Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի փոխտնօրեն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լեյլա Ալիեւան  պատասխան նամակ է ուղարկել ռուս տիկնանց՝  Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովային, «Հույս» հիմնադրամի ղեկավար  Նյուտա Ֆեդերմեսսերին, գրող Լյուդմիլա Ուլիցկային եւ լրագրող Կիրա Ալթմանին, որոնք դիմել էին Ադրբեջանին՝ այնտեղ այցելելու հարցում իրենց օգնելու խնդրանքով:

Իլհամ Ալիեւի դուստրը մի քանի էջից բաղկացած երկար նամակ է ուղարկել՝ ադրբեջանցիների ծագման մասին բոցաշունչ տեքստով: Նա գրել է, որ «անհիշելի ժամանակներից ամբողջ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է եղել, հայկական պետությունը ստեղծվել է Փոքր Ասիայում, բայց ոչ Հարավային Կովկասում: Հայերը կապ չեն ունեցել անգամ այժմյան հայկական հողերի հետ, որոնք պատկանել են ադրբեջանական Էրիվանյան խանությանը»:

Ալիեւայի նամակի այս տողերը վերաշարադրել է Trend գործակալությունը:

Լեյլա Ալիեւան երկար պատմական հորինված դիսկուրսից հետո նշել է, որ եթե ռուս կանայք ցանկություն ունեն այցելել Ադրբեջան, ապա պետք է նախ երկրի համապատասխան մարմիններին դիմեն, բոլորով ճանաչեն Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», այնուհետ ստանան թույլտվություն:

Նշենք, որ իրենց նամակում ռուս տիկնայք նշել էին, որ հանդես են գալիս խաղաղությամբ եւ ցանկանում են լինել նաեւ Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցերից հետո, որոնք կատարել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում:

Տպել
7008 դիտում

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը՝ տեղակալ, Վ. Ներսեսյանը՝ գլխավոր տեսուչ

Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մանրամասներ է պարզել. ծնողների մի մասը հրաժարվելու դիմում չի գրել

Խորհրդարանն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը. ԿԳՄՍ