Երևան
25 °C
Օրեր առաջ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ օրենքի համաձայն՝ Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոն զբաղեցնել չի կարող, քանի որ հանդիսանում է ՊՈԱԿ-ի տնօրեն:
Փոխնախարարը հայտնել էր, որ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից համատեղությամբ հաստիք զբաղեցնելը հակասում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:
Համաձայն դրա՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Եվ չնայած, Համազգայինի ստեղծագործական կազմը խիստ դեմ էր Չալդրանյանին՝ վերջինիս հրաժարականը հիմնված էր օրենքի հենց այս կետի վրա:
Հատկանշական է, որ Հայաստանում բազմաթիվ են նման օրինակները, երբ ՊՈԱԿ-ի տնօրենը նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոն է զբաղեցնում: Դրա վառ ապացույցն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար Ռուբեն Բաբայանը եւ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը, որը բոլորովին վերջերս հրաժեշտ տվեց գեղարվեստական ղեկավարի իր ժամանակավոր պաշտոնավարմանը՝ այդտեղ նշանակելով ռեժիսոր Կարեն Ներսիսյանին:
Այժմ հարց է առաջանում՝ այս մարդիկ տարիներ շարունակ օրենքի խախտումո՞վ են պաշտոններ զբաղեցրել: Եվ եթե՝ այո, ապա ինչու օրենքի այս կետն ազդեց միայն Համազգայինի տնօրենի վրա, քանի որ մնացած տնօրեններն, ըստ էության, դեռ իրենց պաշտոններում են:
«Հայկական ժամանակ»-ն այս հարցի շուրջ մեկնաբանություն ուզեց խնդիրն առաջ քաշած փոխնախարար Նազենի Ղարիբյանից: Վերջինիս փոխանցմամբ՝ նախարարությունն այդ հարցին ուշադրություն չէր դարձրել մինչեւ այն պահը, երբ Օպերային թատրոնի դերասանները բողոքել էին եւ հայտնել, որ Կ. Օրբելյանն իրավունք չունի լինել թատրոնի գեղարվեստական ղեկավար, քանի որ տնօրեն է:
Ղարիբյանի խոսքով՝ մի քանի ամիս առաջ են հարցում ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից պատասխանը եղել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք չունի նույն հաստատությունում, բացի ստեղծագործական աշխատանքներից, այլ աշխատանք կատարել:
«Մշակույթի նախարարությունը դեռ վերջնական եզրակացության չի եկել: Հանձնաժողովի նիստ կգումարենք այս հարցի շուրջ: Խորությամբ հարցը կուսումնասիրվի: Դեռ պետք է պարզել, թե գեղարվեստական ղեկավարի աշխատանքը ստեղծագործական աշխատանք է համարվո՞ւմ, թե՞ ոչ, քանի որ, ի վերջո, այն էլ է ղեկավար պաշտոն համարվում»,- ասաց Նազենի Ղարիբյանը:
Փոխնախարարը նկատեց, որ նախարարությունը դեռեւս հակված է այն տարբերակին, որ գեղարվեստական ղեկավարն էլ է ղեկավար պաշտոն, ինչպես օրինակ տնօրենի պաշտոնը: Ըստ այդմ՝ հավանականությունը շատ մեծ է, որ վերջնական որոշում կկայացվի, գեղարվեստական ղեկավարի պաշտոնից զրկել այն անձանց, ովքեր հանդիսանում են ՊՈԱԿ-ի տնօրեն:
Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է
Ուղարկվել են փորձաքննության. ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ Երևանում հայտնաբերված անկած ձկների մասին
Վանաձորի թաղամասերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
ԱՄՆ-ում կայծակի հարվածից 160-ամյա եկեղեցին հրդեհվել է
Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
«Թոխմախ գյոլում» հայտնաբերվել են սատկած և ջրի ափին հայտնված բազմաթիվ ձկներ․ քաղաքացիները տանում են
Ադրբեջանն Արցախում հրաձգային զենք է կիրառել. հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորախմբին
18-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով թմրանյութ է ձեռք բերել. ապօրինի թմրաշրջանառության դեպքեր Գյումրիում (տեսանյութ)
Արմավիրի մարզի տասնյակ բնակավայրերում տևական ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը
Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել ճակատի հինգ հատվածում. ՌԴ ՊՆ
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ
Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում
«Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
Եթե այս ինտենսիվությունը պահպանենք, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը․ Գրիգորյան
Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունն իրականացնելու է ՀՀ անվտանգության ծառայությունը․ Գրիգորյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին
Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել
Վաղը տեղի կունենա Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատական նիստը
Արցախի Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով
Սյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ հրավիրված են բարձրաստիճան այրեր, դեսպաններ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ
Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան
Արցախի 32-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելով
Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով
Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու
Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը
Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից
Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին
Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ
Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում
Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը
Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են
Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող
Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ
Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Այսօր և առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ
Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում
© 2023 Հայկական ժամանակ