Նախընտրական փոթորի՞կ, թե՞ ճգնաժամ Կերչի ծոցում. Պուտինը պատասխանել է Պորոշենկոյին

Մինչ քաղաքական գործիչները փորձում են հանդարտեցնել Կերչի ծոցում առաջացած աշխարհաքաղաքական փոթորիկը՝ ուկրաինական տնտեսությանը լուրջ վնասներ է կրում Ազովի ծովի ափամերձ նավահանգիստներում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենեկոյի նախընտրական քարոզարշավին եւ հավելել, որ հենց այդ պատճառով է հրաժարվել նրա հետ հեռախոսազրույցից:

Պուտինը ընդգծել է, որ Պորոշենկոն հատուկ «սադրիչ իրավիճակներ է ստեղծում», եւ մեղադրում Մոսկվային ամեն ինչում, իսկ հետո ձեւացնում, թե մեծ հաջողությամբ լուծում է ստեղծված խնդիրները:

«Ես չեմ ցանկանում եւ չեմ պատրաստվում մասնակցել նման խորամանկ գործողությունների»,- հայտարարել է Պուտինը:

Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է նոյեմբերի վերջին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ռուս սահմանապահների կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիների ընտանիքի անդամներին:

Նշենք որ, Կերչի նեղուցում կալանավորված 24 ուկրաինացի նավաստիներին ներկայացվել է ռուսական սահմանի ապօրինի հատման մեղադրանք, ըստ որի՝ նրանց սպառնում է մինչեւ 6 տարի ազատազրկում: Պաշտոնական Կիեւը պնդում է, որ դեպի ուկրաինական նավահանգիստ ուղեւորվող նավերը հետեւել են բոլոր ընթացակարգերին:

Ատլանտյան Խորհրդի ավագ վերլուծաբան Արիել Քոհեն-ի Ամերիկայի Ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Կերչ միջադեպի առաջացրած լարվածության նոր ալիքին ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում:

«Կարծում եմ Ազովի շուրջ ստեղծված իրավիճակը կարեւոր իրադարձություն էր, քանի որ դրանից հետո նախագահ Թրամփը այդքան էլ բարյացակամ վերաբերմունք չցուցաբերեց իր ռուս գործընկերոջ հանդեպ: Նրանք չեն զրուցել, Թրամփը չեղարկել է քննարկումը: Սա կոշտ ուղերձ էր: Ինչպես գիտենք, ազդեցիկ շատ մարդիկ Վաշինգտոնում երջանիկ չեն Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ եւ պատրաստ են դիմելու հստակ քայլերի՝ Ռուսաստանին դեպի իրականություն վերադարձնելու եւ պատասխանատվության ենթարկելու իր գործողությունների համար: Դա նշանակում է ԱՄՆ-ը կընդգրկվի Ուկրաինայի եւ Վրաստանի զարգացումներում: Մենք դա տեսանք Վազիանիի ռազմակայանի, մահացու զենքեր մատակարարելու օրինակով: Վաղ թե ուշ երկու կողմերն էլ՝ թե Ռուսաստանը եւ թե ԱՄՆ-ը կգիտակցեն, որ միակ ուղին բանակցությունն է եւ փոխզիջումները, այլ ոչ թե լարվածության աճն ու հակամարտությունը»:

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը՝ պատասխանել է Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ամերիկայի Ձայն-ի ուկրաինական ծառայության հարցերին:

«Ազովի ծովում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ այն պետք է կարգավորվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ համաձայնությամբ՝ ի տարբերություն միջազգային ջրերում առկա խնդիրների: Այս առումով, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը, որը արդեն իրականություն է Սեւ ծովում, պետք է երկկողմ համաձայնությամբ իրականություն դառնա Ազովի ծովում: Բայց ես շատ այնքան էլ լավատես չեմ, քանի որ կարծում եմ՝ դժվար Ռուսաստանը հավանություն տա ՆԱՏՕ-ի ներգրավածությանը: Ավելին, անցած շաբաթ Ռուսաստանը հստակորեն հասկացրեց Ազովի ծովը միանշանակորեն գտնվում է միմիայն իր վերահսկողության ներքո, ինչը չափազանց մտահոգիչ է»:

Մինչ պաշտոնական Կիեւն ու Կրեմլը իրար են մեղադրում ստեղծված իրավիճակի համար՝ Ազովի ծովում առաջացած աշխարհաքաղաքական փոթորիկը շարունակում է հարյուր հազարավոր դոլարների վնաս հասցնել ուկրաինական տնեսությանը:

Տպել
781 դիտում

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժամունքում. վիճակը կայուն է

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները. ՊՆ

ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական արդյունք է գրանցել

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը