«Հյուսիս-հարավի» շինարարության ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. եւ Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերեւույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու, առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել շինարարական աշխատանքների ժամանակ կատարված հավելագրումներին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. եւ Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարի առնչության վերաբերյալ, ով 2015 թվականի դեկտեմբերից ունեցել է ծրագրի՝ Տրանշ 1-ում իրականացվող շինարարական աշխատանքների որակական հատկանիշների եւ ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններ։

Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը, նախնական համաձայնության գալով այդ աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաեւ ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել եւ պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմող 1.804.232 ԱՄՆ դոլարին համարժեք 871.083.253 ՀՀ դրամ գումարի հավելագրում։ Արդյունքում՝ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»։

Տպել
1885 դիտում

Հոլիվուդյան աստղերը տարիներ առաջ և այսօր. նրանց դեմ ժամանակն անզոր է (լուսանկարներ)

Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը

Հրդեհ Զանգակատուն գյուղում

ԿԽՄԿ-ն ջանքեր է գործադրում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի համար

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել է ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր (տեսանյութ)

33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2227 քաղաքացի

Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ

Տարեվերջին տնտեսական համագործակցություն կհաստատվի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Հայաստանի գինու գործարանները հիմնված են ավանդույթների և հայկականության պահպանման վրա (տեսանյութ)

Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը կտեղեկացնի. Պեսկով

44 անշարժ գույք, 1 մլրդ դրամ, 15 ընկերությունում բաժնեմաս․ ինչ ունեցվածք ունի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը

ԱՆ ենթակայության կազմակերպությունների 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

Վաղը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր

Այս գագաթնաժողովը ապագայի մասին է. ՀՀ նախագահը՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին (տեսանյութ)

Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգը

Ոստիկնները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ

Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 124 վարակակիր. 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն. վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվեն. Հայկ Մարությանը ստորագրել է պայմանագրերը (տեսանյութ)

Առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, գրանցվել է 31 մահ

Երևանի 17-ամյա բնակիչն իր վարած մեքենայով բախվել է կայանված 8 մեքենայի

Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների, Հայ դատի անդամների հետ

Ջերմուկում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ. ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է

Երևանի Արցախի պողոտայում մեքենա է հրդեհվել

Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)