Անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին․ պարզաբանում՝ երեկվա միջադեպի հետ կապված

Երեկ «Իմ քայլը»  դաշինքի անդամները հայտարարել էին, որ հարձակվել ու ծեծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին:

Իր հերթին «Մենք» դաշինքից Անի Խաչատրյանը հայտարարել էր, ոչ աշխատանքային ժամի, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու եւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների եւ մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակ եւ փորձել հաշիվներ մաքրել:

Միջադեպի առնչությամբ քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։ Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։ Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի պողոտայում։

Նախընտրական պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այդ ընթացքում վերջինիս բջջային հեռախոսն ընկել է ու վնասվել։ Ոստիկանության ծառայողները պարզել են անհայտ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կենտրոնական շտաբի պետն ու հայտնել, որ անհայտ անձինք խանգարել են շտաբի աշխատանքը, կատարել նկարահանումներ՝ խոչընդոտելով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ 

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական եւ Նոր Նորքի բաժիններում նյութեր են նախապատրաստվում»։

Տպել
2037 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին