Երեւանում երիտասարդին առեւանգել են, տարել առանձնատուն ու ծեծել. առեւանգողներին գտել են

17/12/2018 schedule18:41

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդին առեւանգելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է չորս անձ:

2018 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ծանոթ անձինք, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, առեւանգել են իրեն՝ նստեցնելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխել են ինչ-որ առանձնատուն, պահել այնտեղ եւ մոտ 8 անհայտ անձանց հետ ծեծի ենթարկել:

Ըստ երիտասարդի հաղորդման՝ այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկն ատրճանակով, իսկ մյուսը դանակով սպանության սպառնալիքներ են տվել, հայհոյել, դանակով վնասել աջ ձեռքի դաստակը:

Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը), որը նույն օրն ստացվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում եւ ընդունվել է վարույթ: 23-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հատախուզական միջոցառումների    արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից 4-ի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ: Վերջիններս ձերբակալվել են՝ 23-ամյա երիտասարդին առեւանգելու կասկածանքով:

Տուժող երիտասարդի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնանշել է այն տեղը, որտեղից իրեն առեւանգել են: Կատարվել է առերես հարցաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձանարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Տպել
1335 դիտում

Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները

Երևանում կայացել է «Armenian Business Forum» գործարար համաժողովը

ՔՈԱՖ-ն ու ԱՄԱԱ-ն նոր զարկ են տալիս Լոռու մարզում կաթնամթերքի արտադրությանը

Վաղը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ագարակ քաղաքից բնակիչներին տեղափոխող միկրոավտոբուսներ կշարժվեն Մեղրի

Արամ Առաջինը պատգամ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան

Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել (լուսանկարներ)

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

ԱԹՍ փորձակայանում տեղի է ունեցել «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, մասնակցել է 27 թիմ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը, կան վիրավորներ. shamshyan.com

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

2022-ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը

Նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին․ Ջումայանը ներկա է գտնվել «Հիբրիդ» լաբորատորիայի բացմանը

Armenia Business Forum-ի բացման ելութում Գրիգորյանը կարևորել է թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների դերը մեր կյանքում

Հրդեհ է բռնկվել Եղեգնավան գյուղի տներից մեկի տանիքում

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձը

Ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ է հասցվում. «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջումը շարունակվում է (տեսանյութ)

30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը. Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահը

L’Œuvre d’Orient-ը պահանջում է Լեռնային Ղարաբաղին վերադարձնել ողջ պատմական տարածքը՝ ապահով սահմաններով. Արցախի ՄԻՊ

ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել արարատցի զինծառայողները. անմահացած տղաներինը հանձնվել են ծնողներին (լուսանկարներ)

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Հադրութում արդյունք չեն տվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ինչով է տարբերվում ՀՔԾ-ից, ինչ գործառույթ է իրականացնելու. մանրամասնում է ՀՔԾ-ի բաժնի պետը

Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի

Այսօր ստորագրվեց հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան

Արցախում ընդլայնվել է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը

Էրդողանը կայցելի Ռուսաստան. Պուտինի հետ հանդիպման օրակարգը երբևէ եղածներից ամենաընդարձակն է. Պեսկով

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

Անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում քայլերթ կիրականացնեն ԶՈՒ ստորաբաժանումները. ժամանակացույց

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների հաղթանակի կապակցությամբ

Այցելություն «Եռաբլուր», պարգևատրումներ, քայլերթ. հայտնի է վաղվա միջոցառումների օրակարգը (տեսանյութ)

Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը շնորհավորել է ՀՀ անկախության 30-ամյակը

Իշխող կուսակցությունը կրկին հաղթում է. ՌԴ ԿԸՀ-ն հաշվարկել է Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկների 99 տոկոսը

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. վարչապետն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին (լուսանկարներ)