Գլխավոր դատախազը 40 րոպե առարկություններ է ներկայացրել Քոչարյանի գործով. մանրակրկիտ աշխատել բոլոր փաստարկների վրա

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտ 40 րոպե առարկություններ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ դատախազը դետալ առ դետալ փորձում էր պաշտպանների բոլոր փաստարկներին անդրադառնալ. «Չէի ասի, որ համահունչ էին նրա հակափաստարկները, բայց, համենայնդեպս մանրակրկիտ աշխատել է մեր ամեն փաստարկի վրա: Անձեռնմխելիության հետ կապված, եթե կարճ փորձեմ ներկայացնել դատախազի դիրքորոշումը, ապա ինքը գտնում է, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն՝ եթե որևէ մեկին, այդ թվում՝ Հանրապետության նախագահին, վերագրվում է օրենքի խախտում, եւ եթե նրան վերագրվող գործողություններն իր լիազորությունների մեջ չի մտնում, ապա նա անձեռնմխելի չէ: Հետեւաբար՝ մեզ մոտ ուրիշ հարց է առաջանում՝ այդ դեպքում էլ ինչ անձեռնմխելիություն, եթե այդ անձին չվերագրվի օրենքի խախտում: Եթե անձին վերագրվեն գործողություններ, որոնք իր լիազորությունների շրջանակներում են, ապա ի՞նչ քրեական վարույթի մասին կարող է խոսք լինել»,- մանրամասնեց պաշտպանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ այսինքն դուք գտնում եք, որ եթե անձն անձեռնմխելի է, ապա կարո՞ղ է օրենք խախտել, Ալումյանը պատասխանեց, որ անձեռնմխելիության մասին խոսք կարող է լինել այն դեպքում, երբ անձը մեղադրվում է հանցագործության մեջ: Ալումյանի խոսքով՝ որոշ վերլուծաբաններ հանրությանը խորը մոլորության մեջ են գցել՝ նշելով, թե անձեռնմխելիությունը չի կարող տարածվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի վրա:

Նրա խոսքով՝ Հայաստանի քրեական օրենսգիրքը շատ ավելի ծանր հանցագործություններ է նախատեսում: Ալումյանը մեկնաբանեց, թե ինչպես է ստացվել, որ նոր երեւան եկած հանգամանքով բողոքը դատարանն առանց քննության է թողել: «Դատարանը գտել է, որ այդ հանգամանքները ոչ թե որպես նոր երեւան եկած հանգամանք պետք է քննարկվի, այլ որ բողոքում ներկայացված փաստերը պետք է քննվեն արդեն իսկ նախկինում ներկայացված երկու բողոքների շրջանակում: Այսինքն՝ դատարանը ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության վերաբերյալ բողոքը պետք է քննի մյուս երկու բողոքների քննության շրջանակներում, ինչի դեմ, ի դեպ, դատախազությունը շատ կտրուկ անհամաձայնություն էր հայտնել: Գլխավոր դատախազը գտնում է, որ այդ հանգամանքը կապ չունի քննարկվող հարցի հետ»,- ասաց Ալումյանը:

Այս պահին նիստը շարունակվում է:

Տպել
4036 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը