ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալը բարձր է գնահատել Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության համար Հայաստանի մասնակցությունը

Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորեց Հայաստանի ներդրումը խաղաղության պահպանման միջազգային ջանքերում։

ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակներում խաղաղության հաստատման գործում կանանց դերակատարության բարձրացման և բանաձևի իրականացման ուղղությամբ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի վերջնականացման շուրջ։

Տպել
940 դիտում

Մահացել է հոգեբան Սամվել Խուդոյանը

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ․ պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի

Ռուստամ Բադասյանի պարզաբանումը Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար նախատեսվող ֆինանսական միջոցների վերաբերյալ

Նրա երգն ու երաժշտությունը հոգեհարազատ ու սիրելի են բոլոր սերունդներին․ Ռուբեն Հախվերդյանը բոլորեց ծննդյան 70-ամյակը

Արմեն Փամբուխչյանը և Հելեն Ֆեյզին անդրադարձել են ԱԻՆ աշխատակիցների համար անգլերեն լեզվի ուսուցման ծրագրին

Բոլորը հարցնում էին՝ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը... 16 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Սյունիքի մարզի գրեթե 30 համայնք կդառնա սահմանամերձ. Սյունիքի փոխմարզպետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, հաջակցություն արցախցի արվեստագետների և նրանց ընտանիքների, դրամահավաք է սկսել

ԱԱԾ-ն հերքում է իր աշխատակիցների կողմից համակարգը զանգվածաբար լքելու մասին լուրերը

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի հարցում

Թուրքիան ընդունում է, որ պատերազմի ընթացքում ինքն աջակցություն ունեցել է․ Արթուր Սաքունց

Կարծում եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կբարձրացնի Ղարաբաղի անկախ տարածքների դեօկուպացիայի հարցը․ Ղազարյան

Ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների կառուցվածքի վերանայման աշխատանքներ. հանդիպում Արցախում

Պատերազմին մասնակից ուսանողները և պատերազմի մասնակիցների ուսանող երեխաները կստանան ուսման վարձավճարի փոխհատուցում

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ

Որքան Ադրբեջանն է կարող հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ, այդքան կամ ավելի այդքան ՀՀ-ն կարող է պահանջներ դնել․ Կիրակոսյան

ԱԺ նախագահը հանդիպել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ

Երեւանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2021-ի տարեվերջին