Ինչո՞ւ ես հարձակվում Մինսկի վրա, բայց չես քննադատում Պուտինին. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝ Բաքվին բելառուսական սպառազինություն վաճառելու վերաբերյալ:

Նա մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ շփումների մասին՝ անդրադառնալով դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայով իրենց խոսակցությանը: Նա նկատել է, որ խոսակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:

«Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում՝ Ռուսաստա՞նը: Իսկ ինչո՞ւ ես լռում՝  ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այդպիսի խոսակցություն է եղել»,- պատմել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահը նույն հանդիպման շրջանակում պատասխանել է Բելառուսի հասցեին հնչած այն քննադատություններին, որոնք կապված են Ադրբեջանին զենք, մասնավորապես՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու հետ:

Լուկաշենկոն նշել էր, որ դրա համար մեղադրելու կարիք չկա, քանի որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական, եւ՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար:

Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր», որը զորահանդեսի ժամանակ են ցույց տվել: Եվ մենք ադրբեջանիցների խնդրանքով զորահանդեսի համար պատրաստեցինք համակարգը: Երեւի դրանումն է իմ մեղքը, որ ես փորձեցի զորահանդեսի համար այդ համակարգը պատրաստել: Բայց չէ՞ որ ես հայերին էլ եմ առաջարկել, նրանք ասացին, որ պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն:

Ինչպես հիշեցնում է Թերթը, ավելի վաղ հրապարակված հասանելի տվյալների համաձայն՝ միայն 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է Т-72 տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՐ-70 տիպի 60 զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։

Տպել
1523 դիտում

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ