0038 գաղտնի հրամանը որեւէ կապ չունի Մարտի 1-ի իրադարձություննեի հետ, Քոչարյանն էլ հրամանից տեղյակ չի եղել. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը 5 օր տեւած բողոքի քննությունից հետո այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին:

Եթե դատարանը մերժի պաշտպանական կողմի բողոքները, ապա Քոչարյանը կկալանավորվի: Պաշտպանները նաեւ միջնորդել են դատարանին՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ, ուստի, չի բացառվում՝ դատարանը գտնի, որ անհրաժեշտ է դիմել Սահմանադրական դատարան:

Մասնավորապես, պաշտպանները այսօր միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու՝ արդյոք առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու, կարող է քննարկվել կալանքի հարցը եւ համապատասխան որոշում կայացվել: «Հարց ենք բարձրացնում, թե արդյո՞ք կարող է դատարանը վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա անձին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնել, հիմք ընդունել ապացույց չհամարվող նյութեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Միաժամանակ պաշտպանները միջնորդել են, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրող 300 եւ 300.1 հոդվածների սահմանդրականության հարցը որոշելու համար: Դատարանը այս միջնորդություններին կանդրադառնա Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ նիստին ներկա Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ակտիվ մասնակցում էր եւ պաշտպաններից ցանկացած միջնորդության վերաբերյալ ակտիվ առարկում էր. «Նույնիսկ, եթե խնդրում էինք երկու րոպեով ընդմիջել, որ գնանք զուգարան»,- հավելեց Ալումյանը:

Մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ այսօր դատարանում Քոչարյանը եւս ելույթ է ունեցել, որը կապված է եղել դատախազության կողմից ներկայացված առարակությունների հետ: Ճշտող հարցին ի պատասխան Օրբելյանն ըստ էության չհերքեց, որ Քոչարյանը արձագանքել է հենց գլխավոր դատախազի առարակություններին: Երեկ մեծ մասմաբ բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես է եկել հենց գլխավոր դատախազը:

Լրագրողներն այսօր եւս հետաքրքվեցին 0038 գաղտնի հրամանի մասին: Բանն այն է, որ պաշտպանական կողմը պնդում է, թե Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 գաղտնի հրամանի մասին: Հիշեցնենք, որ այդ հրամանն արձակվել է փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանով:

Օրբելյանը հայտարարեց, որ Քոչարյանը 0038 գաղտնի հրամանի տեքստի պարունակությանը տեղյակ չի եղել: Ըստ նրա՝ նախարարները, որպես այդպիսին, հրամանները չեն ուղարկում նախագահին, որովհետեւ եթե բոլոր նախարարները բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին, ապա նա որեւէ այլ գործունեություն չէր կարող ծավալել:

Լրագրողների դիտարկմանը՝ այսինքն, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չգիտե՞ր, որ բանակը մասնակցում է ներքաղաքական զարգացումներին, Օրբելյանը պատասխանեց, որ դռնփակ նիստում քննվող ապացույցները չի մեկնաբանելու: Ըստ նրա՝ նախաքննական մարմնի պնդումն է, որ  բանակը ներգրավվել է 2008-ին տեղի ունեցած այդ գործընթացներին: Պաշտպանի խոսքով՝ Զինված ուժերի հետ կապված իրարից անկախ երկու էպիզոդներ կան, մեկը վերաբերում է փետրվարի վերջին տեղի ունեցած գործընթացներին, մյուսը՝ մարտի 1-ին օրվա երկրորդ կեսին արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ այդ թվում նաեւ Զինված ուժերին հասարակական կարգի պահպանման ֆունկցիա տալուն:

Օրբելյանը նաեւ ասաց, թե ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հայտնի հեռախոսային խոսակցության գաղտնալսման մեջ պարզ է դառնում, որ Քոչարյանը հրամանի մասին չգիտեր: Ապա նա մեջբերեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունից մի հատված. «Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանից հարցնում է, թե Քոչարյանն ինչ ասաց, երբ տեսավ հրամանը, նա չի ասում, թե Քոչարյանը հրամանի մասին տեղյակ է եւ Սասուն Խաչատրյանը ելնում է այն կանխավարկածից, որ Քոչարյանը դրա մասին գիտեր եւ պատասխանում հենց այդպես՝ «ապեր ինքը դրա մասին գիտեր»»: Օրբելյանը նշեց, որ երբ պարզ կլինի՝ հրամանն ում կողմից է ընդունվել, ինչ հանգամանքներում, ինչ պայմաններում, ում հետ է քննարկվել եւ բազմաթիվ այլ հարցեր պարզաբանված կլինեն, դրանից հետո նոր կարելի է հրամանի բովանդակության վերաբերյալ հետեւություններ անել:

Քոչարյանի պաշտպանը պնդեց, որ խնդիրն էլ հենց այն է, որ 0038 գաղտնի հրամանը որեւէ կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Ըստ նրա՝ փորձ է արվում փետրվարի 23-ի խորհրդակցությունը կապել Մարտի 1-ի իրադարձությունների հետ, բայց դրանք միմյանց հետ առնչություն չունեցող գործընթացներ են: Մեր դիտարկմանը, որ գաղտնի հրամանն արձակվել է հենց փետրվարի 23-ի խորհրդակցությունից հետո, Օրբելյանն ասաց, թե իրեն նման տեղեկություններ հայտնի չեն:

Նշենք, որ այսօր մեղարդող դատախազներից Վահագն Մուրադյանը լրագրողներին խոստացել էր նիստի ավարտին պատասխանել հարցերին: Ավարտից հետո, սակայն, Մուրադյանը շտապեց հեռանալ՝ այդպես է չպատասխանելով լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի են ունեցել ուժային կառույցների ղեկավարների եւ ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները:

Քոչարյանն այժմ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: 

Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել բացառապես անձեռնմխելիության հիմքով: Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Տպել
3267 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում