Մանկապարտեզում երեխաներին ցամաք հաց ու վաֆլի են տալիս. ահազանգեր եւ պարզաբանումներ

Վերջին օրերին մեզ հայտնի դարձավ միանգամից երկու տարբեր մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդի հետ կապված խնդիրների մասին: Ահազանգերից մեկը վերաբերում էր Երեւանի համար 135 մանկապարտեզին: Նշվում էր, որ քնից արթնացած փոքրիկներին հետճաշիկին միայն հաց ու վաֆլի են տալիս: Մյուսը վերաբերում էր Էջմիածնի համար 5 «Գարուն» մանկապարտեզին: Այս դեպքում էլ նշվում էր, որ սաները նախաճաշին ընդամենը ցամաք հաց են ուտում:

Երեւանի համար 135 մանկապարտեզի տնօրեն Գոհար Մաթեւոսյանը վստահեցրեց, որ հաց ու վաֆլին, անպայման լինում են որեւէ հեղուկի հետ: Մեր այցելության օրը եւս երեխաները արթանալուց հետո հաց ու վաֆլի էին ուտելու: Բայց դրա հետ նախատեսված էր նաեւ հյութ, որը թղթի փաթեթավորումներով դրված էր խոհանոցում: Մանկապարտեզում ներկայացվեցին թղթի կտրոններ՝ կերակրացանկի գրառումներով: Ասացին, որ դրանք օրվա սննդի նմուշների հետ պահվում են 48 ժամ: Ըստ այդմ, նախաճաշին եղել էր հաց ու կաթ, ճաշին՝ հաց, կաղամբով ու մսով ապուր, բրնձով փլավ եւ կոնֆետ, որոնց նմուշները ապակե տարաների մեջ էին:

«Հեղուկներն անընդհատ փոփոխվում են թեյի տեսքով, հյութի տեսքով, թարմ մրգով ենք պատրաստում, կամ՝ չրով ու չամիչով: Աշխատում ենք, որ մեր երեխաների սնունդը խայտաբղետ լինի: Աշխատում ենք այնպես բաշխել, որպեսզի կերակրացանկը չկրկնվի. մի օր թանապուր է, մի օր կաղամբով ապուր է, մի օր մակարոնով ապուր է: Միշտ տարբեր ենք տալիս»,- ասաց Գոհար Մաթեւոսյանը: Հաջորդ օրն, ըստ նրա, նախաճաշին պետք է լիներ հաց եւ սպիտակաձավար, ճաշին՝ հավով, ոլոռով ապուր, վերմիշելով փլավ, կոնֆետ, իսկ հետճաշիկին՝ հաց, պանիր ու թեյ:

Մանկապարտեզի տնօրենի խոսքով՝ ծնողները երբեւէ չեն բողոքել երեխաներին տրվող սննդից: «Անկեղծ եմ ասում, որ բողոք լիներ, ես շատ վատ կզգայի ինձ»,- նշեց նա: Մանկապարտեզին սնունդը տրամադրում է Երեւանի քաղաքապետարանը՝ շաբաթական մեկ անգամ: Նախակրթական հաստատությունը միայն ներկայացնում է քանակի պահանջարկը՝ ըստ երեխաների թվի: Համար 135 մանկապարտեզում գործում է չորս խումբ, գրանցված երեխաների թիվը 132 է, մեր այցելության օրը հաճախել էին 101-ը:

Ինչ վերաբերում է Էջմիածնի «Գարուն» մանկապարտեզում երեխաների նախաճաշը միայն հացից բաղկացած լինելու մասին տեղեկությանը, տնօրեն Արփինե Թադեւոսյանը դա կտրականապես հերքեց: «Ես դրան բացատրություն չունեմ, քանի որ ինձ մոտ այդպիսի բան ընդհանրապես ամբողջ կյանքում չի եղել: Ծնողներն անընդհատ մեր մանկապարտեզում են, իրենք տեսնում են: Դա ես չեմ կարող պատկերացնել՝ ինչքան սուտ լուր է եւ ուզում եմ ասել՝ որ ժամին ուզում եք, մեր դռները միշտ բաց են, կարող եք գալ ե՛ւ նախաճաշին, ե՛ւ ճաշին, ե՛ւ հետճաշիկին, տեսնել ե՛ւ մեր ճաշերը, ե՛ւ համտեսել, ե՛ւ համոզվել, որ ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի մեր մանկապարտեզում: Դա չգիտեմ՝ ինչ խոսակցություն է, բայց մեր մանկապարտեզի մասին չէ»,- հայտարարեց Արփինե Թադեւոսյանը:

Առավոտյան, ըստ նրա, երեխաները կերել են թթվասեր, կաթնաշոռ, հաց, ճաշին՝ կարմիր լոբով, վերմիշելով ապուր, իսկ հետճաշիկին՝ բրնձով շիլա, հաց, կարամել: «Մեր կերակրացանկը միշտ կախված է պատին՝ ե՛ւ խմբասենյակում, ե՛ւ խոհանոցում, եւ մենք ամեն օր վերցնում ենք նմուշներ, որոնք 48 ժամ պահվում են մեր սառնարաններում, միշտ կարող եք մոտենալ եւ տեսնել»,- ասաց «Գարուն» մանկապարտեզի տնօրենը: Նա նույնպես վստահեցրեց, թե ծնողները սննդի վերաբերյալ դժգոհություններ չեն հայտնում. «Կարող եմ ասել հակառակը, որ ծնողները մոտենում են եւ հարցնում՝ ինչպես է խոհարարը պատրաստում ճաշը, նախաճաշը կամ հետճաշիկը, քանի որ երեխաները դրանք ուզում են տանն էլ ուտել»:

Այդուամենայնիվ, «Գարուն» մանկապարտեզում երեխաներին տրվող սննդից դժգոհություններ են ստացել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի կրթության բաժնում: Դրանք, սակայն, գոնե առայժմ չեն հաստատվել: Բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը, պատասխանելով մեր հարցմանը, ասաց. «Բողոքներ ինքս էլ շատ եմ լսել, բայց դրանք եղել են ճաշի մասին, որ դրա մեջ միս չի լինում՝ չնայած նախատեսվում է: Գնացել եմ, անձամբ համոզվել եմ, որ երեխաները միս են ուտում: Տեսել եմ իմ աչքով, որ չափաբաժինն անգամ համապատասխանում էր ճաշացանկով դուրս գրվածին: Նախաճաշի վերաբերյալ գանգատներ չեմ լսել: Ամեն դեպքում հետեւողական ենք, բաժնից գոնե երկու շաբաթը մեկ այցելում են»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ «Գարուն» մանկապարտեզի մասին ստացվող բողոքներն ուղղորդված են եւ սեւացնելու նպատակ ունեն, կրթության բաժնի պետը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ոչ մի ծնող չի ապրում մեկ ուրիշին սեւացնելու ցանկությամբ»: Բայց նաեւ հավելեց. «Անկեղծ ասած՝ ինձ էլ հենց այնպես զանգել են, ասել ու ոչ մեկը չի ներկայացել: Ես չգիտեմ ով է եղել: Բայց հետամուտ եղել եմ»:

Տպել
4265 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել