Մշակույթի նախարարության աշխատակիցները դժգոհ են, վաղը բողոքի ցույց ու գործադուլ է սպասվում

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները համացանցում միմյանց տեղեկացնում են վաղը նախատեսվող գործադուլի մասին:

Պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի՝ նախատեսվում է օպտիմալացման հետեւանքով հանել մշակույթի նախարարությունը, միացնել մի քանի նախարարություններ:

Աշխատակիցները կարծում են, որ սա սխալ որոշում է եւ չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը: Համացանցում Լուսինե Իգիթյան անունով օգտատերը, նշելով նախարարության մոտ 30 աշխատակիցների, կոչ է անում միանալ վաղվա գործադուլին՝ նշելով, որ նախարարությունը կարեւոր է մեր երկրի համար.

«ՀՀ մշակույթի նախարարությունը լինելու է, այն ՀՀ պաշտպանության նախարարության նման ռազմավարական նշանակություն ունի: Ոչ միացմանը:

Առավոտ 09:00-ին հավաքվում ենք  նախարարության շենքի մոտ ու ներս չենք մտնում, տեղեկացրեք բոլորին»,-ասված էվ գրառման մեջ:

մշակույթի նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն էլ իր էջում ծավալուն անդրադարձ է կատարել նախարարության փակիմանը՝ գրելով. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սփյուռքի համայնքների բոլոր կուսակցական և մշակութային կազմակերպություններին տեղեկացնում եմ հետևյալի վերաբերյալ: Ամիսներ առաջ համաժողովրդական հզոր շարժման արդյունքում ՀՀ կառավարության ղեկը ստանձնած իշխանությունն այսօր շրջանառության մեջ է դնում մի իրավական ակտի նախագիծ, ըստ որի փոփոխություններ են նախատեսվում ՀՀ կառավության կառուցվածքում:

Նախագծում շրջանառության մեջ է դրվել ՀՀ մշակույթի, սպորտի նախարարությունների միացում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և միասնական սուպեր-նախարարության ստեղծում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անվամբ:

Հայաստանն այն բացառիկ երկիրն է, որի տարածքում ապրող բնակչությունը 10 հազարավոր տարիներ շարունակ շարունակաբար ապրել է նույն տարածքում, ստեղծել է հարուստ մշակութային ժառանգություն, որի պահպանման և սերունդներին փոխանցման համար մղել է կատաղի պայքար բոլոր տեսակի նվաճողների ու ոչնչացնողների դեմ: Հայաստանի Հանրապետությունը միատարր պետություն է, որի հիմնական հարստությունն իր մշակութային բացառիկությունն ու պահպանած ինքնությունն է: Հայաստանի Հանրապետությունը շրջապատված է բացահայտ թշնամի և ոխերիմ բարեկամ պետություններով՝ որոնք իրենց ներկայիս զբաղեցրած աշխարհագրական տարածքում չունենալով սեփական մշակութային ժառանգության որևէ հետք՝ շարունակաբար ոտնձգություններ են կատարում հայոց մշակույթի նկատմամբ, յուրացնում են այդ մշակույթը և անգամ Արցախյան հակամարտության ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում հենց այդ կերպ հսկայական գումարներ ծախսելով՝ պայքարում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ:

Թուրքիան և Ադրբեջանը տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում աշխարհին մեզնից յուրացրած, գողացած մշակույթը ադրբեջանական կամ թուրքական հանրահռչակելու կամ տարածելու ուղղությամբ, իսկ այսօր Հայաստանի կառավարությունը հակադարձ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ վերացնում է պետական մշակութային քաղաքականության ու մշակույթի բնագավառում ռազմավարություններ մշակող ու իրականացնող կառուցը: Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա մշակույթի նախարարություն, այն էլ հզոր նախարարություն՝ ոլորտին տիրապետող ուժեղ, կառավարչական հմտություններով անձի գլխավությամբ: Պետք է զերծ լինի քաղաքական փոփոխություններից, որովհետև տարիներ շարունակ քաղաքական տարբեր իշխանություններ միանգամայն նպաստել են հայոց մշակույթի ոչ բավարար պահպանմանն ու հաճախ իրենց քաղաքական սխալ մոտեցումներով վնաս պատճառել մշակույթին:

Մշակույթի Նախարարությանը պետք է տրվի լայն լիազորություններ և միջոցներ՝ մշակույթը պահպանելու և ազգային արժեհամակարգի վրա ձևավորված հասարակություն ստեղծելու համար: Մշակույթի նախարարության ներսում մասնագետների տարիներով պայքարի ձայնը պետք է լսելի լինի իշխանությունների համար և ոչ թե մասնագետներին ճնշելով՝ առաջ տանեն քաղաքական սխալ որոշումներ:

Իմ բոլոր կոլեգաներին և մշակույթի պահպանման հարցում մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում բարձարցնել բողոքի ձայն՝ Հայոց մշակույթի պահպանության ու ազգային արժեհամակարգի հաղթանակի համար:

Մշակույթի նախարարության գոյությունը ռազմավարական նշանակություն ունի և պետք է մշակույթը երկրում դիտարկվի որպես ոչ միայն պետության գոյության նախապայման, այլև՝ երկրի տնտեսական զարգացման հիմնական ռեսուրս»

Տպել
4999 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում