Ինչ միջադեպ է տեղի ունեցել «Մենք» դաշինքի եւ «Իմ քայլի»-ի միջեւ. ոստիկանության պարզաբանումը

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։ 

Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի պողոտայում։ Նախընտրական պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այդ ընթացքում վերջինիս բջջային հեռախոսն ընկել է ու վնասվել։

Ոստիկանության ծառայողները պարզել են անհայտ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կենտրոնական շտաբի պետն ու հայտնել, որ անհայտ անձինք խանգարել են շտաբի աշխատանքը, կատարել նկարահանումներ՝ խոչընդոտելով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական եւ Նոր Նորքի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։

Տպել
911 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության