«Ստեփանավանի Բ/Կ»-ում պաշտոնեական կեղծիքով յուրացման համար տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար  հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչև 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ Է. Հ.-ին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու  վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է հիշատակված ապրանքները ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ֆակտուրաները:

Նկարագրված արարքը կատարելու համար «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում վերջինս կամովին վերականգնել է պետությանը պատճառված վնասը։

2018թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ստացվել է մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
8478 դիտում

Դավիթ Մինասյանը ներկայացրել է Փարաքար համայնքում կառավարության աջակցությամբ իրակացված և 2021թ. իրականացվելիք ծրագրերը

Երեխաների մատչելի և որակյալ խնամքը հասանելի չէ աշխարհի նույնիսկ ամենահարուստ երկրներից շատերում. ՅՈՒՆԻՍԵՖ

Եվրո-2020. Առաջին շրջանի ամփոփումը

30 մլն դրամանոց գեղանկարների հավաքածու, 24 մլն դրամ. ինչ ունեցվածք ունի Աղվան Վարդանյանը

1992 թ.-ին Շահումյանի շրջանի հայաթափումը էթնիկ զտման իրական օրինակ է․ ԱՀ ՄԻՊ

Բավական է սեփական ձևաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը․ ԱՆ արձագանքը՝ Սամվել Սողոմոնյանի գրառմանը

Հրդեհ Երեւանի հեռուստաաշտարակի տարածքում. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում

Նա չի մասնակցել պատերազմական գործողություններին. փոխոստիկանապետը՝ Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ոստիկանի մասին

Շնողի բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել․ նա տեղում մահացել է (լուսանկարներ)

Բայդեն-Պուտին հանդիպումը շարունակվում է փակ դռների հետևում. ինչ է հայտնի հանդիպման մասին

Մալիշկայում վարչապետին սպասող Տիգրանի ինքնազգացողությունը վատացել է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի բնակիչն ադրբեջանցի ներկայանալով թրաֆիքինգի է ենթարկել պատերազմում անհետ կորած զինվորների իգական սեռի հարազատներին

Սուրճ խմելուց մինչեւ երեխաների հետ շփում. ԼՀԿ քարոզարշավը լուսանկարներով

Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի

Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը

Գիշերը Տոլորսի ջրամբարն ընկած ավտոմեքենան առավոտյան դուրս է բերվել

Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի նախագծի շուրջ աշխատաժողովին

«Էս ի՞նչ ձեւ է». Փաշինյանը շինարարական կազմակերպություններին մի քանի ժամ տվեց՝ աշխատանքը սկսելու համար

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանությունն իրականացրել էր պրոֆեսիոնալ մասնագետ. փոխոստիկանապետ

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

Արցախում քրեական գործ է հարուցվել դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու փաստով՝ Ասկերանի օրինակով

Հայկ Չոբանյանը հանդիպել է «Ռոսկոսմոս»֊ի գլխավոր տնօրենի հետ

Գյումրիում դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել. «Անկախ դիտորդ»

15 անշարժ գույք, 189 մլն դրամ, 54 հազար դոլար. Մարտուն Գրիգորյանի ունեցվածքը

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի որոշ հասցեների, Գեղարքունիքի գյուղերից մեկի գազամատակարարումը

Պատմության ինստիտուտի տնօրենը՝ Քոչարյանին սատարող հայտարարությանը միանալու մասին

Արթուր Աբրահամը ռեանիմոբիլներ է նվիրել համալսարանական հիվանդանոցին

ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար 1000 դոլար է խոստանում. Փաշինյանը զգուշացրեց՝ «խմբերով կդատվեք»

Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտումների 172 դեպք

Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմը» կոալիցիա կկազմեն. Վարդազարյանը՝ Քոչարյանին սատարելու մասին

ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր

Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը, այդ թվում՝ «ԱՐՄԻՆԱՇՈՂ»-ինը

Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ

Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել. նախագահը ուղերձ է հղել Ծինփինին

Տեսչական մարմինը ներկայացնում է թունավորումից ու վարակիչ հիվանդություններից խուսափելու քայլերը

6 ամիս անց Ջրվեժի բնակչի սպանությունը բացահայտվել է. հայտարարվել է հետախուզում

ԱԺ նիստը կրկին չկայացավ, ներկա էր 10 պատգամավոր

Արագածոտնում 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցված է ողջ ճանապարհով

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք