ընթանում է «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը

Նա ծաղրի է ենթարկվում և չի արժանանում հարգանքի. ուսուցիչների՝ աշխատանքը թողնելու խնդիրը վերջին շրջանում մտահոգիչ է

Զորամասերից մեկում հավաք-խորհրդակցություն է կայացել

ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և կառավարմանը

Կառավարությունը գումար կհատկացնի Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման համար

Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ամփոփել է 1-ին մրցահերթը. այսօր հաղթանակ է տոնել հայաստանյան 3 պատվիրակ

Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 3,5 դրամով. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Աբովյանում վեց ժամ ջուր չի լինի

Ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին

Չեռնոգորիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին (տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ագնե Բիլոտաիտեին. հանդիպմանը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները

ՀՀ վարչապետն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին

Ծաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակը (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը (լուսանկարներ)

Դաշնակցությունը որևէ գործարան, օբյեկտ չունի, դաշնակցականի ունեցվածքը տարբեր է, քաղաքական ուժինը՝ տարբեր. Սաղաթելյան

Միրզոյանը ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի տնօրենին (տեսանյութ)

Ելնելով Հայաստանում տիրող իրավիճակից՝ ցանկացա բեմադրել այս ներկայացումը. պրեմիերա Ազնավուր քոլեջի ուսանողական թատրոնում

Կալանքի երկարաձգման միջնորդությունը չբավարարվելու հետևանքով մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել իր վրաց գործընկերոջը ազգային տոնի առթիվ

Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԲԴԽ-ում ընդունել են զոհված զինծառայողների ծնողների՝ 30 հոգուց բաղկացած խմբին