Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային եւ People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ եւ ընդլայնմամբ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին ու ծրագրերին՝ ընդգծելով է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը:

Պետր Միկիսկան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Շիմոն Պանեկը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել People in need ՀԿ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը: Ըստ նրա, յուրաքանչյուր ծրագրի ուղղությամբ ներդրվում է 500 հազարական եվրո: Տեղեկացվել է, որ Ամասիայի գործարանի բացումը նախատեսվում է 2019 թվականի գարնանը, իսկ Սյունիքում ծրագրի շրջնակում նորոգվելու է 250 կմ քայլարշավի արահետ: Շիմոն Պանեկը նշել է, որ People in need-ը ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում գյուղական բիզնեսի զարգացման ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներկայացված ծրագրերն ու հայտնել կառավարության աջակցությունը դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում: 

Տպել
1457 դիտում

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի. վարչապետ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին էլ է հայտնաբերվել

Երեւանի Գործարանային մետրոյի կայարանի ջրափոսից դուրս է բերվել արգելափակված 6 մեքենա (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղեւորը հոսպիտալացվել է

Արցախում կորոնավիրուսի եւս 6 դեպք է հաստատվել. Հադրութում նոր օջախ է հայտնաբերվել

Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20 հա խոտածածկույթ

1995-ի այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ. այսօր Սահմանադրության օրն է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից. մոտորանավակը խափանվել էր

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության մշակույթ. Ա. Սարգսկանի ուղերձը

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը