Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 51 հաղորդում

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 24:00-ի դրությամբ, ստացվել է 51 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 47-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով  19/25  ընտրատեղամասում Կարմիր գյուղի բնակչուհի իր հարսի անձնագրի փոխարեն օպերատորին երկրորդ անգամ հանձնել է իր անձնագիրը, որի պատճառով սարքը տպագրել է կրկնակի քվեարկության փորձ:

Նույն վարչությունում ստացված մեկ այլ նյութով ևս արձանագրվել է կրկնակի քվեարկություն փորձ: Մասնավորապես ՝ թիվ 20/19 ընտրատեղամասում    տեխնիկական սարքը սպասարկող օպերատորը Ծովագյուղ գյուղի 1940 թվականին ծնված բնակչի անձնագիրը մուտքագրելուց  հետո  սարքում թղթի բացակայության պատճառով կտրոններ չի տպվել: Օպերատորի կողմից անձնագրային տվյալները մուտքագրել է երկրորդ անգամ, որի արդյունքում արձանագրվել է կրկնակի քվեարկության փորձ:

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով ևս արձանագրվել է կրկնաքվեարկության  փորձ: 30/49 ընտրատեղամասում  Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակչուհին  իր անձնագիրը ներկայացնելու փոխարեն ներկայացրել  է արդեն ընտրությանը մասնակցած մոր անձնագիրը, ինչի արդյունքում արձանագրվել է կրկնաքվեարկության փորձ:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին է ստացվել «www.1in.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Անվերահսկելի իրավիճակ՝ Արարատի մարզի 13/5 ընտրական տեղամասում» վերտառությամբ հրապարակումը:

Հիշյալ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի թիվ 13/5 ընտրական տեղամասում ժամը 10.30-ի դրությամբ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ներկայությամբ քաղաքացիները մտնում էին քվեախցիկ, քվերակողին օգնելու համար:

«Մեր դիտարկմանը, որ օգնողները չեն գրանցվել, հանձնաժողովի նախագահն ասաց, որ գիտակցում է դա օրենքի խախտում է, բայց երբեմն կարելի է խախտել օրենքը՝ ընտրատեղամասում առաջացած խառնաշփոթ վիճակը շտկելու համար: Մեր դիտարկմանը, որ խառնաշփոթն առաջացել է, քանի որ սահմանված 15 հոգուց ավել մարդ կա տեղամասում, հանձնաժողովի նախագահը հերքեց: Ընտրողներից մեկը նույնիսկ բաց քվեարկություն իրականացրեց՝ տեսնելով, որ քվեախցիկները զբաղված են, պատուհանագոգին քվեարկեց և քվեաթերթիկը բոլորի ներկայությամբ դրեց ծրարում: Հանձնաժողովի նախագահը դա ևս նորմալ որակեց՝ համարելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի տեղամասում կուտակումներ չառաջանան. «Ոչինչ, գիտեմ, որ օրենքը թույլ չի տալիս, բայց երբեմն կարելի է օրենքը խախտել, որպեսզի այս խառնաշփոթ իրավիճակը վերացնենք» - ասաց հանձնաժողովի նախագահը»,- նշված է հրապարակման մեջ:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժին ստացված նյութերից մեկով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը թիվ 34/14 ընտրատեղամասում տեղեկանալով, որ իր քվերակության համարը թիվ 86-ն է, մոտեցել է մատնահետքի սարքի սպասարկման աշխատակցին, սակայն շփոթվելով 86 թվի փոխարեն  նշել է 56, որի պատճառով մատնահետքի սարքը տպել է կրկնակի քվեարկության փորձ թերթիկը:

2018թ․ դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի դատախազությունից Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին է ստացվել 34/35 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ նախապատրաստվող նյութերը։

Նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ին Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի բնակիչ, ծնված 1949թ, տան ճաշասենյակի սեղանից սխալմամբ վերցրել է քվեարկություն կատարած ամուսնու՝ անձնագիրը և գնացել նույն բնակավայրում տեղակայված թիվ 34/35 ընտրատեղամաս։

Անձնագիրը տվել է այն ստուգող սարքի պատասխանատու անձին, ով առանց անձնագիրը ստուգելու, այն անցկացրել է սարքի միջով, որից անմիջապես հետո՝ ժամը 13։59-ին, սարքը արձանագրել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տպել
2423 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ