Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու

05/12/2018 schedule12:05

Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ:

Նշված մեղադրանքը Դավիթ Շահնազարյանը պնդել եւ հաստատել է նաեւ ս.թ. դեկտեմբերի 4-ին նույն մամուլի ակումբում տեղի ունեցած իր հերթական ասուլիսի ընթացքում, որի ժամանակ հնչեցված նշված մեղադրանքը հիմնավորող կոնկրետ փաստեր կամ ապացույցներ չներկայացնելով, հայտարարել է, որ՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, եւ նկատի ունենալով, որ 27.11.2018թ. եւ 04.12.2018թ. տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, որը նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում եւ ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Նշված հաղորդման քննարկման կապակցությամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ ս.թ. դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու եւ այն հիմնավորող փաստաթղթեր եւ այլ նյութեր ներկայացնելու համար:

Միաժամանակ, առաջարկում ենք՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Դավիթ Շահնազարյանի կողմից հայտնած վերոհիշյալ հնարավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայանան ՀՀ ԱԱԾ:

 Հաղորդման քննարկման արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելուց հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4538 դիտում

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը

Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին

Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին

Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան

Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով

Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ

Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել

Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել

Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը. Թրամփ

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում երեխա կա

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ

Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը

Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է

Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ