Իսպանացի հայտնի մասնագետը խոսել է ՀՖՖ-ի հետ տեխնիկական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մասին

Իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներ է տեսնում: Նա Երեւան է ժամանել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով, որպեսզի վերլուծի՝ ինչ վիճակում է մարզաձեւը, ինչ հնարավորություններ կան եւ ինչպես պետք է առաջ շարժվել: Մելենդեսը, որն իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի հեղինակներից է, գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ՝ հասնելով բացառիկ հաջողությունների, եղել է Իսպանիայի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը եւ ազգային հավաքականների համակարգողը, ՀՀ-ում պոտենցիալ տեսնում է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց զարգացման ճանապարհի մասին: Անդրադարձավ նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությանը, որի մասին ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում ասել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

-Ո՞րն է Հայաստան ժամանելու Ձեր հիմնական նպատակը:

-Հիմնական նպատակը եղել է հայկական ֆուտբոլն ուսումնասիրելը, վերլուծություններ անելը: Այստեղ 2 ընկեր ունեմ, նրանցից մեկն Արմենն է՝ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը (խմբ. Արմեն Գյուլբուդաղյանց): Իմ երկար տարիների ընկերն է, նաեւ մրցակիցներ ենք եղել խաղադաշտում, շատ մտերիմ ընկերներ ենք: Մյուսը ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմենն է (խմբ. Արմեն Մելիքբեկյան), նույնպես իմ ընկերն է, որովհետեւ ՈՒԵՖԱ-ում է աշխատում՝ երիտասարդների մրցաշարերի հետ կապված, երկար տարիներ է՝ ինչ ճանաչում ենք իրար՝ դեռ այն ժամանակվանից, երբ ազգային հավաքականի մարզիչ էի: Եվ ինձ հնարավորություն ընձեռեցին գալու, ուսումնասիրելու հայկական ֆուտբոլը եւ գնահատելու այն, ինչ կա, ասելու՝ ինչ է անհրաժեշտ զարգացնելու համար:

-ՀՀՖ-ի փոխնագահներից մեկը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ Ձեզ հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի զբաղեցնեք տեխնիկական տնօրենի պաշտոնը:

-Խոսակցություն ենք ունեցել, սակայն դա եղել է խոսակցություն ընկերների միջեւ, նախագահի հետ, եւ ճիշտ է, որ նման հավանականություն կա, բայց դեռեւս ոչ իրական:

-Ասացիք, որ ուսումնասիրել եք հայկական ֆուտբոլը: Ի՞նչ եզրակացության եք եկել:

-Դեռ բավական ժամանակ է պետք: Կարծում եմ, որ լավ խաղացողներ ունեք, հրաշալի մարզաբազա: Այցելել եմ «Բանանցի» մարզադպրոց եւ տեսել եմ այս մեկը (խմբ. նկատի ունի Երեւանի ֆուտբոլի ակադեմիան) եւ կարծում եմ՝ հսկայական պոտենցիալ կա, որով կարելի է զարգացնել ֆուտբոլը, տաղանդը, որը Հայաստանում կա: Կարծում եմ՝ այստեղ մեծ տաղանդ կա, պարզապես ճանապարհը չկա, որով պետք է զարգացնել այդ տաղանդը:

-Եվ ի՞նչ ճանապարհ պետք է ունենանք դրա համար:

-Կարծում եմ՝ 2 հիմնարար բան կա, որ պետք է անել. առաջինը լավ մարզիչներ պատրաստելն է, 2-րդը՝ ըստ իս՝ մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերի ձեւափոխումն է, որպեսզի փոքրերն իրենց տաղանդը զարգացնելու ավելի մեծ հնարավորություն ունենան: Անհրաժեշտ է համապատասխան մրցաշարեր ունենալ: Եթե տաղանդավոր ֆուտբոլիստները համապատասխան մրցաշարեր են ունենում, զարգանում են, համապատասխան մրցաշարեր չունենալու դեպքում լճանում են:

-Սեմինարներ անցկացրեցիք հայ մարզիչների հետ: Ի՞նչ կարող եք ասել նրանց մասին:

-Շատ հետաքրքրված էին, շատ հարցեր էին տալիս, մեծ ցանկություն ունեն սովորելու եւ տեղյակ լինելու, թե ինչպիսին է այսօրվա ֆուտբոլը: Ֆուտբոլն անդադար փոփոխվում է, եւ նրանք ցանկանում են ժամանակի հետ քայլել, այդ պատճառով էլ այստեղ եմ:

-Ապագայում տեսնո՞ւմ եք հնարավորություններ, որ ՀՀ հավաքականը երբեւէ հայտնվի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում: Հայ երկրպագուները շատ են ուզում:

-Նախ պետք է շատ աշխատել: Աշխատանքը սկսել են, այստեղ ֆիզպատրաստության լավ մարզիչ կա, որին ես եմ խորհուրդ տվել (խմբ. նկատի ունի Խավիեր Մինյանոյին): Նա աշխարհի, Եվրոպայի չեմպիոն է եւ շատ կօգնի: Եվ եթե սկսեն ճիշտ ճանապարհով ընթանալ, եղած պոտենցիալը կզարգանա:

-Բայց հայ երկրպագուները չեն ցանկանում սպասել:

-Սկզբում պետք է լավ աշխատանք կատարել: Պետք է կարգի բերել գործերը, եւ դրանից հետո այդ տաղանդով եւ ֆուտբոլի նկատմամբ ունեցած կրքով կստացվի:

-Իսպանիայի հավաքականը երկար տարիներ լավ խաղալով հաջողություններ չէր ունենում: Հաջողությունները եկան 2008 թվականից հետո. Եվրոպայի, աշխարհի չեմպիոն դարձավ: Ի՞նչի շնորհիվ էր:

-Հաջողության բանալին այն է, որ երիտասարդ խաղացողները, որոնք ամեն ինչ հաղթել էին փոքր տարիքում, միավորվեցին մեծահասակների հավաքականում: Փոքր տարիքում նրանք պարտավոր էին հաղթել եւ մեծ տարիքում գիտեին՝ ինչպես հաղթել: Հիմա տրանսֆորմացիայի փուլում ենք եւ մոտ ժամանակներս նորից հաջողություններ կունենանք:

-Հայ մարզիչները հաճախ ասում են, որ փոքրերի դեպքում հաջողությունների կարիք չունենք, պետք է ֆուտբոլիստներ պատրաստենք:

-Ամբողջությամբ համաձայն եմ, որ փոքրերի թիմերում պետք է ֆուտբոլիստներ պատրաստել, որպեսզի հետո հաջողություններ լինեն մեծերի թիմերում, բայց այդ փոքրիկները պետք է սովորեն հաղթել, փոքր տարիքում հաղթել սովորելով հետագայում նրանք հաջողություններ կունենան:

-Ի՞նչ կասեք Եվրո 2020-ի որակավորման փուլի այն խմբի մասին, որում ընդգրկվել է Հայաստանը (Իտալիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, ՀՀ, Լիխտենշտեյն):

-Շատ բարդ խումբ է, բայց խումբ է, որը Հայաստանին կարող է հնարավորություններ տալ: Պետք է պայքարել:

-Իսկ Իսպանիայի՞նը (Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան Կղզիներ, Մալթա)....

-Կարծում եմ, որ համեմատաբար ավելի հեշտ խումբ է:

-Ֆուտբոլից դուրս ի՞նչ կասեք Հայաստանի, հայերի մասին:

-Քրիստոնեաներ են, ինչպես ես: Մարդիկ շատ լավն են, բարեհամբույր են, հաճելի են: Հիանալի քաղաք է, ես այն նախկինում էլ եմ տեսել: Հավաքականի հետ եկել եմ 2007 թ. մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Բացի այդ՝ Արմենի հետ (խմբ. Գյուլբուդաղյանց) շատ մտերիմ ընկերներ ենք: Ֆեդերացիայի աշխատակիցները հիանալի են, շատ ուրախ եմ նրանց տեսնելու համար:

Տպել
2965 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները