«Խոսող» դասագիրքը նախատեսվում է ներդնել արդեն գարնանից. ուսուցիչն ավելորդ կդառնա՞

Երբ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հայտարարեց դպրոցներում «խոսող» դասագրքեր ներդնելու մտադրության մասին, ուսուցիչների շրջանում կես կատակ, կես լուրջ սկսեցին կարծիքներ հնչել, թե շուտով իրենք ավելորդ են դառնալու: Նախարարը վստահեցնում է, որ այդ վտանգը չկա նույնիսկ հեռավոր ապագայում:

Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ապագա դասագրքերի օրինակը Արայիկ Հարությունյանը ցույց էր տվել իր քարոզչանյութերի միջոցով: Նա, ինչպես հայտնի է, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված է որպես պատգամավորության թեկնածու: Նորարարական դասագրքերը խոսելու են սմարթֆոնների միջոցով, երբ համապատասխան ծրագիրը ներբեռնելուց հետո դրանք մոտեցվեն դասագրքին:

«Գիտեք, որ մեր երեխաները սմարթֆոնները չարաշահում են: Եվ այդ նոր տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում ավելի օգտավետ դարձնելու համար այսուհետ դասագրքերը խոսելու եւ պատմելու են: Հեռախոսների միջոցով դասագրքերում նյութերը ավելի հետաքրքիր են ներկայացվելու: Ինչպես արդեն ասել եմ, մեր երեխաները օրինակ կարող են ուսուցչի շատ երկար պատմած արեւի խավարումը ավելի պատկերավոր տեսնել, արշավանքներ կազմակերպողները իրենց արշավանքների մասին կարող են պատմել կամ թեորեմները՝ իրենց ապացուցման մասին: Եվ սա նորարարություն է ոչ միայն Հայաստանում: Աշխարհի քիչ երկրներում են այսպիսի տեխնոլոգիաներ կիրառվում դասագրքերի պատրաստման մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախնական որոշմամբ, առաջին այդպիսի դասագիրքը կլինի ֆիզիկա առարկայից՝ գարնանը: Իսկ որպեսզի բոլոր՝ նաեւ սմարթֆոններ չունեցող աշակերտները հնարավորություն ունենան օգտվել նորարարական դասագրքերից, ծրագրվում է դպրոցներում ստեղծել համապատասխան սարքերի բանկ:

«Մենք նախատեսել ենք, որ նման խնդիր կարող է առաջանալ եւ ստեղծելու ենք նման սարքերի բանկեր յուրաքանչյուր դասարանում, ու ըստ անհրաժեշտության այդ սարքերը կտրամադրվեն դասի ժամանակ՝ դասընթացը կազմակերպելու համար: Այստեղ մենք մի շարք միջազգային կազմակերպությունների հետ ունենք նախնական խոսակցություն եւ կան շատ դրամաշնորհային ծրագրեր, որոնց հետ կարող ենք իրականացնել այդ նախաձեռնությունը: Եվ Հայաստանը այս առումով կարող է օրինակելի երկիր դառնալ: Քանի որ Հայաստանը փոքր երկիր է իր բնակչությամբ եւ դպրոցականների թվով, այս ընկերությունները պատրաստ կլինեն նման ծառայություններ մատուցել դրամաշնորհային տեսքով, որպեսզի մյուս երկրների համար սա լինի որպես պիլոտ»,- շարունակեց բանախոսը:

Հավելելով՝ նա մանրամասնեց, որ դասագրքերի «խոսող» լինելը չի նշանակում, որ թեմաները չեն լինելու նաեւ տեքստային տարբերակով. «Լինելու են տեքստային տարբերակներ, բայց նաեւ որպեսզի այդ տեքստը ավելի պատկերավոր դառնա, համապատասխան սարքերի միջոցով այսպիսի տեսք է ստանալու, այսինքն՝ գրքերը սկսելու են խոսել: Դրանք կլինեն անիմացիոն տեքստեր, բացատրական տեքստեր»:

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատարը ինչպես նախորդ ամիսներին իր դիտարկումների, այնպես էլ դռնեդուռ քարոզարշավի ընթացքում համոզվել է, որ մեր երկրում դպրոցը անգիրի վրա հիմնված համակարգ է, եւ այսօր նա վերահաստատեց դա: «Դռնեդուռ քարոզարշավի ժամանակ ինձ հրավիրեցին մի տուն, որտեղ երեք երեխա կար: Ես միշտ երեխաներին հարցնում եմ՝ ինչ կփոխեիք դպրոցում եւ ինչ փոփոխություն կուզեք, որ արվի: Մի երեխա ասաց՝ ճի՞շտ եք համարում, որ մենք ունենք օրը հինգ պատմողական առարկա: Ասացի՝ դասացուցակդ բեր: Բերեց, ու «պատմողական» առարկաներն էին՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն: Այսինքն՝ հին ավանդույթով, հին տրամաբանությամբ այս բոլոր առարկաները, որոնք պետք է սովորեցնեն մտածել, պատկերացնել, քննել, մեր դպրոցներում համարվում են պատմողական եւ անգիրի վրա հենված: Այս նոր տեխնոլոգիան թույլ է տալու նաեւ այդ խնդիրը լուծել: Իհարկե, մենք չենք ասում, որ սա միակ միջոցը եւ մեթոդն է՝ դա փոխելու, բայց մեթոդներից մեկն է»,- օրինակ բերեց նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ուսուցիչների շրջանում սկիզբ առնող մտահոգությանը, թե իրենց ներկայությունը դպրոցում շուտով կարող է դառնալ ավելորդ ու անիմաստ, Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ այդպիսի անհանգստությունները բացարձակապես անհիմն են: «Այդպիս բան չկա: Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել հայտարարելու, որ եթե մենք գործընկերային հարաբերություն չունենանք ուսուցիչների հետ, մեր ծրագրերը դպրոցներում չեն իրականացվի: Ուսուցիչները այստեղ ունենալու են կարեորագույն դերակատարում: Ուսուցիչների հետ միասին մենք պետք է մեր համակարգը կատարելության հասցնենք: Առանց ուսուցիչների մենք սա չենք կարող իրականացնել, եւ ուսուցիչները, իհարկե, դուրս չեն մնալու: Պարզապես մենք միասին մշակելու ենք մեթոդներ, կազմակերպելու ենք վերապատրաստումներ, որպեսզի նաեւ այս մեթոդներին համապատասխան ուսուցիչները կարողանան դասապրոցեսը իրականացնել»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը:

Տպել
3001 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին