Մահացել է ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը

Դեկտեմբերի 17-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասեր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը: Յուրի Մելիք-Օհանջանյանը ՀԽՍՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրել է հինգ տարի (19.12.1985-03.12.1990):

Մշակույթի վաստակավոր գործչի որդին՝ Ռուբեն Մելիք-Օհանջանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայրը հիվանդության պատճառով է մահացել:

Յուրի Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1940 թվականին: Խորհրդային տարիներին զբաղվել է կուսակցական, հասարակական, մշակութային, իսկ վերջին տարիներին՝ մանկավարժական ակտիվ գործունեությամբ: Նա մեծանուն գիտնական, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբորորդին է:

1962 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նշանակում է ստացել Արտաշատի շրջանում, ապա 3 տարի դասավանդել Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 1965-66 թթ. պատասխանատու աշխատանքներ է վարել ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմում ու կենտկոմում: 1966-68 թթ. աշխատել է ՀԿԿ Երեւանի Մյասնիկյանի շրջկոմի հրահանգիչ, 1968-76 թթ.՝ ՀԿԿ Երեւանի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, 1976-78 թթ.՝ քաղկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ:

1978-83 թթ. վարել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը։ Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան։ 1983-85 թթ. ընտրվել է ՀԿԿ Երեւանի Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1985-90 թթ. եղել է Հայկական ԽՍՀ մշակույթի վերջին նախարարը: Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր (1985-90 թթ.): 1990 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանը:

Յուրի Մելիք-Օհանջանյանի՝ որպես մշակույթի նախարարի պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք: Նա մեծ ներդրում է ունեցել հայաստանյան մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ ամբողջ տարածքում, այլ նաեւ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում եւ այլուր:

Հետագա տարիներին վարել է խմբագրական աշխատանք, ծավալել հասարակական-քաղաքական գործունեություն։ 2001-02 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալ:

Տպել
2012 դիտում

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն