Երևան
21 °C
«Չնայած քիչ անց՝ մոտավորապես 2 ժամից Հանրայինի եթերում հանդիպելու ենք, քանի որ տեղի է ունենալու աննախադեպ բանավեճ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, բայց ես հիմա ուղիղ եթեր եմ մտել՝ արձագանքելու այսպես կոչված «գաղտնալսման երկրորդ սերիային», որը տեղադրված է նաեւ իմ ֆեյսբուքյան էջում»:
Այսպես իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերը սկսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ իր եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հեռախոսազրույցների գաղտնալսում էր հրապարակվել ավելի վաղ: Ն. Փաշինյանը ներկայացրեց որոշակի պարզաբանումներ.
«Ուզում եմ պարզ մի հարց հնչեցնել՝ ինչու՞, ինչու՞ է արվում այդ ամենը, որովհետեւ կոռումպացված համակարգը տեսնում է, որ օղակը սեղմվում է, կոռումպացված համակարգը տեսնում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, եւ որեւէ մեկը չի պլստալու:
Բոլոր կոռումպացվածներին մենք հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության՝ ժողովրդի անունից եւ ժողովրդի մանդատով, որովհետեւ ըստ էության այս գաղտնալսումները հրապարակվում են՝ փրկության օղակ լինելու իրենց կոռումպացված համակարգի համար: Ես նախկինում էլ ասել եմ, եւ հիմա էլ շարունակում եմ պնդել, որ սա ըստ էության, հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ այս պատերազմը հրահրողներին սպասվում է ջախջախիչ պարտություն:
Նախորդ անգամ Երեւանի ավագանու ընտրություններ էին եւ ես կոչ արեցի այն ժամանակ միանալ Դավիթաշենում տեղի ունեցող հանրահավաքին, հիմա այսօր կոչս ուրիշ է. այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անհրաժեշտ է անկախ եղանակային պայմաններից, նույնիսկ եթե բուք ու բորան լինի, դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 4 քվեաթերթիկը:
Ուզում եմ հիշեցնել, որ սա վարչապետի ընտրություններ է առաջին հերթին եւ ես հույս ունեմ ՀՀ քաղաքացիներից ստանալ շատ ուժեղ մանդատ՝ վերադարձնելու ժողովրդից կոպեկ-կոպեկ գողացածը եւ ջախջախիչ հարված հասցնելու սանձազերծված այս պատերազմին:
Ես համոզված եմ, որ ամեն ինչ այդպես էլ կլինի, որովհետեւ այս քարոզարշավի ընթացքում մենք շփվել ենք քաղաքացիների հետ, ես տեսել եմ ժողովրդի դուխն ու կամքը:
Ես չգիտեմ, արժի՞ անդրադառնալ այս գաղտնալսման բովանդակությանը, քանի որ սրան անդրադարձել եմ սեպտեմբերի 12-ին ԱԺ-ի ամբիոնից իմ ելույթում, որը տեղադրել եմ իմ էջում:
Այս խոսակցությունների մասին իմ ելույթում կրկնակի ավելի շատ տեղեկատվություն կա, քան այս գաղտնալսման մեջ: Այս գաղտնալսումը մոնտաժված է, այնտեղ կան դրվագներ, որոնց մասին ես իմ ելույթում պատմում եմ: Դա ուղղակի կտրտված ու հանված է:
Մասնավորապես, հանված են այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ինչ է նշանակում դատավորը վախեցած է: Դուք Ազգային անվտանգության ծառայություն եք եւ պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունը եւ անկախությունը: Եթե չեք կարողանում պաշտպանել, ուրեմն սխալ եք աշխատում:
Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել, որ ե՛ւ ԱԱԾ պետի, ե՛ւ ՀՔԾ գործողությունները, դրանց բովանդակությամբ բացահայտվող գործողությունները միանշանակ տեղավորվում են նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակներում: Այլ բան, որ երբ հեռախոսով խոսում են՝ այդ մարդիկ չեն ասում, ենթադրենք, Քրեական դատավարության օրենսգրքի ենթադրենք 64 հոդվածի 4-րդ կետի համաձայն մենք կմիջնորդենք, որ այս բանը այսպես տեղի ունենա:
Այն, ինչ կա այդ գաղտնալսման մեջ, դուք ինձնից լսել եք սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից:
Որեւէ կասկած չկա, որ սա հակահեղափոխության հերթական դրսեւորում է եւ կասկած չկա, որ հակահեղափոխությանը, կոռումպացված համակարգին սպասվում է ջախջախիչ պարտություն, իսկ կոռուպցիոներներին սպասվում են քրեական գործեր, այո՛, կլինեն կալանավորումներ, կլինեն դատավճիռներ: Նրանք իրենց թալանածը պետք է վերադարձնեն ժողովրդին:
Ես կոչ եմ անում առաջիկա ընտրություններին քվեարկել նաեւ հանուն դրա, քվեարկել իմ օգտին որպես վարչապետի թեկնածու եւ դրանով պատվիրակել, որ բոլոր կոռումպացվածներին բերենք դատարան եւ նրանց թալանած փողերը կբերենք բյուջե՝ ծառայեցնելով Հայաստանի բարեկեցությանը, նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը եւ ընդհանրապես ազգային երազանքների իրականացմանը»,-ասաց Ն. Փաշինյանը:
Քիշնևի օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել
ԱՀ նախագահը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել
Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը
Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում
Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ
«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև
Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում
Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը
Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ
Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան
Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)
1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում
15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային
Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են
Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ
Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս
Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի
Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ
Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին
Գայանե Հակոբյանը գրառում է արել
Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ
Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում
Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ
© 2023 Հայկական ժամանակ