Արտահերթ ընտրություններում մասնակցության տոկոսը ցածր չէ. համեմատականներ

Դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 48,63%-ը: Նախորդ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ համեմատած` քվեարկության մասնակիցների թիվը կտրուկ նվազել է: Ցուցանիշն իրոք բարձր չէ, ինչը հիմք է հանդիսացել ռուսաստանցի եւ ադրբեջանցի որոշ փորձագետների համար՝ ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ դատողություններ կատարելու: Զավեշտալի է մանավանդ ադրբեջանցի փորձագետների անդրադարձը որեւէ ժողովրդական գործընթացի լեգիտիմությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանում ժողովրդավարության յուրահատուկ ցածր մակարդակը:

Վերոնշյալ վերլուծությունների գլխավոր թեզն այն է, որ մասնակցության ցածր ցուցանիշը խոսում է ընտրությանը չմասնակցած 51% քաղաքացիների կողմից բոլոր 11 քաղաքական ուժերին մերժելու մասին: Մասնակցության ցածր մակարդակին նման ձեւակերպում էր տվել Regnum-ի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նրա խոսքով՝ քվեարկությանը չմասնակցած 51%-ը «ո՛չ դեմ են, ո՛չ կողմ», սակայն քվեարկությանը չմասնակցելու փաստը դասում է նրանց «բողոքական ընտրազանգվածի շարքում»:

«Արդյունքում ստացվում է «հեղափոխական իրավիճակ», երբ խորհրդարանական մեծամասնությունը չունի ժողովրդի բացարձակ աջակցությունը», - գրել էր Տարասովը:

Ակնհայտ է, որ Տարասովը գերագնահատում է հեղափոխական էյֆորիայի ազդեցությունը դրանից 7 ամիս անց տեղի ունեցած ընտրությունների վրա: Եթե ընտրությունները տեղի ունենային մայիս-հունիս ամիսներին՝ գրեթե վստահաբար կարելի է ասել, որ կգրանցվեր շատ ավելի բարձր տոկոս, ինչը, սակայն, քաղաքական առումով առողջ խորհրդարանի գրավական չէր լինի: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե իբր «խորհրդարանական մեծամասնությունը չունի ժողովրդի բացարձակ աջակցությունը», ապա այստեղ ոչ մի նոր բան չկա՝ նախկինում շատ երկար ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը չի վայելել ժողովրդի ոչ միայն «բացարձակ», այլեւ որեւէ վստահություն:

Մասնակցության ցածր տոկոսը հետհեղափոխական գործընթացների մեջ է փորձում «տեղավորել» նաեւ ադրբեջանական minval.az լրատվական կայքը:

«Հաղթական տրամադրությունը մի փոքր ստվերում է մասնակցության անսովոր ցածր՝ 48-ից քիչ ավել տոկոսը, ինչն, ըստ մի շարք ադրբեջանցի փորձագետների, չի համապատասխանում ընտրողների «հետհեղափոխական» վարքագծի կարծրատիպերին», - գրել է կայքը:

Ժողովրդավարական գործընթացների, ընտրողների վարքագծի եւ «հետհեղափոխական կարծրատիպերի» վերաբերյալ ադրբեջանցի փորձագետների կարծիքներն ու վերլուծությունները վտանգ չեն պարունակում, քանի դեռ դրանք տարածվում են ադրբեջանական մամուլում: Խնդրահարույց է Regnum-ում Միրա Հասանովայի հոդվածը, որը ռուսական մեդիափորձագիտական դաշտ է բերում ադրբեջանական տեսակետը:

Հասանովան գրել էր, որ մասնակցության ցածր տոկոսն անակնկալ էր: Նա նաեւ մեջբերել էր ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեի խոսքը, որում վերջինս պնդում է, թե «ընտրությունները ցույց տվեցին հայաստանյան ընտրողների հիասթափությունը սեփական երկրի քաղաքական գործընթացներում»: Նրա խոսքով, այն, որ ՀՀԿ-ն եւ «Սասնա ծռերը» չկարողացան հաղթահարել ԱԺ անցնելու համար անհրաժեշտ շեմը «կարող է վկայել նրա մասին, որ մարդիկ հոգնել են պատերազմի եւ ռեւանշի կոչերից»: Թե ինչ ռեւանշի մասին է խոսքը՝ Վելիզադեն չի մանրամասնում:

Ինչ վերաբերվում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների տոկոսին եւ քաղաքական լեգիտիմությանը, ապա դրանք միշտ չէ, որ փոխկապակցված են: Նման մոտեցումը հետխորհրդային երկրներում շարունակում է արդիական մնալ այն պատճառով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկրների մեծամասնության քաղաքական մշակույթներում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: ԽՍՀՄ-ում եւս անցկացվում էին ընտրություններ եւ մասնակցությունը դրանց մոտ էր 100%-ի: Այլ հարց է, որ թեկնածուն մեկն էր, իսկ նրա ներկայացրած կուսակցությունը միակը: Ժամանակակից պատմության մեջ նման դեպք գրանցվել է 2014 թ. Հյուսիսային Կորեայում՝ 99,97 տոկոս: Թերեւս ավելորդ է ասել, որ նշված երկրներում իշխանությունների լեգիտիմությունը միշտ կասկածի տակ է դրվել: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է ձգտել Գամբիայի կամ Հաիթիի օրինակներին, որտեղ համապատասխանաբար 2012 եւ 2015 թթ. խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը չի անցել 20%-ից:

Ժողովրդավարական ավելի խորը ավանդույթներ ունեցող երկրներում ընտրողների մասնակցության տոկոսը տատանվում է 50%-ի մոտակայքում: 2012 թ. Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին մասնակցել էր ընտրողների 48,31%-ը, 2015 թ. Շվեյցարիայում՝ 48,4, իսկ Պորտուգալիայում 55%-ը: Եվրոպայում բացառություն են կազմում, թերեւս, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Բելգիան, որտեղ ընտրողների շուրջ 90 տոկոսը ավանդաբար մասնակցում է ընտրություններին: Սակայն դա ունի բացատրություն՝ ընտրություններին մասնակցելն այդ երկրներում պարտադիր է:

Շվեյցարիայի վերջին ընտրությունների մասնակցության տոկոսը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ երկրում մի շարք հարցեր դրվում են համապետական հանրաքվեի, ուստի քաղաքացիները վստահ են, որ անմասն չեն մնա կարեւորագույն որոշումներին մասնակցություն ունենալուց:

Ինչ վերաբերվում է Հայաստանին եւ ներկա ու նախորդ ընտրություններին մասնակցության տոկոսների տարբերությանը, ապա դա ունի մի քանի բացատրություն: Նախեւառաջ արտահերթ ընտրություններում բացակայում էին ուղղորդված քվեարկության եւ ձայների զանգվածային «առեւտրի» դեպքերը: Բացի դրանից, ընտրողների ցուցակներն, ամեն դեպքում, թերի են: Հայտնի չէ, թե դրանցում գրանցված մարդկանցից քանիսն են իրականում բնակվում Հայաստանում, ուստի ցուցակները «մաքրելու» պարագայում մասնակցության տոկոսը զգալիորեն կբարձրանա՝ մնալով, այդուհանդերձ, վերոնշյալ 50%-ի մոտակայքում:

Տպել
4654 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ