Երևան
16 °C
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում հրդեհից ընտանիք է կործանվել, նաև՝ անչափահաս տղա: Ընտանիքի մայրը մինչերկրաշարժյան Ստեփանավանի քարաշեն շենքում մեր հարևանուհին էր, ներկայումս ուսուցչուհի էր, նրա հետ տանը գտնվել են նրա դուստրը, թոռը, որդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է Գոհար Քալաշյանը։
«Վերջինս հիվանդանոցում է, տա Աստված, որ փրկվի... Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի ողբալի վիճակի մասին բոլոր ահազանգերը նախկին իշխանությունները ականջի հետև են գցել: Բայց այդ թաղամասի յուրաքանչյուր շենք՝ արդեն իր ժամանակն ապրած, կիսափտած, կիսաքանդ է, որտեղ բնակիչները հիմնականում վառարաններ են վառում, ահա՝ յուրաքանչյուր շենքը մի լուցկու տուփ է հիշեցնում, ամեն պահ կարող էր ողբերգություն տեղի ունենալ, ու...տեղի ունեցավ: Մարդիկ իրենց կյանքով են հատուցում նախորդ իշխանությունների անհոգի վերաբերմունքի համար, քանի որ այդ թաղամասի շենքերի կործանումը չտեսնելու էին տալիս՝ անօթևանների նոր քանակություն ի հայտ չբերելու համար: Այդ թաղամասը կառուցված է ռուսների կողմից, մարդկանց բնակարաններ էին հատկացվել՝ ժամանակավոր, բայց բոլոր փաստաթղթերում ու պետական բոլոր զեկույցներում ներկայացվել է, թե այդ մարդկանց պետությունը ապահովել է բնակարաններով: Հետագայում իշխանության եկած հանրապետականների օրոք, երբ Աշոտաբերդի շենքերն այլևս պիտանի չէին բնակության համար, բնակիչների բազմաթիվ բողոքները, ահազանգերը մնացել են ձայն բարբառոյ հանապատի: Միակ պատասխանն էր՝ Աշոտաբերդը ոչ մի ծրագրում ընդգրկված չէ, ֆինանսավորում չկա: Ահա և՝ պատասխանը: Մի ամբողջ ընտանիքի կործանում:
Ամբողջ թաղամասը գտնվում է համանման իրական վտանգի մեջ, ամեն պահի կարող է նոր ողբերգություն պայթել, նոր կյանքեր կարող են խլվել՝ Աշոտաբերդ կոչվող աղետի գոտում: Այո, դեկտեմբերի 7-ին խոսվեց Աղետի գոտու խնդրիրների մասին, ներողություններ հնչեցին, բայց որ Ստեփանավանն էլ է աղետի գոտու մեջ, որ իրական ընտանիքներ կան, որոնք փայտաշեն փտած շենքերում են ապրում, նույնն է թե՝ տնակներում, ու ամեն վայրկյան կարող են զոհ գնալ փլուզման կամ հրեհի կամ այլ աղետի, ընդհանրապես չհիշվեց, անգամ՝ Ստեփանավանի իշխանությունների կողմից:
Աղետի գոտին ստեփանավանյան այս ընտանիքի ողբերգությամբ ճչում է բոլորիս երեսին. Աղետի գոտի ասելով՝ նաև այլ տուժած բնակավայրերը մտաբերեք ու տեսեք իրական աղետալի պայմաններում ապրող իրական մարդկանց, որոնք վաղը միգուցե ինչ-ինչ իշխանավորների կոռուպցիայի, անհոգիության, անտարբերության կամ թալանի պատճառով այսօր հատուցում են կյանքով: Իմ խոր ցավակցությունը՝ մահացածների հարազատներին՝ իմ հարևաններին, ու ապաքինում, անպայման ապաքինում հիվանդանոցում գտնվող Դավիթին: Ես ահազանգ եմ հնչեցնում, ԱՀԱԶԱՆԳ՝ վտանգի մեջ գտնվող մի ամբողջ թաղամաս մարդկանց՝ երեխաների, երիտասարդների, կանանց ու տղամարդկանց անունից....»,- ասված է նրա գրառման մեջ։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ