Խոշոր չափերով հափշտակություն. ձերբակալվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից

2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման ընթացքում նույն բաժնում գրանցված տարբեր նպաստառուներից նրանց հասանելիք նպաստն ստանալու, դրա վճարումը շարունակելու, ինչպես նաեւ նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար պահանջել եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի օպերատորի միջոցով 2013-2015թթ. ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.400.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նույն տարածքային գործակալության մեկ այլ աշխատակից նպաստառուներից պահանջել եւ «Հայփոստ» բաժանմունքի այլ օպերատորի միջոցով 2016-2017թթ. ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.600.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ սոցիալական աջակցության նույն տարածքային գործակալության առանձին աշխատակիցներ, 2013-2018թթ. ընթացքում, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Վարդենիսի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում: Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակում եւ նրանց անվամբ ապօրինի ձեւակերպվել եւ յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունք է առաքվել ընտանեկան նպաստի գումարներ: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է շուրջ 14․376․000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով ձեռք բերված նշված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը  միացվել է վերոնշյալ քրեական գործին:

2018թ. դեկտեմբերի 12-ին Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նակին եւ մեկ գործող աշխատակից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել էր ձեռնարկել օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ՝ սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսեւորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ:

Տպել
1783 դիտում

Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր. ՀՀ-ն միացել է վերապահումով

Ադրբեջանը վտանգում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. հայկական պատվիրակությունը ՌԴ-ում է

Արմավիրում 2 խորքային հորի ապօրինի շահագործում է կասեցվել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի, ԵՄ-ի այս ուղերձը վկայում է, որ ռազմական հարձակման հավանականությունը մեծ է. քաղաքագետ

Միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ արձագանք. Ալեն Սիմոնյան

Արցախում մեկնարկել է տնտեսվարողների աջակցության 4-րդ ծրագիրը. ովքեր չեն օգտվի ծրագրից

Հայտնի է՝ ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Ուլնեցի փողոցի դեֆորմացված ծառերը

Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այգում աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Գլխիս սարքեցին, արհամարհում են, փնթի աշխատելաոճ ունեն». քաղաքացին ահազանգում է Globbing-ի պատճառով տուժելու մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա

Դոլարն ու ռուբլին շարունակում են արժեզրկվել

ԱԺ նախագահը Գերմանիայում բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին

Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել

Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել, վնասվել են մեքենաներ

Երևանի սպորտային շունչը բացվում է. Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

Դատավորները պատշաճ աշխատանքային պայմաններ կունենան. ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգումը

Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Էրիկ Իսրայելյանին հատկացված ֆինանսական աջակցությունների ամբողջական տեղեկանքը

«Օրենքով գողը» կալանավորվել է. բավարարվել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ տղամարդը սպանել է կնոջն ու 10 ամսական որդուն

Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ. Կարեն Գիլոյանը՝ Էրիկ Իսրայելյանի մասին

ՌՈ աշխատակցի մասնակցությամբ երևանյան ակումբներից մեկում կատարվածի առթիվ նախաձեռնված քրվարույթով ձերբակալվել է 5 անձ

Քիմ Քարդաշյանը կիսվել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով

Սամվել Բաբայանի քաղաքական վերադարձը խոչընդոտելու համար գործի են դրվում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ հայտարարություն

Խաչանովը առաջին անգամ հաղթանակ է տարել հույն Ցիցիպասի նկատմամբ

Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել.ՍԱՏՄ-ն՝ ի պատասխան Ռոսսելխոզնադզորի

Երևան-Սևան ճանապարհին ծառ է տապալվել. վնասվել են մարդատար մեքենաներ

ՀՀ հակակոուպցիոն կոմիտեն Ճապոնիայի հետ համատեղ ծրագրեր կիրականացնի

Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում պետք է գտնվեն ընդունելի լուծումներ. Կաթողիկոսը՝ ԿԳՄՍ նախարարին

Հրապարակվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

ԱԽ քարտուղարը Ռիգայում խոսել է Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է

Ադրբեջանցի պատգամավորի մահափորձի մեջ Բաքուն իրանական հետք է տեսնում՝ հրապարակելով «ապացույցներ»