Իմ համոզմամբ՝ Քոչարյանի օրոք դատարանների նկատմամբ ճնշումներ եղել են, բայց ճնշումներն այսօր էլ ավելի զորեղ են. պաշտպան

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր կրկին կալանավորվեց: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշում (կալանավորումը) եւ մերժել պաշտպանների բողոքները: Որոշման հրապարակմանը ո՛չ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է մասնակցել, ոչ էլ՝ Քոչարյանը:

Որոշման հրապարակումից մեկ ու կես ժամ հետո Քոչարյանի պաշտպանները հանդես եկան նախապես ծրագրված մամուլի ասուլիսով: Ասուլիսը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հրապարկելով: Ըստ այդմ՝ Քոչարյանը հայտարարել է, թե դատարանի այս որոշումը քաղաքական որոշման արդյունք է եւ կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ «Ես եւ թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ եւ իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաեւ տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում եւ արտերկրում, ինչպես նաեւ քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել։

Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի եւ լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ եւ դա լինելու է մոտ ապագայում...»,- նման հայտարարություն է փոխանցել Քոչարյանը. այն ներկայացրեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ինչից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Քոչարյանն անձամբ այդ մասին չհայտարարեց, Ալումյանը պատասխանեց, որ Քոչարյանը գնացել է ԱԱԾ: «Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչեւ դատարանի որոշումը կուղարկի քննիչին, իսկ քննիչը կգա իր հետեւից, որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Նա այս պահին այնտեղ է եւ սպասում է քննիչին», -հայտարարեց Ալումյանը՝ նշելով, որ այդ պատճառով է, որ այս պահին Քոչարյանը մամլո ասուլիսին ներկա չէ։ Խոսելով հետագա գործողությունների մասին, Ալումյանն ասաց, որ վճռաբեկ դատարանին զուգահեռ կդիմեն ՄԻԵԴ. «Միանշանակ դիմելու ենք Եվրոպական դատարան եւ դիմելու ենք Վճռաբեկ դատարանին զուգահեռ։ Չենք սպասելու, մինչեւ Վճռաբեկ դատարանը քննի մեր բողոքները, որովհետեւ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան», - նշեց Ալումյանը։ Նշենք, որ հենց Վճռաբեկ դատարանն էր մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը եւ գործն ուղարկել նոր քննության՝ Վերաքննիչ դատարան:

Ասուլիսի մյուս բանախոս Վիկտոր Սողոմոնյանն էլ հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Հրաչ էր, Վաչե էր, այն որ «ուզեր չուզեր, կալանքը պետք է տար», այդ որոշումը: Նշենք, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն իր խոսքում մատնանշում էր «դատավոր Հրաչի» անունը եւ ասում, որ դատավորն իրեն զանգել էր ահաբեկված։

«Այս օրերին մենք զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակական կարծիքի եւ ընդհանրապես հասարակության վրա: Այսինքն, ինչ-որ նեղ շահերից, գուցե անձնական դրդապատճառներից ելնելով, որոշել, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել, ուզի, չուզի պետք է նստի, պետք է «փակել»: Մենք այնպիսի երեւույթի հետ գործ ունենք, որ աննախադեպ է մեր պատմության մեջ:

Սա բիրտ, կոպիտ ճնշման արդյունքում կայացված որոշման վերահաստատում էր: Թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ խարան է դա թողել ՀՀ պատմության մեջ, թե ինչ հետեւանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել: Բայց որ տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն էր, ակնհայտ է: Ես նկատի ունեմ ողջ գործընթացը՝ սզբից մինչեւ վերջ, այսինքն՝ շինծու քրեական գործը, անձնական վենդետայի մոլուցքը, կենցաղային քննարկումները, թե ոնց բռնենք, ով կնեղանա, ով չի նեղանա»,-ասաց Սողոմոնյանը: Նա, սակայն, չասաց, թե հասարակական ո՛ր կարծիքին է հղում անում, արդյոք հարցում անցկացրե՞լ են, թե՝ ոչ:

Դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպանական կողմը նշում է, որ դատարանների վրա ճնշում կա իշխանության կողմից եւ կայացվել է քաղաքական որոշում, սակայն վերաքննիչ դատարանը այս տարվա օգոստոսի 13-ին որոշում կայացրեց ազատ արձակել նրան, պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանեց. «Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Քոչարյանին, որովհետեւ կարողացավ դիմակայել այդ պահին գոյություն ունեցող ճնշումներին: Դրանից հետո ճնշումները սաստկացան: Դուք հիշում եք՝ օգոստոսի 17-ին ինչեր էր ասում պարոն վարչապետը Հանրապետության հրապարակում, բացահայտ սպառնալիքներ էին հնչում դատավորների հասցեին: Բոլորի համար պարզ է, որ այդ սպառնալիքների թիրախն այն դատավորն է, ով հանդգնել է պարոն Քոչարյանին ազատ արձակել: Դուք երեւի տեղյակ եք, որ կեղտոտ հայհոյանքներ էին համացանցում այդ դատավորի եւ նրա հարազատների հասցեին»: Նրա խոսքով՝ հիմա գործը հանձնվել էր այնպիսի դատավորի, որը վերաքննիչ դատարանում սպառնալիքների նկատմամբ առավել խոցելիներից մեկն է. «Այսինքն՝ այն դատավորներից է, որն ամենաքիչ շանսերն ունի դիմակայելու սպառնալիքներին: Ինքն էդ դատավորը չի, այդ ներքին ուժը չի կարող ունենալ: Այդ ճնշումները ապացուցելու կարիքն էլ չկա, քանի որ գաղտնալսումների բովանդակությանը ծանոթ եք եւ պարզ է, թե ինչ է եղել կուլիսների հետեւում: Ստացվում է, որ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացնելու փոխարեն այդ մասին պետք է խնդրել ՀՔԾ պետին»: Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նույն խնդրին անդրադառնալով ասաց. «Չհամեմատեք դատավոր Ալեքսանդր Ազարյանին դատավոր Հրաչիկ-վաչիկի հետ»: Նա կոչ արեց մտնել դատարանների կայքը եւ տեսնել, թե վարկանիշով որ տողի վրա է գտնվում դատավոր Ազարյանը եւ որ տողի վրա՝ Վաչե Մարգարյանը: «Խոսքը քաղաքացիական արիության մասին է: Մեկն ունի դա, մյուսը՝ նիխտ»:

Հայկ Ալումյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունները, որ 2008 թվականին պաշտպանության նախարարի կողմից արձակված 0038 գաղտնի հրամանը չի կարող դրվել ո՛չ մեղադրանքի, եւ ո՛չ էլ կալանավորման հիմքում։

«0038 հրամանը, որպես այդպիսին, այն թուղթը, որ գոյություն ունի, չի կարող համարվել հրաման, որովհետեւ ինքը չունի փաստաթղթի համար օրենքով նախատեսված անհրաժեշտ պայմաններ», - հայտարարեց Ալումյանը։ Մեր դիտարկմանը, որ ՀՔԾ-ն հակառակն է պնդում, Ալումյանը արձագանքեց. «Ցավոք։ Եթե ՀՔԾ-ն թույլ տար միայն, որ այդ հրամանը մենք ցույց տայինք հանրությանը, դրանից հետո նման հայտարարություն չէր անի ՀՔԾ-ն։ Դրա համար ինքը մեզ ցույց չի տալիս ու ինքն էլ ինչ ուզում, ասում է»։ Այդուհանդերձ, Ալումյանն ասաց, որ ինքը հերթական անգամ կդիմի ՀՔԾ՝ այդ փաստաթուղթը հրապարակելու թույլտվություն ստանալու համար։

Դատարան ներկայացված ու կողմերին տրամադրված հրամանի վրա, ըստ Ալումյանի, չկա տարեթիվ, ամսաթիվ, համար։

«Կոնկրետ այդ վիճակով այդ փաստաթուղթը չէր կարող դրվել կալանավորման հիմքում։ Այդ հրամանի մեջ չկա մի այնպիսի բան, որը կարող էր մեկնաբանվել Քոչարյանի դեմ», - նշեց Ալումյանը։ Մեր դիտարկմանը, որ ՀՔԾ-ն ասում է, որ բնօրինակում բոլոր ռեկվիզտները կան, Ալումյանը ասաց. Ինչքան շատ մենք խոսենք 0038 հրամանի մասին, ինչքան շատ բան իմանաք այդ հրամանի մասին, այնքան շատ կհամոզվեք, որ այդ հրամանով մեղադրանքի որեւէ դրվագ հաստատվել չի կարող»:

Նույն խնդրի առնչությամբ պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ասաց. «Միշտ չէ, որ պետք է հավատալ ՀՔԾ-ին, նա մի քանի սուտ բաներ է ասել, որոնց մասին կխոսենք: Այդ 0038 հրամանն իր մեջ չի պարունակում տարրեր, որ կարելի է ասել, որ տապալվել է սահմանադրական կարգը: Այն, ինչ այնտեղ գրված է, այդ գործողություններով սահմանադրական կարգը չի տապալվում: Թե ինչ նպատակ է ունեցել այդ հրամանը, ՀՔԾ պետի մեկնաբանմամբ այլ տրամաբանություն ունեն, մեր մեկնաբանմամբ այլ բացատրություն ունեն: Սա մանիպուլյացիա է ընդամենը, որովհետեւ դուք տեղյակ չեք հրամանի բովանդակությունից, մենք էլ չենք կարող հրապարակել:

ՀՔԾ պետն ասում է, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որը կար 2008 թվականին, կարող է կատարվել 4 եղանակով: Ես ուզում եմ հարց տալ՝ այ հարգելիս, դու կարդալ գիտե՞ս: Արդյոք 2008 թվականին Քրեական օրենսգրքում եղել է հոդված, որը կոչվել է սահմանադրական կարգը տապալելը եւ որը կարող է կատարվել 4 եղանակով: Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ կազատվեմ փաստաբանությունից կամ թող ինձ հեռացնեն:

Այստեղ է մանիպուլացիան, չի կարելի խաբել հասարակությանը: Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք արեք իրեն, բայց մենք ուզում ենք, որ քրեական օրենսգրքի հոդվածի տառը մեկնաբանվի այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Չի կարելի անձին մեղադրել մի արարքի մեջ, որը ժամանակին քրեորեն պատժելի չի եղել»,- հայտարարեց Ռուբեն Սահակյանը: ՀՔԾ-ից այսօր այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան ասացին, որ ՀՔԾ պետն իր կարծիքը մի քանի անգամ հայտնել է իր հրապարակային ելույթներում: «Ուստի հորդորում ենք կրկին նայել դրանք, ինչպես նաեւ կարդալ քրեական իրավունքի տեսությունը եւ չանցնել կոռեկտության սահմանները»,- ասացին ՀՔԾ-ից:

Լրագրողներից մեկն այսօր պաշտպաններից նաեւ հետաքրքրվեց, թե ըստ նրանց՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք դատարանի նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, ինչին ի պատասխան Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Իմ համոզմունքով՝ եղել է, իմ ասածը ճշմարտություն է, նաեւ իմ ասածն այն է, որ ճնշումներն այսօր էլ ավելի զորեղ են, ես գիտեք վախենում եմ, որ մեզ դիկտատուրա է, այն՝ ինչ տեղի ունենում է այսօր՝ աննախադեպ է»:

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի են ունեցել ուժային կառույցների ղեկավարների եւ ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները: Այս խորհրդակցություններին մասնակցել է նաեւ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրանից այսօր հետաքրքվեցինք, թե այդ խորհրդակցության ընթացքում 0038 հրամանի մասին խոսք եղե՞լ, է Միքայել Հարությունյանը տեղեկացրե՞լ է, որ նման հրաման է արձակելու: Սողոմոնյանը, սակայն, մեր հարցին չպատասխանեց, նրա փոխարեն Հայկ Ալումյանն ասաց, որ դա կդիտարկվի որպես ցուցմունք:

Տպել
4355 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)