«Ֆլեշ մոտորս»-ի տնօրենը պնդում է՝ իր նկատմամբ բռնություն են գործադրել Ֆլեշի Բարսեղի ցուցումով. նա մանրամասներ պատմեց

«Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Բարսեղյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան եւ Նոր Նորք նստավայր) դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց սույն գործով դատական նիստը:

Ամբաստանյալներն են Բարսեղ Բեգլարյանը եւ Հրայր Հովսեփյանը:

Մինչ նիստը սկսվելը Բարսեղ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, ինչին ի պատասխան Բեգլարյանը միայն ասաց. «Ինչ եք կորցրել, ինչի հետեւից եք ընկել», ապա խորհուրդ տվեց հարցերի պատասխանները ստանալ իր պաշտպան Կրոմվել Գրգորյանից: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունն ինքն է ներկայացրել դատախազություն, որպես երաշխավոր հանդես է եկել «Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Նշենք, որ սույն հոդվածի նկատմամբ համաներումը կիրառելի է, սակայն Բեգլարյանը հրաժարվել է, որ իր նկատմամբ համաներում կիրառվի այն պատճառով, որ ինքը, ըստ պաշտպանի, հանցավոր արարք չի կատարել: Մեր հարցին, թե ի վերջո մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրվել, Կրոմվել Գրիգորյանը պատասխանեց, որ մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները՝ տուժողի եւ երկու ենթադրյալ վկաների։ Նրա խոսքով՝ տուժողը բանկից ստացած գումարները ծախսել է իր կարիքների համար։ Նա նշեց, որ իր պաշտպանյալի կողմից բռնություն գործադրելու սպառնալիք չի եղել, ինքնիրավչության հետեւանքը չկա, այն, որ մեղադրանքում նշված է՝ գումար է մուտք արել հետ՝ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ, նման ապացույց չկա, ինչը բավարար է, որ գործը կարճվեր։ Մեր մյուս հարցին, թե իր պաշտպանյալի մասնակցությամբ առերեսումներ կատարվե՞լ են, պաշտպանը պատասխանեց, որ առերեսումներ են կատարվել տուժողի հետ. «Կոնֆերանսների դահլիճում եղել են բազմաթիվ այլ անձինք, 8 հոգուց ավելի, բազմիցս միջնորդել եմ առերեսումներ կատարվի, քանի որ բռնություն եւ բռնության սպառնալիքներ չի եղել, նախաքննական մարմինը չի կատարել»,- ասաց պաշտպանը: Հարցին, թե մասնավորապես ինչ գործողություններ են արել մեղադրյալները տուժողի նկատմամբ, Գրիգորյանն ասաց. «Իբր թե կոնֆերենս սրահում մեղադրյալ Հրայր Հովսեփյանը երկու ձեռքով հարվածել է տուժողի ուսերին, նա էլ դա ռեալ սպառնալիք է ընդունել եւ զբաղվել է, որպեսզի գրավադրվի բնակարանն, այդ գումարը ստանա»: Հարցին, թե Բարսեղ Բեգլարյանը ինչ գործողություններ է արել, պաշտպանն ասաց, որ նա ըստ մեղադրանքի՝ սպառնալիքներ է հնչեցրել կոնֆերենս դահլիճում, սակայն դրա վերաբերյալ տեսագրություն չկա, ըստ նրա՝  կան բազմաթիվ վկաներ, որ ասել են՝ ոչ բռնություն է եղել, ոչ էլ բռնության սպառնալիք։ Հարցին, թե ո՞րն է տուժողի շահագրգռվածությունը, որ նրա դեմ հաղորդում է ներկայացրել, պաշտպանը պատասխանեց։ «Տուժողը շանս ունի, իրավիճակ է փոխվել, երկրում իշխանություն է փոխվել եւ նա հույս ունի, որ իր գումարը, որն իր անձնականի համար ծախսել է, մի գուցե հետ գա»,- ասաց Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ տուժողն էլ է ընդունում, որ 120 մլն-ի վնաս են պատճառել «Ֆլեշ Մոտորս»-ին, որը տուժողը չի վերականգնել։ Պաշտպանը նշեց, որ տուժող Արման Մկրտումյանի նկատմամբ ներկայումս քաղաքացիական գործ կա, որը քննվում է վերաքննիչ քաղաքացիական դատարնում։

«Ֆլեշ մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանն էլ լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ընկերության Քանաքեռ բազայի պետ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել ընկերության նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի ցուցումով եւ նրա ներկայությամբ: Արման Մկրտումյանը պատմեց, որ «Ֆլեշ մոտորս» ընկերության երկու մենեջեր ընկերությունից յուրացում են կատարել, որի համար այս պահին արդեն մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել ազատազրկման: Յուրացման դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, ըստ Մկրտումյանի խոսքի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել ընկերության կոնֆերենս սրահում: «Հրայր Հովսեփյանը հարվածել է իմ ուսերին, գցել է գետնին, եւ այլն, եւ այլն…չմանրամասնեմ»,- ասաց տուժող Մկրտումյանը՝ հավելելով, որ այդ բռնությունների հետեւանքով է, որ գրավադրել է իր բնակարանը: Հարցին՝ Մկրտումյանն առձե՞ռն է հանձնել գումարը Բեգլարյանին, տուժողը պատասխանեց, որ ինքը բնակարանը գրավադրել է «Արարատ» բանկում, եւ դրանցից հետո, փաստացի, գումար չի ստացել: «Այդ գումարը ես չեմ ստացել, քանի որ Բեգլարյանն «Արարատ» բանկի տերն է, հետեւաբար այդ գումարը անուղղակի ձեւով փոխանցվել է նրան»,- լրագրողների հետ  զրույցում նշեց տուժող Մկրտումյանը: Վերջինս խոսքով՝ գումարը վերցնելուց հետո Բարսեղ Բեգլարյանն իր վերաբերյալ հաղորդում է տվել Քննչական կոմիտեում եւ 6-7 ամիս գործը քննելուց հետո որոշում է կայացվել իր՝ Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով: Տուժողը պնդեց, որ ընկերությունից յուրացում չի կատարել: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են հենց իրեն պարտադրել, որ գրավադրի իր բնակարանը, Մկրտումյանը պատասխանեց, որ ինքն է եղել յուրացման մեջ մեղադրված անձանց ղեկավարը:

Արման Մկրտումյանը հավելեց նաեւ, որ իր գործողությունները վարչական դատարանը գնահատել է որպես հասարակ անզգուշություն եւ իր նկատմամբ վարչական տուգանք են նշանակել 280 հզ դրամի չափով, ինքը որոշումը բողոքարկել է, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է այն, ու եթե դատական ակտն օրինական ուժ ստանա, ապա կվճարի նշված գումարը: Հարցին՝ գործի քննության ընթացքում Բեգլարյանի կողմից ճնշումներ եղե՞լ են տուժողի նկատմամբ, թե ոչ, արդյոք առաջարկե՞լ են ետ վերցնել բողոքը, Մկրտումյանը պատասխանեց, որ ճնշումներ չեն եղել, սակայն պատրաստակամություն են հայտնել գումարը փոխհատուցել: Հարցին՝ անձամբ Բեգլարյա՞նն է առաջարկել, որպեսզի փոխհատուցի գումարը, Մկրտումյանը պատասխանեց, որ առաջարկը եղել է նրա փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջոցով, սակայն ինքն այդ առաջարկը մերժել է: Մկրտումյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն կլինի ու դրա արդյունքում Բարսեղ Բեգլարյանը կդատապարտվի:

Դատական նիստը սկսվեուն պես նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը: Մինչ դատավարության մասնակիցների դիրքորոշում հայտնելը Հարությունյանը տեղեկացրեց, որ լայն հրապարակումներ կան այն մասին, թե դատավորն այս գործով կաշկանդվածություն ունի: Նա նշեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանին եւ մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս գործով քննչական վարչության պետ Հովհաննիսյանը եղել է իր համակուրսեցին, որի հետ ունեցել է ջերմ հարաբերություններ, սակայն վերջին տարիներին նրա հետ շփում չի ունեցել:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն ասաց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չունի եւ որ նման հանգամանքները հիմք չեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Նման միջնորդություն չուներ նաեւ պաշտպանական կողմը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Դավիթ Հարությունյանը: Մամուլը այս հիմքով չէր բացառել, որ այս փաստը հիմք հանդիսանա դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար:

Այնուհետեւ դատարանն անցավ ամբաստանյալների ինքնությունների ճշտմանը: Ըստ այդմ՝ ամբաստանյալներ Հրայր Հովսեփյանը եւ «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը ծնվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ ունի բարձրագույն կրթություն, դատավորի հարցին՝ առո՞ղջ եք, Բեգլարյանը պատասխանեց.«Փառք տիրոջը»:

Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի դեմ բացարկի միջնորդություն ունի, սակայն այն ներկայացնելու համար պաշտպանական կողմին ժամանակ է հարկավոր, ուստի միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը:

Դատարանը որոշեց մինչ նիստը հետաձգելը ամբաստանյալներին եւ տուժողներին ծանոթացնել իրենց իրավունքների եւ պարտականությունների հետ, ապա հետաձգեց նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 29-ին ժամը, 14:00-ին:

Ըստ Քննչական կոմիտեի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Տպել
4075 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին