0038 հրամանը ՊՆ-ից չի վերցված, հենց այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել. պնդում է պաշտպանը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին:

Քոչարյանը այսօր դատարանում ելույթ ունենալիս նկարագրել է, թե ինչ պայմաններում, ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրություն մտցրել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Պարոն Քոչարյանը դատարանում ուղղակի նկարագրեց այն իրավիճակը, որը գոյություն ուներ, երբ որ իր կողմից այդ գործողություններն իրականացվել են: Նկարագրեց, թե ինչ էր կատարվում, ինչ մտավախություններ կային»,- ասաց պաշպանը:

Նա անդրադարձավ նաեւ 0038 հայտնի հրամանին, թե ինչ մասով են այն ապօրինի համարում: Նա նշեց, որ իրենք չեն ասում, որ այդպիսի հրաման գոյություն չի ունեցել: «Այդ հրամանի տեքստը դուք այնպես եք պատկերացնում: Հիմա երբ որ դուք կարդաք այդ հրամանը, շատ կհիասթափվեք: Մենք չենք ասում՝ այդպիսի հրաման չի եղել, բայց ասում ենք, որ այն, ինչ գործի մեջ դրված է, չի համապատասխանում… Մենք ասում ենք՝ դա ՊՆ-ից չի վերցված, հենց այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել: Թե հիմա իրական հրամանը ինչով է տարբերվելու այն հրամանից, որը կա գործի մեջ, այ դա է մեզ հետաքրքրում»,- ասաց նա: Հարցին, թե Քոչարյանը հիշո՞ւմ է հրամանի բնագիրը, նա պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այդ հրամանի հետ կապված որոշ բաներ ասել է, որը ես հիմա չէի ուզի հրապարակել»:

Դիտարկմանը, որ առանց գերագույն հրամանատարի, պաշտպանության նախարարը չէր կարող նման հրաման արձակել, Ալումյանն ասաց. «Այս շենքն ամբողջությամբ վերակառուցվել է նախագահ Քոչարյանի կողմից, բայց կարող էր Քոչարյանն այս շենքի հետ կապված որեւէ գործընթացից տեղյակ չլինել»։ Դիտարկմանը, որ նա գլխավոր ճարտարապետը չէ՞ր, Ալումյանը պատասխանեց, որ եթե օրենքի մեջ նայենք, ապա կտեսնենք, որ գերագույն հրմանատարն ընդամենը մեկ լիազորություն ունի, որը ընդհանրապես քննարկվող հարցի հետ կապ չունի: Մեր հարցին՝ այսինքն Քոչարյանը ծանոթ չի՞ եղել, որ պաշտպանության նախարարը նման հրաման պետք է արձակեր, Ալումյանը պատասխանեց. «Այ դա հիմա չեմ ուզում մեկնաբանել...»:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործում հայտնվել է միայն 2018 թվականի հուլիսին: 0038 գաղտնի հրամանով՝ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով: Երեւան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով պետք է ստեղծվեր կայազորի պետի վարչակազմ:

ՀՔԾ պետը հրապարակել էր նաեւ գաղտնի հրամանի 3-րդ կետը, որում մասնավորապես նշվում է հետեւյալը. ««ՀՀ ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների եւ առանձին զորամասերի հրամանատարներին՝ ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ հետեւյալ հաշվարկով՝ բանակային կորպուսներից 100-ական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի եւ ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով»:

Տպել
9568 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին