Վանաձորում երեխաները քութեշով են վարակվել. վերջին դեպքը գրանցվել էր 7 տարի առաջ

Վանաձորում վերջին օրերին գրանցվել են քութեշ հիվանդության դեպքեր: Հիվանդացած բոլոր 4 երեխաներն էլ Վանաձորի թիվ 18 դպրոցի 3-րդ դասարանի երեխաներ են: Ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 2 երեխա, եւս 2 ը դիմել են ամբուլատոր զննման:

Տաթեւիկ Խոխմազյանի աղջնակը ինֆեկցիոն հիվանդանոցում է արդեն 10 օր, չնայած որ աղջնակը հիվանդացել էր հիվանդանոց տեղափոխվելուց 5 օր առաջ. «5 օր տանն էինք, չգիտեինք, թե ինչ հիվանդություն է, սկզբում 2 օր ջերմությունը բարձր էր, հետո վրան ցան դուրս եկավ, գնալով վիճակը վատացավ, դիմեցինք ինֆեկցիոն, հաստատվեց, որ քութեշով է վարակվել, սկսվեց բուժումը, արդեն 10 օր է՝ այստեղ ենք»,- պատմեց երեխայի մայրը:

Բուժման ընթացքում երեխայի մոտ բարդություններ են առաջացել, բժիշկները կարողացել են կայունացնել վիճակը, վերջին հետազոտություններով՝ երեխայի վիճակը բավարար է:

Հաջորդ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ավելի լավ վիճակում, վաղը նրան արդեն դուրս կգրեն: Երեխան հիվանդանոցում է արդեն 1 շաբաթ:

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր ինֆեկցիոնիստ Նունե Էվինյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց տեղեկություններով՝ եւս 2 աշակերտ էլ քութեշ հիվանդության դեմ բուժվում են տնային պայմաններում:

Նունե Էվինյանի խոսքով, մարզում քութեշ հիվանդության դեպք գրանցվել էր 7-8 տարի առաջ. «Քութեշը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, ստրեպտակոկային վարակ է, սկսվում է բավականին սուր արտահայտված ինտոքսիկացիայով, սա մի ինֆեկցիա է, որը կարող է թողնել նաեւ բարդություններ, ընդհուպ մինչեւ երիկամների ախտահարում»:

Էվինյանի խոսքով, հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, խուսափել հնարավոր չէ, պարզապես պետք է ուշադիր լինել երեխայի նկատմամբ, ջերմության բարձրացման առաջին իսկ դեպքից դիմել թաղամասային մանկաբույժին ու ինքնաբուժությամբ չզբաղվել: Այս դեպքում հնարավոր կլինի խուսափել հնարավոր բարդություններից:

Տպել
2603 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին